Posted in «Կրթական պարտեզ», Նախագիծ, Uncategorized

Աշնանային ծառատունկ


Մայր դպրոցում ծառատունկը կազմակերպվում է այգեպանի հետ դիտարկումից հետո: Տարածքում շրջելուց հետո գրանցվում է դեկորատիվ և պտղատու չստացված ծառերի քանակը, ինչպես նաև ազատ տարածքները, որտեղ կա ծառեր ավելացնելու անհարաժեշտությունը:

Դիտարկում.

Տարածքը` Միջին դպրոց

Կանաչ ծառուղու հատվածում արդեն հաշվարկվել է 6 դեկորատիվ ծառի համալրման անհրաժեշտություն: Գարնան ծառատունկի շրջանում տնկված 7 պտղատու ժառերից, որոնք տնկել էին  Մովսես Ավետիսյանը և սովորողները`մուտքի արտաքին բակում: Նորատունկ ծառերը ջրել են և սովորողները, և այգեպանը: Կանաչել է միայն մեկ տանձենի: Տնկիները գնել էինք տոնավաճառից: Սա իհարկե վատ ցուցանիշ է:

Աշնանային ծառատունկի շրջանակում պտղատու և դեկորատիվ ծառերի քանակը կհամալրենք և կավելացնենք: Ինքս հակված եմ դպրոցի ներքին բակերում ավելացնել պտղատու ծառերի քանակը:

Ծառատունկի նախագծում.

Բնապահպանները ծառատունկի բարենպաստ ժամանակաշրջան են համարում հոկտեմբերի 24-ից հետո: Այս ժամանակահատվածը համընկնում է կրթահամալիրում «Փնջային հավաք» կրթական փոխանակման ծրագրի իրականացմանը, որի շրջանակում մեր հյուրընկալվող համայնքը Վարդենիկ գյուղից է: Գյուղը հայտնի է իր մրգատվությամբ և ոչ միայն: Վարդենիկցիները սիրով առաջարկել են միասնական ծառատունկ իրականացնելու նախագծը կրթահամալիրում: Հոկտեմբերի 27-ին Մայր դպրոցի տարածքում տնկելու ենք 10 պտղատու ծառեր` բալենի, խնձորենի, սալորենի, տանձենի:

Խնդրանք-հայտ ենք ներկայացրել թփերի, վարդերի և դեկորատիվ բույսերի:

Նախապատրաստական փուլ.

  • գործիքների համալրում` բահ, դույլ, ցնցուղ
  • ծառերի փոսերի փորում
  • որակյալ հողի նախապատրաստում` փոսերի մոտ

Աշխատանքային փուլ.

  • տնկիները ջրել անհրաժեշտության դեպքում
  • ծառերի բներին բաժակներ առանձնացնել
  • թփերի տակ ակոսներ առանձնացնել

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment