Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր, Uncategorized

Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար

Սովորողների ծնողական համայնքը մեծ պատրաստակամությամբ կազմակերպեցին այս տարվա թթուդրիկի ծեսը: Այն դառնալու է ցուցահանդես-վաճառքի նախագիծ, որի վաճառքի հասույթը փոխանցվելու է մեր բանակի հիմնադրամին:

Continue reading “Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար”
Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա

Խաղողից չամիչ ենք պատրաստում

Միջին դպրոցի չրանոցում առաջին անգամ չորացրեցինք չամիչ` առանձ հավելումների, ծխեցման ճանապարհով: Աշխատանքը կատարվեց սովորողների տեխնոլոգիական խմբով: Տղաների խումբը սիրով պատրաստեցին նաև գինի: Տեխնոլոգիայի պարզությամբ շատ տպավորված էին և սպասում են արդյունքներին:

Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա

Աշնանային չրանոցում մեծն սև սալորն է

2020 թ. հոկտեմբեր, նոյեմբեր

Արտադրական ուսուցման շրջանակում՝ բնական չրարտադրություն

  • սալորի չիր
  • խնձորի չիր
  • շլորից թթու լավաշ

Միջին դպրոցի չրանոց-չորանոցում սկսել ենք կիրառել սալորի, շլորի չրի պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ, առանց շաքարային հավելումների:

Մշակման եղանակը՝ սոդայաջրով շոգեխաշում, չորացում ցանցափեղկերի վրա մինչև չորանալը:

Թթու լավաշի պատրաստման եղանակ՝ մրգի կորիզահանում, ջերմախաշում, մամլում և չորացման նպատակով բարակ շերտի տեսքով չորացում ցելոֆանե թաղանթների վրա:

Աշխատանքները իրականացվելու են տեխնոլոգիայի դասաժամերին՝

չորեքշաբթի – 2-րդ դասաժամ

ուրբաթ – 2-րդ դասաժամ

Մասնակիցները՝ 6-րդ դասարանի սովորողների մի խումբ

Արդյունքը

Արտադրանքը պահեստավորվելու է սառնարանում: Որպես արտադրական ուսուցման արտադրություն ունենալու է հատուկ փաթեթավորում:

Սպառումը.

նվիրելու համար

հյուրասիրություն

վաճառք

Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Ուսումնական մառան, Uncategorized

Արատես. Այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ

109596951_183645789852003_9099581830596214344_n

Այս կարանտինային իրավիճակների շղարշը պատռելով, ուզում ես փախչել ինչ-որ պարտադրանքներից, պրծնես հետևող աչքից, լուրերից, առօրյայից… Continue reading “Արատես. Այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ”

Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Ամառային դպրոց

2020-2021 ուսումնական չրանոց-չորանոցը

18539E13-235D-48BA-9D5C-522536DF36E6

Միջին դպրոցի տանիքում ստեղծված ջերմոցային տարածքը ամառային տապին սկսում է գործել որպես ամենաբարենպաստ չրանոց-չորանոց, մինչև խոր աշուն, այնուհետև նորից դառնում է որոշ բույսերի համար ջերմոց-բուծարան. ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում` հարմար է էսպես: Առաջին  հերթին` ունեցանք ամենահարմար չրանոցային ցանցափեղկերը. վարպետ Պետիկն է պատրաստել. շատ սիրուն ու կոկիկ են. երկու օրինակից էր դեռ, բայց արդեն կավելանան:

Ծիրանի այս ոսկի շրջանում լավ բռնացրեցինք մեր դպրոցների բակերի բերքը: Փորձենք մեր ունեցած փորձը ընդլայնել և ընտանեկան դպրոցի հետ համատեղ ստանալ չրերի պատրաստման տեխնոլոգիաների նոր բաղադրատոմսեր: Այս գործում անընդհատ միմյանցից սովորելու բան կա: Բերքահավաքը սկսեցինք Արևմտյան դպրոցից:

7-8-րդ դասարանցիների մի սիրուն խմբով հավաքեցինք մեր ունեցած վայրի ծիրանը ու տեղափոխեցինք չրանոց: Իսկ այսօր Հյուսիսային դպրոցի մեր սիրելի ընկերների հետ, խոսքուծիծաղով հավաքեցինք այստեղի բերքը: Քանի որ վերջին հավաքած ծիրանն ավելի հասած էր, չրի պատրաստելը սկսեցինք դրանից: Մեր չրերը միայն բնական համերով են լինելու` առանց շաքարային հավելումների:

Աշխատանքը շարունակական է ամբողջ ամառվա համար, իսկ ամենատարբեր բերք ներմուծել ցանկացողներին` շնորհակալ կլինենք:

Posted in Նախագիծ, Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Uncategorized

Ուսումնական չրանոց Միջին դպրոցում

Վերջերս Միջին դպրոցի ջերմոցը վերափոխվեց ուսումնական չրանոց-չորանոցի: Նորամուտը մեկնարկեցինք մեծ քանակությամբ արքայանարնջի չիր պատրաստելու տեխնոլոգիայով:  Դժվարը սկիզբն էր… հետո նորամուծություն չրանոցի աշխարհում` գազարի չիր. դեռ կպատմենք… Իսկ չրի պատրաստման աշխատանքը առիթ էր մի գործի շուրջ նորից համախբվելու: Գործը սկսել ենք մեծ ոգևորությամբ` մեծով, փոքրով. ու հաջախ վազում ենք չրանոց ու ստուգում` ինչքան են չորացել մեր ամանորյա չրերը:

Posted in Ուսումնական մառան, Կրթահամալիրյան ծեսեր

Տնից-տունը Արտաբույնքում

36cb2c00-c114-43e4-932d-e54b3a48932a

Արտաբույնքում ճանաչեցինք 76 ամյա Սոֆիա տատիկի ընտանիքին: Հյուրասեր և պարզ հայկական ընտանիք, որտեղից չէինք կարողանում հեռանալ: Զարմանալի պատրաստակամություն կար այս գյուղի բնակիչների մոտ. մի տեսակ կանչող, միշտ սպասող, պատրաստ ընկերանալու, ընդունելու… Սոֆիա տատիկը բնիկ Արտաբույնքցի է, ասում է` կողքի տնից դուրս եմ եկել, մտել եմ ամուսնուս տուն: Շատ լավ տնտեսություն ենք: Դրանում մենք ավելի քան համոզվեցինք, սիրելի տատիկ ջան: Սուրճի սեղանի հյուրասիրությունը տան հարսի` Լուսինեի պատրաստած անուշեղենն էր`տան ընկույզով, թթի դոշաբով սուճուխը, ծառերի մրգերով չրեղենը, մուրաբաները, թխած թխվածքները… Պայմանավորվել ենք` այս տարի միասին ենք պատրաստելու:

Ֆիլմը` Գոհար Եղոյանի Continue reading “Տնից-տունը Արտաբույնքում”

Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա

Լավաշթխիկի ծեսը Արտաբույնքի խմբի հետ

Կրթահամալիրի ագարակում՝ հարիսայի ծեսին ընդառաջ, միջին դպրոցի սովորողներն իրականացրեցին լավաշթխիկի ծես: Մեզ հետ էին Վայոց ձորի Արտաբույնք համայնքի մի խումբ սովորողներ, ուսուցիչներ, որոնք կրթահամալիրում իրականացրեցին մի շարք կրթական փոխանակման նախագծեր` մարզական, տեխնոլոգիական, երաժշտական, ծիսական:

Հացի ու թոնրի հատ կապված բազում նախապաշարմունքներով ու զրույցներով հարուստ է հայ ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ • առաջին հացից ով ուտի, ամուսինը անժամանակ կմեռնի, • թարմ թոնրահաց պետք է նվիրել գյուղի բոլոր աղքատներին և խեղճերին, • ամեն անցնող պետք է համտեսեր թաժա թխվող հացից կամ լավաշից, • ընկած հացը պետք է վերցնել, համբուրել, դնել ճակատին, • փոխ առած հացը անպայման պետք է վերադարձնել և այլն։ Եվ այս ամենի իր ուշագրավ մեկնաբանությունն ուներ։…

Источник: http://www.nashasreda.ru