Posted in Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր

Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն

Միջին դպրոցի արտադրական ուսուցմամբ խումբը Մայր դպրոցում կազմակերպեցին Ծառզարդարի ծիսական հյուրասիրություն🐝🐝🐝: Պատրաստել էինք կլոր գաթաներ, թարմ կանաչիներով մատաղացու բրդուճներ, հորած պանիր մեր պատրաստած կաթնաշոռով, չրերից պատրաստված հյութեր, գինի և այլն:

Continue reading “Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն”
Posted in Ձմեռային ճամբար, Կրթահամալիրյան ծեսեր

Անուշապուր

Ազգագրական փառատոնի շրջանակում Միջին դպրոցի սովորողները, որպես սովորեցնողներ, իրենց կրտսեր ընկրների Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիների հետ համատեղ պատրաստեցին արևմտահայերի նախակաղանդային ուտեստը անուշապուրը: Նախապես կազմել էինք մեր աշխատանքային խմբերը, պայմանավորվել օրը, ժամը, մթերքի պատրաստությունը և այլն: Հյուսիսային դպրոցի ջոկատի ջոկատավարը Տաթև Աթոյանն է, համակարգումը Հասմիկ Մաթևոսյանի: Մտածեցինք, որ համատեղ նախագիծը ավելի նպատակահարմար կլինի, որ իրականացնենք Միջին դպրոցում, որպեսզի արդեն ծանոթանան միջավայրին, ակումբին, խոհանոցին և այլն:

Continue reading “Անուշապուր”
Posted in Ձմեռային ճամբար, Կրթահամալիրյան ծեսեր

Ձմեռային ազգագրական փառատոն 2021

Ձմեռային ճամբարի շրջանակում արտադրական ուսուցման փոքր խմբով շրջելու ենք կրտսեր դպրոցներով և սովորող-սովորեցնող նախագծի սկզբունքով համատեղ պատրաստելու ենք ազգային ուտեսներ:

Մասնակիցները միջին և կրտսեր դպրոցի սովորողներն են:

Continue reading “Ձմեռային ազգագրական փառատոն 2021”
Posted in Կրթահամալիրյան ծեսեր

Հարիսայի ծեսը Միջին դպրոցում

Հարիսայի ծիսական պատրաստությունը սկսվել էր դեռ նախորդ շաբաթվանից, երբ թթուդրիկի ծեսը իրականացրեցինք, երբ կրթահամալիրի գինիները շշալցվեցին և այդ ընթացիկ աշխատանքների մասնակիցները սովորողներ էին, դասավանդողներ, ծնողներ: Այսօր օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցումհարիսայի օրհնությունով, իսկ այդ ընթացքում Միջին դպրոցի հարիսան եփվում էր դարփնի քուրսիի կրակին: հյուրասիրություն-հանգանակության շրջանակում իրականացվեց տեխնոլոգիական ցուցահանդես-վաճառք: Ծնողական խմբերը ներկայացան ընտանեկան նախաձեռնություններով: Փառատոնային պուրակում նորից տոնախմբություն էր` երգով, պարով, բարեմաղթանքներով, խաղաղության կենացով:

Continue reading “Հարիսայի ծեսը Միջին դպրոցում”
Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր, Uncategorized

Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար

Սովորողների ծնողական համայնքը մեծ պատրաստակամությամբ կազմակերպեցին այս տարվա թթուդրիկի ծեսը: Այն դառնալու է ցուցահանդես-վաճառքի նախագիծ, որի վաճառքի հասույթը փոխանցվելու է մեր բանակի հիմնադրամին:

Continue reading “Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար”
Posted in Մայիսյան հավաք, Նախագիծ, Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում, Կրթահամալիրյան ծեսեր

Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում

Մայիսյան հավաքի եզրափակումը ընտանեկան խոհանոց ակումբում:

Հեռավար-առցանց միջավայրում Միջին դպրոցի խոհանոց-ակումբը գործելու է առաջին անգամ: Այս անգամ ընտանեկան դպրոցը ներկայանալու է ծիսկան խոհանոցով. թխելու ենք հաց: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ իր հացի բաղադրատոմսով և ցուցադրել խմորհունցը: Հացաթխման տեխնոլոգիան բարդ չէ, կարծում եմ կստացվի: Continue reading “Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում”

Posted in Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում, Կրթահամալիրյան ծեսեր

Զատկի ծեսն ընտանիքում․ առցանց նախագիծ

6DF2F0C1-80FA-4567-B20D-AF35E0A6B4ED

Հեռավար-առցանց ուսուցման պայմաններում առաջարկում եմ ընտանեկան նախագիծ՝ Զատկի ծեսը ընտանիքում։ Վստահ եմ, որ այս պայմաններում շատ ավելի բուռն են լինելու ընտանեկան միջոցառումները։ Հանձնարարությունը դժվար չէ․ ինչպես՞ եք ձեր ընտանիքում տոնում Զատիկը, նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ ածիկի աճեցնելը, բանջարհավաքը, բանջարեղենով ճաշատեսակները, ձվերի ներկելու կամ զարդարելու կարգը, նորույթներ դրանց մասին, ինչ ձկնային ուտեստ եք պատրաստում, փլավը, գինին, դրանց խորհուրդները և այլն․․․

Կարող եք տատիկ-պապիկներից, հարազատներից հարցազրույցներ  վերցնել Զատիկի տոնի, ավանդույթների մասին․ հնարավոր է կներկայացնեն երգ, կամ զատկական խաղեր: Ցանկալի է դրանք լինեն ֆիլմերի տեսքով։

Սիրով կսպասեմ ձեր նյութերին։

Զատկական նախագծեր

  1. Լիրա Խաչատրյան
  2. Դավիթ Ամիրյան Զատկական խոհանոց
  3. Լիլիթ Մինասյան-Զատկական զրույց
  4. Գոհար Պետրոսյան-Ածիկացան
  5. Կարինե Գոմցյան-Զատկի
  6. Ալինա Արզումանյան-Պատրաստվում ենք Զատիկին
  7. Արշակ Առուստամյան-Զատկի ձու
  8. Մարգարիտա Համբարձումյան-Զատիկ
  9. Վաչե Թաթոյան-Զատիկ
  10. Մանե Աբգարյան-Զատկե զատիկ է
Posted in Կրթահամալիրյան ծեսեր

Տրնդեզի ծեսը Միջին դպրոցում

CFE1C834-063B-4BE5-971E-1C4CFE8498BC
Փետրվարի 14

Առաջին դասաժամ

Մասնակիցները՝ Միջին դպրոցի տեխնոլոգիայի խումբ, 8-3 դասարան

Ծիսական ուտեստների պատրաստում Միջին դպրոցի խոհանոցում։ Continue reading “Տրնդեզի ծեսը Միջին դպրոցում”