Posted in Նախագիծ, Uncategorized

«Ձոն» ստուգատեսին. Ընտանեկան գաթաթխիկ

Արտադրական ուսուցման ֆլեշմոբ

Միջին դպրոցի սովորողները իրենց ընտանիքներում պատրաստում են տարբեր տարածաշրջանների, տարբեր բաղադրատոմսերով գաթաներ:

Continue reading “«Ձոն» ստուգատեսին. Ընտանեկան գաթաթխիկ”
Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Տյառընդառաջի ծեսը Արատեսում

Ճամփորդության ժամանակահատվածը՝ փետրվարի 12-14-ը

Մեկնումը՝ ժամը 10:00, Բաբաջանյան փողոցից
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Գոհար Եղոյան, Աննա Երիցյան, Նաիրա Հարություն, Հարություն Հովսեփյան, խոհարար՝ Գոհար Ավետիսյան

Ճամփորդության երթուղին՝

Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով, վերադարձը

Վերադարձը՝ փետրվարի 4-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ – Երևան երթուղով․

Continue reading “Տյառընդառաջի ծեսը Արատեսում”
Posted in Uncategorized

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ, ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ

2021-ի հունվարյան ճամբարը Միջին դպրոցում:

Հունվարյան նախագծային, ստուգատեսային առկա-հեռավար-ընտանեկան ճամբարը իրականացվում է հունվարի 11-ից 29-ը։

Ճամբարը իրականացվելու է տարատարիք ջոկատներով։ Սովորողն իր նախասիրությունների շրջանակներում կարող է  ընտրել մեկ կամ ավել նախագիծ, որոնց կարող է մասնակցել և՛ առկա, և՛ հեռավար։ Յուրաքանչյուր շաբաթ սովորողը կարող է փոխել ջոկատը, նախագիծը, գործունեությունը։

Ճամբարային նախագծերի հիմնական ուղղությունները.

Համագործակցային նախագծեր

Արտադրական ուսուցման ճամբարային գործունեություն

Սովորող -սովորեցնող նախագծեր

Ճամփորդություններ

Հանրակրթական Դիջիթեք-2021, համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես, համակարգող՝ Նունե Թեմուրյան

Ազգագրական փառատոն-2021, համակարգող՝ Լաերտ Գրիգորյան

Ձմեռային մարզական ստուգատես, համակարգող՝ Նաիրա Հարությունյան

Դասավանդողները ամբողջական նախագծեր

Այլ նախագծերը

Հունվարի 29-30՝ ստուգատեսային տոն – ղափամա

Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Խնձորով պաստեղ (թթու լավաշ)

Արտադրական ուսուցմամբ տեխնոլոգիական խումբը 3 դասաժամի ընթացքում պատրաստել է Արատեսի խնձորից քաղցր լավաշներ: Տեխնոլոգիական ընթացը սովորողները շատ սիրեցին, պատրաստում էին հավեսով, զարմացած. ասում էին, որ շատ են կերել, շատ են գնել, բայց չգիտեին, թե ինչպես է պատրաստվում: Իսկ պատրաստման տարբերակները մի քանիսն են՝ թարմ խյուսով, եփված խյուսով, բնական քաղցրությամբ, շաքարային հավելումով: Մենք պատրաստեցինք եփված խյուսի տարբերակաով:

Continue reading “Խնձորով պաստեղ (թթու լավաշ)”
Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր, Uncategorized

Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար

Սովորողների ծնողական համայնքը մեծ պատրաստակամությամբ կազմակերպեցին այս տարվա թթուդրիկի ծեսը: Այն դառնալու է ցուցահանդես-վաճառքի նախագիծ, որի վաճառքի հասույթը փոխանցվելու է մեր բանակի հիմնադրամին:

Continue reading “Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար”
Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Չրարտադրությունը ուսումնական տեխնոլոգիա

Չրանոցն արդեն սովոր է, անցած տարի այս օրերին արքայանարինջն էր չիր դառնում, հիմա էլ աչքը ճամփին էր: Շուշացավ: 200 կգ արքայանարինջ միայն Միջին դպրոցի սովորող-դասավանդող մասնակիցներով սկսել ենք մաքրել և չիր պատրաստել: Մեր պատրաստած չրերը' սև սալորի, բալի, ծիրանի, խնձորի, խաղողի, արքայանարինջի, խնձորի պաստեղը շուտով կլինեն ցուցահանդես-վաճառքում` հատուկ ձևավորմամբ:

Posted in Uncategorized

Արցախ-Հայաստան համակեցության ճամբարում

Ճամբարն օր-օրի ավելի բնականոն է դառնում: Արդեն լավ գիտեն իրենց օրվա ստեղծագործ ու ստեղծողի առօրյան: Կրթահամալիրի սովորողների հետ անցկացնում են իրենց մարզական ակումբները, արտադրական ուսուցումը` չրեր են պատրաստում, խաղող են ճզմում, որ գինի պատրաստեն, բիսկվիտ են թխում:

քանդակ են անում, բակը խնամում…