Միջին դպրոցի արտադրական ուսուցմամբ խումբը Մայր դպրոցում կազմակերպեցին Ծառզարդարի ծիսական հյուրասիրություն🐝🐝🐝: Պատրաստել էինք կլոր գաթաներ, թարմ կանաչիներով մատաղացու բրդուճներ, հորած պանիր մեր պատրաստած կաթնաշոռով, չրերից պատրաստված հյութեր, գինի և այլն:
Միջին դպրոցում կազմակերպվեց արտադրական ուսուցմամբ ցուցադրություն- հանգանակություն, որից ստացված հասույթը փոխանցվեց Ասկերանի Համբարձումյաններ ընտանիքին: Սովորողների և ծնողների ոգևորությունը շատ տրամադրող էր և որոշել ենք այսպիսի ցուցահանդեսները դարձնել շարունակական:
Արատեսյան ճամփորդությունները ինչ նախագծով էլ որ լինեն, միևնույնն է, ամեն խմբից հետո միջավայրը փոխվում է: Եվ այն դառնում է նկատելի մյուս խմբերին: Ինչքան էլ հեռահար կապով ագահաբար հետևել եմ Արատեսի աշխատանքներին, բայց իրականությունը ավելի շոշափելի է: Շատ եմ ուրախանում բարեկարգման արդյունքներով, մի աթոռով, լույսերով, ջահերով, մառանում խնամքով շարված խնձորով, ամեն-ամեն ինչով: Այս անգամվանն առանձնացնեմ մեր արվեստագետ տղաների՝ Հարությունի, Մուշեղի և ընկերների աշխատանքներով: Գովք չլինի հանկարծ, բայց աչքս առել է, պիտի ասեմ, թե ինչ սրտացավ մարդիկ են, ինչքան մեծ աշխատանք տարվեց սովորողների հետ, ինչքան փոխվեց մեր գեղարվեստի տունն ու դուռը. անճանաչելի, և դեռ դառնում է: Թե ինչ հոգատար էին բոլոր սովորողների նկատմամբ, հատկապես՝ միջին դպրոցի սովորողների, ինչ ուրախ ժամանցներ էին կազմակերպում, հետևում, որ բոլորը մասնակցեն, ներառվեն…Արատեսը որ չլիներ, էլ որտեղ պիտի բացահայտեինք միմյանց: Դե, մնացածս մեր գործերով, Տարոնն էլ` մեզ մշտապես հոգատար, օգնող ընկեր: Որ պատմեմ, հա կպատմեմ, բայց չերկարացնեմ, ուղղակի ամեն անգամ վերադառնալիս ուզում եմ բոլորիս շնորհակալ լինել մեր ստեղծած միջավայրի համար, սիրելի կրթահամալիր:
Ճամորդները Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիներն են, ովքեր նախապես ծանոթանալով ճամփորդության նախագծին, սիրով ցանկացել են Արատեսում իրականացնել Տյառնընդառաջի ավանդական ծեսը: Արատեսի վանքում իրականացրեցինք հոգևոր երգերի կատարում, մոմավառություն և այդ լույսով էլ վառեցինք մեր խարույկի կրակը: Սովորողները ուսումնասիրել էին վաղ ժամանակներում այս տարածաշրջանի ավանդական Տրընդեզի ծեսի խաղիկները, գուշակությունները. մնացածը կտեսնեք տեսաֆիլմում: