Posted in Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր

Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն

Միջին դպրոցի արտադրական ուսուցմամբ խումբը Մայր դպրոցում կազմակերպեցին Ծառզարդարի ծիսական հյուրասիրություն🐝🐝🐝: Պատրաստել էինք կլոր գաթաներ, թարմ կանաչիներով մատաղացու բրդուճներ, հորած պանիր մեր պատրաստած կաթնաշոռով, չրերից պատրաստված հյութեր, գինի և այլն:

Continue reading “Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն”
Posted in Տեխնոլոգիա

Արտադրական ուսուցմամբ ցուցադրություն-հանգանակություն

Միջին դպրոցում կազմակերպվեց արտադրական ուսուցմամբ ցուցադրություն- հանգանակություն, որից ստացված հասույթը փոխանցվեց Ասկերանի Համբարձումյաններ ընտանիքին: Սովորողների և ծնողների ոգևորությունը շատ տրամադրող էր և որոշել ենք այսպիսի ցուցահանդեսները դարձնել շարունակական:

Continue reading “Արտադրական ուսուցմամբ ցուցադրություն-հանգանակություն”
Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Խնձորով պաստեղ (թթու լավաշ)

Արտադրական ուսուցմամբ տեխնոլոգիական խումբը 3 դասաժամի ընթացքում պատրաստել է Արատեսի խնձորից քաղցր լավաշներ: Տեխնոլոգիական ընթացը սովորողները շատ սիրեցին, պատրաստում էին հավեսով, զարմացած. ասում էին, որ շատ են կերել, շատ են գնել, բայց չգիտեին, թե ինչպես է պատրաստվում: Իսկ պատրաստման տարբերակները մի քանիսն են՝ թարմ խյուսով, եփված խյուսով, բնական քաղցրությամբ, շաքարային հավելումով: Մենք պատրաստեցինք եփված խյուսի տարբերակաով:

Continue reading “Խնձորով պաստեղ (թթու լավաշ)”
Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր, Uncategorized

Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար

Սովորողների ծնողական համայնքը մեծ պատրաստակամությամբ կազմակերպեցին այս տարվա թթուդրիկի ծեսը: Այն դառնալու է ցուցահանդես-վաճառքի նախագիծ, որի վաճառքի հասույթը փոխանցվելու է մեր բանակի հիմնադրամին:

Continue reading “Թթուդրիկն այս անգամ ցուցահանդես-վաճառքի համար”
Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա

Խաղողից չամիչ ենք պատրաստում

Միջին դպրոցի չրանոցում առաջին անգամ չորացրեցինք չամիչ` առանձ հավելումների, ծխեցման ճանապարհով: Աշխատանքը կատարվեց սովորողների տեխնոլոգիական խմբով: Տղաների խումբը սիրով պատրաստեցին նաև գինի: Տեխնոլոգիայի պարզությամբ շատ տպավորված էին և սպասում են արդյունքներին:

Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Չրարտադրությունը ուսումնական տեխնոլոգիա

Չրանոցն արդեն սովոր է, անցած տարի այս օրերին արքայանարինջն էր չիր դառնում, հիմա էլ աչքը ճամփին էր: Շուշացավ: 200 կգ արքայանարինջ միայն Միջին դպրոցի սովորող-դասավանդող մասնակիցներով սկսել ենք մաքրել և չիր պատրաստել: Մեր պատրաստած չրերը' սև սալորի, բալի, ծիրանի, խնձորի, խաղողի, արքայանարինջի, խնձորի պաստեղը շուտով կլինեն ցուցահանդես-վաճառքում` հատուկ ձևավորմամբ:

Posted in Տեխնոլոգիա

Դիմավորեք ազնիվ խնձորի չրին

Արտադրական ուսուցման շրջանակում պատրաստում ենք հերթական մրգային չիրը առանց շաքարային հավելումների. խնձոր:

Այս անգամ մեր չրի պատրաստումը արտակարգ պայմաններում ստացվեց՝ հեռավար ուսուցման օրերին: Այս անգամ կիրառել ենք Վարդենիկ գյուղում փորձի փոխանակման արդյունքում մեր տեսած տեխնոլոգիան: Աշխատանքը կատարել ենք մեր և արցախցի սովորողների աշխատանքային խմբերի հետ:

Տեխնոլոգիական մշակում

100 կգ խնձորի

լվացում

կեղևահանում

միջուկի մաքրում

տեսակավորում

տեղավորում

ծխեցում

չորացման ընթացք

Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա

Աշնանային չրանոցում մեծն սև սալորն է

2020 թ. հոկտեմբեր, նոյեմբեր

Արտադրական ուսուցման շրջանակում՝ բնական չրարտադրություն

  • սալորի չիր
  • խնձորի չիր
  • շլորից թթու լավաշ

Միջին դպրոցի չրանոց-չորանոցում սկսել ենք կիրառել սալորի, շլորի չրի պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ, առանց շաքարային հավելումների:

Մշակման եղանակը՝ սոդայաջրով շոգեխաշում, չորացում ցանցափեղկերի վրա մինչև չորանալը:

Թթու լավաշի պատրաստման եղանակ՝ մրգի կորիզահանում, ջերմախաշում, մամլում և չորացման նպատակով բարակ շերտի տեսքով չորացում ցելոֆանե թաղանթների վրա:

Աշխատանքները իրականացվելու են տեխնոլոգիայի դասաժամերին՝

չորեքշաբթի – 2-րդ դասաժամ

ուրբաթ – 2-րդ դասաժամ

Մասնակիցները՝ 6-րդ դասարանի սովորողների մի խումբ

Արդյունքը

Արտադրանքը պահեստավորվելու է սառնարանում: Որպես արտադրական ուսուցման արտադրություն ունենալու է հատուկ փաթեթավորում:

Սպառումը.

նվիրելու համար

հյուրասիրություն

վաճառք