Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Հայացքս Արատեսին. Ամփոփում


նախագիծը


Արատեսյան ճամփորդությունները ինչ նախագծով էլ որ լինեն, միևնույնն է, ամեն խմբից հետո միջավայրը փոխվում է: Եվ այն դառնում է նկատելի մյուս խմբերին: Ինչքան էլ հեռահար կապով ագահաբար հետևել եմ Արատեսի աշխատանքներին, բայց իրականությունը ավելի շոշափելի է: Շատ եմ ուրախանում բարեկարգման արդյունքներով, մի աթոռով, լույսերով, ջահերով, մառանում խնամքով շարված խնձորով, ամեն-ամեն ինչով: Այս անգամվանն առանձնացնեմ մեր արվեստագետ տղաների՝ Հարությունի, Մուշեղի և ընկերների աշխատանքներով: Գովք չլինի հանկարծ, բայց աչքս առել է, պիտի ասեմ, թե ինչ սրտացավ մարդիկ են, ինչքան մեծ աշխատանք տարվեց սովորողների հետ, ինչքան փոխվեց մեր գեղարվեստի տունն ու դուռը. անճանաչելի, և դեռ դառնում է: Թե ինչ հոգատար էին բոլոր սովորողների նկատմամբ, հատկապես՝ միջին դպրոցի սովորողների, ինչ ուրախ ժամանցներ էին կազմակերպում, հետևում, որ բոլորը մասնակցեն, ներառվեն…Արատեսը որ չլիներ, էլ որտեղ պիտի բացահայտեինք միմյանց: Դե, մնացածս մեր գործերով, Տարոնն էլ` մեզ մշտապես հոգատար, օգնող ընկեր: Որ պատմեմ, հա կպատմեմ, բայց չերկարացնեմ, ուղղակի ամեն անգամ վերադառնալիս ուզում եմ բոլորիս շնորհակալ լինել մեր ստեղծած միջավայրի համար, սիրելի կրթահամալիր:

Տեսաֆիլմերը շատ պատմող են, դիտեք:

Continue reading “Հայացքս Արատեսին. Ամփոփում”
Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Տյառնընդառաջի ծեսի մասին թողարկում Արատեսից

Ճամփորդությունը ըստ նախագծի

Ճամորդները Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիներն են, ովքեր նախապես ծանոթանալով ճամփորդության նախագծին, սիրով ցանկացել են Արատեսում իրականացնել Տյառնընդառաջի ավանդական ծեսը: Արատեսի վանքում իրականացրեցինք հոգևոր երգերի կատարում, մոմավառություն և այդ լույսով էլ վառեցինք մեր խարույկի կրակը: Սովորողները ուսումնասիրել էին վաղ ժամանակներում այս տարածաշրջանի ավանդական Տրընդեզի ծեսի խաղիկները, գուշակությունները. մնացածը կտեսնեք տեսաֆիլմում:

Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Տյառընդառաջի ծեսը Արատեսում

Ճամփորդության ժամանակահատվածը՝ փետրվարի 12-14-ը

Մեկնումը՝ ժամը 10:00, Բաբաջանյան փողոցից
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Գոհար Եղոյան, Աննա Երիցյան, Նաիրա Հարություն, Հարություն Հովսեփյան, խոհարար՝ Գոհար Ավետիսյան

Ճամփորդության երթուղին՝

Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով, վերադարձը

Վերադարձը՝ փետրվարի 4-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ – Երևան երթուղով․

Continue reading “Տյառընդառաջի ծեսը Արատեսում”
Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Ձմեռային մարզական սահադաշ 2021

Սովորողների ուրախությունը ձմեռային խաղերն են: Այս անգամ դեպի Գեղասահքի Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ: Ֆիլմը կպատմի, թե ինչ ուրախություն և հրճվանք էին ապրում սովորողները սահելիս: Մեր սովորողները այնքան հմտորեն են սահում, որ աշխատող անձնակազմը զարմանում էր: Կեցցեն մեր մարզիչները, որ մեր կողքին են և աշխատում են բոլոր սովորողների հետ: Մեր երեխաները չմուշկին տիրապետել են մեր այսպիսի ճամփորդությունների շնորհիվ: Մարզական շարքից նաև դահուկ վարելը, սահնակ, հեծանիվ, լողը, ձիավարությունը և այլն: Մեծ ձեռքբերում է մեր սովորողների հմտությունները, որոնց հնարավորությունը ստեղծում է մեր կրթահամալիրը:

Continue reading “Ձմեռային մարզական սահադաշ 2021”
Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Մարզական ստուգատեսային օրը Սևաբերդում

Միջին դպրոցի ճամբարականնեի մի խումբը Սևաբերդում մեկնարկեց մարզական ստուգատեսը: Ձյուն-ձմեռոց ընդամենը 53 կմ հեռավորությամբ Երևանից: Մի պահ մեզ թվաց վերջ, ձյունը վերջացավ և ստիպված հետ կդառնանք. ու մի հրճվանք ապրեցինք, երբ բացվեց ճերմակ անվերջություն... Դե, սահնակ, դահուկ, արագ, արագ...Էնպիսի տպավորություն էր, թե հիմա հալվելու է ձյունը: Բոլորը խրախչանքի մեջ էին: Շատ ուրախ և տպավորիչ զգացողություն էր:

Continue reading “Մարզական ստուգատեսային օրը Սևաբերդում”
Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Վարդենիկի հետ հանդիպումը սիրուն է իր հայտնի կիրճում…

Ստեղծագործ ու տեխնոլոգ իմ լավ ընկերների խումբը տիար Բլեյանի թեթև ձեռքով, Արմինե Մովսիսյանի ուղեկցությամբ հայտնվեց ինձ արդեն սիրելի ու հարազատ Վարդենիկում: Նախ ճանապարհը. Կոթավանքով ով չի անցել, թող անցնի. շատ սիրուն դիրքով, հին ու նոր կառույցով, Continue reading “Վարդենիկի հետ հանդիպումը սիրուն է իր հայտնի կիրճում…”

Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Արատեսն անվերջ բացահայտումների աշխարհ…

Կրկին իմ սիրո մասին պիտի պատմեմ, որի անունն է Ա-րա-տես. Ողջույն, սիրելիս: Այստեղ են իմ հրճվանքների, բացահայտումների, դժվարությունների, հայացքների, խոհերի օրերը: Մինչև քեզ հասնելը ուխտ ունեմ անցնելու. Ջրովանք պիտի հասնեմ: Ջրովանքի հմայքն ավելին էր, քան պատկերացնում էի. համեստ էր , բայց խոհրդավոր: Հասնելու համար բարձունք հաղթահարեցինք, բայց գտանք կիրճում: Իսկ ուխտս ճամփորդների անփորձանք անցումների, մարդկանց ջերմ ու բարի հայացքների մասին էր: Հմայիչ վայր էր, ինչ խոսք՝ գյուղի պապիկների նստատեղիով, ողջույններով, խոսքով…: Այս հատվածն ավարտեցինք: Հասանք Արատեսի քարավանատուն, ինչպես ասում են՝«дом, милый дом»: Continue reading “Արատեսն անվերջ բացահայտումների աշխարհ…”

Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Ուսումնական մառան, Uncategorized

Արատես. Այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ

109596951_183645789852003_9099581830596214344_n

Այս կարանտինային իրավիճակների շղարշը պատռելով, ուզում ես փախչել ինչ-որ պարտադրանքներից, պրծնես հետևող աչքից, լուրերից, առօրյայից… Continue reading “Արատես. Այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ”