Posted in Կրթական փոխանակումներ, Uncategorized

«Գետը համայնքում» Փնջային հավաք։


IMG_6792

«Գետը համայնքում» նախագծով 

 

Սեբաստացի սովորողները եռօրյա ճամփորդական ծրագրով 09.29-01.10 Վարդենիկ համայնքում էին։ Արդյունքում ստեղծվել է հետևյալ  մեդիափաթեթը։

Ճամփորդական մեր խմբին դիմավորեցին Հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի սաները, ուսուցիչները, «Համայնքի զարկերակ» կազմակերպության ներկայացուցիչները՝ նախագահ Արտուշ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ներկայացվեց  «Գետը համայնքում» մեգանախագիծը, մեր ճամփորդության նպատակը, քննարկեցինք համագործակցային ապագա ծրագրերը։

Վարդենիկ գյուղի մի խումբ սովորողներ, ուսուցիչներ և գյուղի կազմակերպիչ՝ Արտուշ Խաչատրյանը իր երիտասարդական խմբի ակտիվ մասնակիցների 20 մասնակցից բաղկացած խմբով եռօրյա այցով կհյուրընկալվեն  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ «Փնջային հավաքին» նախագիծ իրականցնելու նպատակով։

Ընդունելության պատասխանատու ճանաչել Գոհար Եղոյանին, Լիլիթ Մադոյանին

Ընդունել ի գիտություն Մարգարիտ Սարգսյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).

Մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հարավային  դպրոց-պարտեզների կացարաններում. պատասխանատու՝ Շամիրամ Պոողոսյան.

Սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.

Ընդունելության ծրագրի լուսաբանումը համարել մասնակիցների ուսումնական աշխատանքը, պատասխանատու՝ Լիլիթ Մադոյան, Ջուլիս Սիմոնյան, Հռիփսիմե Գալստյան.

Դպրոցների ղեկավարներին՝ ապահովել հրամանում, ծրագրում նշված աշխատանքների կատարումը սահմանված կարգով.

Հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

 

Ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 26-28-ը։

Պատասխանատու՝ Միջին դպրոց

Դիմավորում՝ Մայր դպրոց

Ծրագիր.

Հոկտեմբերի 26

10:00 Տեղավորում հյուրատանը, նախաճաշ

11:00-11:45  Շրջայց Մայր դպրոցում, պատասխանատու Գոհար Եղոյան, սովորողներ

Մարզական ժամ. համակարգումը` Նաիրա Հարությունյանի

11:45-12:30  Բնագիտական լաբորոտորիա`ռոբոտաշինություն,քիմիական գործունեություն`գետի ջրի մաքրության ախտորոշում

13:35-15:00 հավաք-քննարկում-ասուլիս «Գետը համայնքում» նախագծով,  «Պլաստիկե օվկիանոս» ֆիլմի դիտումը «Սեբաստիա համերգասրահում»: Վայրը`  Մայր դպրոց, ընթերցասրահ, համակարգումը` Քնարիկ Ներսիսյանի

15:00-15:30 Ճաշ մայր դպրոցում

16:00-17:00 Այցելություն ուսումնական Ագարակ

17:00-19:00 Քաղաքային թափառումներ

19:00 Ընթրիք

20:00 Հանգիստ

Հոկտեմբերի 27

08:00 Նախաճաշ

09:00 Ընդհանուր պարապմունք-պարատուն Մայր դպրոցում

10:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից հեծանվերթ և ճամփորդություն-էկոակցիա Երևանյան լճում

13:00 Գոհար Եղոյան, Վարդուհի Հայրյան և սովորողներ.  ծառատունկ նախագիծ

14.30 Ճաշ Մայր դպրոցում

15:15  Մեդիաուրբաթ-համերգ

16:00 Պարատուն-պարուսուցում «սովորող-սովորեցող»

17:30 Լող

19:00 Ընթրիք

20:00 Հանգիստ

Հոկտեմբերի 28

09:00 Նախաճաշ

10:00 Նախագծի ամփոփում, տպավորություններ, հետագա զարգացում

11:00 Ճանապարհում

Սեբաստացի նախագծայինընդունող խումբ

Պետրոսյան Հայկ, 6-րդ դաս.

Հարությունյան Դավիթ, 6-րդ դաս.

Հակոբյան Թերեզա, 6-րդ դաս.

Հովհաննիսյան Նունե, 6-րդ դաս.

Մարինե Ասատրյան, 9-րդ դաս.

Անգելինա Արզումանյան, 9-րդ դաս.

Անի Գևորգյան, 9-րդ դաս.

Մարինե Մանուկյան, 9-րդ դաս.

Արեն Պողոսյան, 9-րդ դաս.

Տիգրան Արամյան, 9-րդ դաս.

 

 

 

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment