Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Նախագիծ, Uncategorized

«Գետը համայնքում» նախագծով հայրենագիտական ճամփորդություն Վարդենիկ գյուղ. Հաշվետու նյութեր


«Գետը համայնքում» նախագծով  սեբաստացի սաները եռօրյա ճամփորդական ծրագրով սեպտեմբերի 29 — հոկտեմբերի 1-ը Վարդենիկ համայնքում էին։ Ըստ սահմանված կարգի՝ ճամփորդությունից առաջ սովորողների հետ տարվել է նախապատրաստական-ուսումնականաշխատանքներ և ամփոփվել ճանաչողական նյութերի մեդիափաթեթի տեսքով։ Ճամփորդական նախագծում ընդգրկված էր «Սովորող-սովորեցնող» բաղադրիչով համագործակցային  պարատունը Վարդենիկի պարի դպրոցի սաների հետ, ուստի սեբաստացիները նախապես պատրաստել էին «Վանա ձկնորս», «Երեք ոտք» պարերը։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ ճամփորդական մեր խմբին դիմավորեցին Հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի սաները, ուսուցիչները,  «Համայնքի զարկերակ»կազմակերպության ներկայացուցիչները՝ նախագահ Արտուշ Խաչատրյանի  գլխավորությամբ։ Դպրոցում շրջայց կազմակերպելուց հետո, մեր խմբի ղեկավարները ներկայացրին  «Գետըհամայնքում» մեգանախագիծը,   մեր ճամփորդության նպատակը, քննարկեցինք համագործակցային ապագա ծրագրերը։

Վարդենիկ գետը համայնքում․ տեսաֆիլմերը՝  Լիլիթ Մադոյանի

Երեք հագեցած օրերի ընթացքում ճամփորդական մեր խումբը ծանոթացավ Վարդենիկի մշակութային-պատմական վայրերին, կրթական հաստատություններին, կինոթատրոնին, Երաժշտական և պարի դպրոցներին՝ մասնակցելով ուսումնական պարապմունքներին։ Սովորողները տեղում ծանոթացան համայնքի կյանք ու կենցաղին, բարբառին, մարդկանց։  

Տեսաֆիլմը՝ Գոհար Եղոյանի։

Ճամփորդության գլխավոր նպատակն էր ուսումնասիրել համայնքում գտնվող և Սևանա լիճ թափվող Վարդենիկ գետը, (որը, չգիտես ինչու՞, համացանցային տարբեր աղբյուրներում տարածված է «Վարդենիս» անունով), ուսումնասիրել գետի ջրային պաշարը, հիմնախնդիրները, արձանագրել կարևոր տեղեկությունները, ինչպես նաև տեղեկություններ հավաքել գետի վրա կառուցված  և 2013թ-ից շահագործման հանձնված «Վարդենիկ» ՀԷԿ-ի աշխատանքների մասին։ Իսկ, թե որտեղի՞ց է սկիզբ առնում գետը, ի՞նչ գագաթներ ունի Վարդենիսի լեռնաշղթան, ի՞նչ գործունեություն և նախագծային աշխատանքներ է իրականացնում «Սարերի բարիք» կազմակերպությունը, կուսումնասիրենք հաջորդ՝  «Բարձունքի հաղթահարում» նախագծային ճամփորդությամբ։ Ի դեպ,  «Սարերի բարիք»-ը  իր կարճատև ու բեղուն գործունեությամբ վերջերս արժանացավ կառավարության ուշադրությանը և ներդրումային խոստումներին՝ ապագա մեծ նախագծերը կյանքի կոչելու համար։

Էկո նախագծի, Վարդենիկ գետի եզրային ողջ երկայնքով ձգվող խնձորենու հրաշալի ձորայգու, ուխտատեղի համարվող Իշխանանց վանքի մասին պատմում են սովորողները․ Տեսաֆիլմը՝  Լիլիթ Մադոյանի։

Ճամփորդությունը լավ առիթ էր ոչ միայն գյուղին, Վարդենիկ գետին ծանոթանալու, այլև կրթական փոխանակումներ կատարելու, ընկերական նոր ծանոթություններ, շփման լայն հարթակ ստեղծելու համար։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից «Գետը համայնքում» նախագծի հաջորդ փնջային հավաքին մասնակցելու, կրթական փոխանակումների ծրագրով հյուրընկալվելու հրավեր-առաջարկ ենք ներկայացրել Վարդենիկ համայնքի դպրոցներին։ Խմբի հյուընկալության օրերի, անձնակազմի, փնջային հավաքի կամակերպման նախագծի մասին կտեղեկացվի կրթահամալիրի կայքում։

Տեսաֆիլմը՝  Գոհար Եղոյանի։

Ճամփորդական օրերի ու տպավորությունների մասին սովորողների լուսաբանումները՝

Գրիգոր Զատիկյան

Հայկ Մարգարյան

Յուրա Պետրոսյան

Հայկ Պետրոսյան

Դավիթ Հարությունյան։

Նախագծի ամփոփում

Նախապատրաստական փուլ.

  1. Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Վարդենիկ
  2. Նախապատրաստում ,    տեսաֆիլմ
  3. Ճամփորդության ընթացք 1, 2, ուղիղ միացում

Ճամփորդության փուլ.

  1. Հաշվետու նյութեր
  2. Վարդենիկ համայնքի արձագանքները ֆեյսբուքյան էջից

Նախագծի զարգացում.

  1. Կրթական փոխանակում՝ «Փնջային հավաք»
  2. «Գետը համայնքում» կլոր սեղան քննարկում
  3. Հեծանվայերթ, Էկո-նախագիծ՝ Երևանյան լճում
  4. Միասնական լաբորոտոր աշխատանք` գետերի ջրերի մաքրության ախտորոշում
  5. Ծառատունկ

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment