Posted in Մայիսյան հավաք, Նախագիծ, Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում, Կրթահամալիրյան ծեսեր

Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում


Մայիսյան հավաքի եզրափակումը ընտանեկան խոհանոց ակումբում:

Հեռավար-առցանց միջավայրում Միջին դպրոցի խոհանոց-ակումբը գործելու է առաջին անգամ: Այս անգամ ընտանեկան դպրոցը ներկայանալու է ծիսկան խոհանոցով. թխելու ենք հաց: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ իր հացի բաղադրատոմսով և ցուցադրել խմորհունցը: Հացաթխման տեխնոլոգիան բարդ չէ, կարծում եմ կստացվի:

Մասնակիցները՝ ընտանիքներ, սովորողներ, ցանկացողներ

Հանդիպումը՝ teams հարթակում

Ժամանակահատվածը՝ մայիսի 9-ը, ժամը 11:00-ին

Մասնակիցների հետ հանդիպում ենք միարժամանակ:

Միանալիս ունենում ենք հաց պատրաստելու բաղադրիչները արդեն նախապատրաստած:

.Ես առաջարկում եմ պարզ բաղադրատոմս.(2 մատնաքաշի համար)

  • 1,5 կգ ալյուր
  • 1 թ/գ խմորիչ(դրոժ)
  • 1 թ/գ աղ
  • 1 լ գոլ ջուր
  • 2 ճ/գ ձիթայուղ

Միասնական Խմորհունցը սկսված է…

E54AC864-15EA-4966-949D-83DA177A5BFE

Օրը՝ մայիսի 9-ը: Հանդիպումը իրականացավ առցանց հարթակում: Մասնակիցներից մի քանիսը տատիկների հետ էին պատրաստում, մայրիկների և շատ արդյունավետ եղավ բոլորիս համար, որովհետև ավելի հմուտ էին հաց թխելու գործում՝ միմյանց օգնում էինք: Սովորողներից շատերը առաջին անգամ էին հաց թխելու, տանը մենակ էին և խուճապի մեջ էին, թե ինչպես է ստացվելու: Խմորի պատրաստելը սկսեցինք միասին՝ բացատրելով քայլերը և շատ լավ էր, բոլորն էլ հաղթահարեցին. հրաշալի արդյունք ստացվեց: Բաղադրատոմսերը շատ տարբեր էին, հացաթխման նոր մշակույթների ծանոթացանք: Ինձ համար շատ ուսուցողական էր, շատ բան լսեցի, սովորեցի: Շնորհակալ եմ նաև մեր ուսուցիչներից, Բուշ Լուսինեից, մասնակցեցին խմորհունցին, իրենց բաղադրատոմսերով, տեղնոլոգիաներով, նաև հետաքրքիր զրույց ստացվեց`համով, հոտով, նորարար տեխնոլոգիական մտքերով, արտադրական զարգացման հետագա քննարկումով: Խմորհունցին մասնակից և խորհրդատու էր կենսաբան Անուշ Ասատրայնը, ով պարզվեց ամեն օր հաց է թխում ընտանիքի համար, բնագետ Հասմիկ Ուզունյանը, ով հայտնի փորձ ունի հացաթխման գործում, առողջագետ Քրստինե Սահակյանցը, ով բացահայտեց խմորային ուտեստների վնասակար երևույթները, տեխնոլոգ Շուշան Սարդարյանը, ով համեստորեն մասնակցում էր խմորհունցին: Իմացանք ֆրանսիական հացի տեխնոլոգիան, բուխանկա հացի, բատոնի, առանց խմորիչի լավաշի, մատնաքաշի, պուրիի, լոշիկի թխման և պատրաստման տեխնոլոգիաներն ու առանձնահատկությունները: Բոլորի ընտանիքներում հացի հոտ էր տարածված, բոլորը հացթուխ էին դարձել: Երեկոյան ուղարկում էին իրենց կարմրաթուշ հացերի նկարները, ուրախանում, որ համով հաց է ստացվել, որ շնորհակալ են սովորելու համար, որ ուզում են շարունակական արտադրություն լինի. իհարկե կլինի:

Հանդիպում teams հարթակում

Կարինե Գոմցյան-Առցանց խոհանոցային աշխատանք․ Մայիսյան հավաքի ավարտ

Պատրաստում ենք ծեսային ուտեստ՝ լավաշ։

Նունե Հովհաննիսյան-Պատրաստում ենք բուխանկա հաց. ընտանեկան խմորհունց

Աննա Հարությունյան-Պատրաստում ենք հաց. Ընտանեկան խոհանոց

Գոհար Ստեփանյան-Հաց ենք թխում.Գոհար Ստեփանյան և տատիկ

Լուիզա Արտենյան-Պատրաստում եմ հաց

Մերի Երեմյան-Պատրաստում եմ հաց

Մարիա Ոսկանյան-Թխում ենք հաց

Մարիա Ավետիսյան-Պատրաստում ենք ֆրանսիական հաց

Հասմիկ Ուզունյան

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s