Posted in Երևան-Ստամբուլ, Uncategorized

Ստամբուլի Բոմոնթի Մխիթայան վարժարանը իր օրը սկսում է ընդհանուր պարապմունքով


293E9305-73FF-41C4-A604-57FED3C28800

Վերջերս մեր Կրթահամալիրում հյուրընկալվել էին Ստամբուլի Մխիթարյան վարժարանից մի խումբ սովորողներ, ուսուցիչներ։ Ապրեցինք կրթահամալիրի կյանքով ուղիղ 6 գիշեր, 8 օր։ Շատ ուրախ և հագեցած օրեր ունեցանք, դարձանք հարազատ գործընկերներ։ Մխիթարյանները շատ սիրեցին մեր Կրթահամալիրի առօրյան, միջավայրը, ուսումնական գործունեությունը։ Դեռ Հայաստանում արդեն վարժարանի տնօրենը՝ պարոն Գարեգինը, նախագծում էր, թե Ստամբուլ հասնելուն պես ինչ ծրագրային փոփոխություններ է իրագործելու իրենց վարժարանում։ Հատկապես շատ ուսումնասիրեց առավոտյան ընդհանուր պարապմունքները. ցանկացավ մի քանի նախագծային օրինակներ։ Իսկ հիմա, երբ արդեն մեկնել են, մեզ չեն մոռանում և փորձում են իրենց վարժարանում կիրառել կրթահամալիրյան ամենօրյա ընդհանուր պարապմունքը, երգն ու պարը, իսկ ուրբաթ օրերը վարժարանի բակում գտնվող փոքրիկ մատուռում անցկացնում են ժամերգություն։ Այս պահին ունենք մի քանի նկարներ, իսկ տեսագրությունը դեռ կտեսնենք։ Հեղինակային բաց ցանցի հնարավորությունները սահման չունեն և արդեն պոլսահայ վարժարաններում ստեղծվում են կրթական փոխանակման լուրջ կամուրջներ։

Մինչև հասցնում ենք ուրախանալ մեր գործընկերների պարապմունքների նոր ձևով, ստանում ենք այսպիսի տպագրված հոդված` պոլսո «Մարմարա» օրաթերթի կողմից թողարկված: Թերթում պատմում են մեր Կրթահամալիրում անցկացրած իրենց օրերի մասին և տիար Բլեյանից հայտնում իրենց խորհին շնորհակալությունը:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment