Մեր գործունեությունը վարժարանում մինչև ժամը 11։00-ն էր։ Դրանք շատ հետաքրքիր էին, բովանդակայի, օրինակ՝ գեղարվեստական աշխատանոց՝ պոլսահայ, աշխարհահռչակ Սարգիս Զապունեանի հետ, երգուսուցում Հասմիկ Մաթևոսյանի հետ՝ ավետիսներ, տիկնիկագործություն` Տաթև Աթոյանի հետ անիմացիա-ֆիլմի ստեղծում Զահրատի աշխատությունով, որը դեռ կթողարկենք, ծիսական խոհանոց՝ անուշապուրի պատրաստում, կաթնահունցի պատրաստում, միասնական պարուսուցում, հանդիպում-սեմինար պոլսահայ բանասեր Սևան Տէղիրմենճեանի հետ, Զահրատի մասին։ Մեծ ոգևորություն ապրեցինք սովորողների պատրաստած Զահրատի ընթերցումներից, դրանք աղոթքի պես մնացել էին ականջներումս։
Մարդը փնտռող կենդանի մըն է —
Փնտռող– գտնող – նորէն փնտռող
Կեանքը կը հատնի – փնտռտուքը ոչ–
Մարդը չգտնող կենդանի մըն է
Վարժարանի մասին
Գարակէօզեան վարժարանը իր 1913-ից գործել է որպես որբանոց, այնուհետև 1997-1998թ-ից` որպեսութամյա վարժարան։ Ինչպես բոլսո բոլոր ազգային վարժարանները՝ Գարակէօզյանը ևս ունի խնամատար մարմին, որը ղեկավարում է ՝Տիգրան Կիվմեզկիլը։ Վարժարանն այսօր ունի 210 սովորող, դասարանները փոքրաքանակ են՝ 15-20 սովորող: Կրթական այլընտրանքային ծրագրերը շատ նման եմ մեր կրթահամալիրի ծրագրերին։
Նոր ընտանիքները
Մի քիչ ուզում եմ ներկայացնել ընտանիքների ընդունելության և վերաբերմունքի տեսարաններ։ Պատկերացնում եք այնպիսի ուշադրություն, որ առավոտյան տղաները տանից գալիս էին իրենց փոքրիկ պայուսակներով, մեջը օրապահիկներով, խնամված, կոկիկ։ Քանի անգամ եղավ, որ ատամի ցավ ունեցան, ականջի ցավ, մրսածություն, և բանը չէր հասնում բժշկին, չնայած՝ բոլորի համար ունեինք բժշկական ապահովագրություն, բայց ընտանիքները հոգատարությամբ բուժում էին նրանց, դեղերը դնում պայուսակի մեջ․․․Շատ հուզիչ էր այսչափ ջերմությունը։ Իսկ տիկին Արուսյակը սիրում էր մեր սովորողների հետ շրջել վարժարանում, հետևել, որ ամեն ինչ իրենց սրտով լինի, շատ մանկավարժորեն հասցրեց լավ ճանաչել բոլոր տղաներին, նրանց բնավորությունը։
Պտույտ Ստամբուլյան թաղերուն մեջ, տեսարժան վայրեր
Առաջին տագնապը, որ ապրեցի, Ստամբուլի փողոցներից էին։ Այսքան մարդաշատ, այսքան տարբեր ազգերի մշակույթ, հագուկապ, ոճեր, ․․․ Փողոցները կեղտոտ էին, մսային ուտելիքի հոտեր, տրամվայի շչոց, այս ու այն կողմ կանչող, հրամցնող խանութներ, սննդի կետեր, իրար հրող անվերջ ամբոխ, նեղ մայթեզրեր, նեղ փողոցներ, անկարգ երթևեկություն․․․ Ես կկորցնեմ տղաներիս, Մարգարյան Հայկի մտահոգությունը ճիշտ էր։ մի տեսակ չհավանեցի․ իմ պատկերացրած Ստամբուլը չէր։ Այնքան լարված էի քայլում, որ ոչինչ չէի նկատում։ Առաջին օրը շատ հոգնեցինք։ Իմ գործընկերներ՝ Տատև Աթոյանը, Հասմիկ Մաթևոսյանը, պարոն Արինանչափ ուշադիր և հոգատար էին խմբի բոլոր սովորողներին․ անփորձանք առաջին օր։ Մեր խմբին ուղեկցում էր վարժարանի աշխատակից՝ պարոն Արին։ Նա դարձավ մեր խմբի սիրելի, անբաժան անդամը, ամեն տեղ մեզ նկարում էր, ներկայացնում էր քաղաքի ամեն անկյուն, փողոց։ Շատ հուզիչ էր, երբ ներկայացնում էր Կոմիտասի տունը, որը ցավոք հիմա դեղատուն էր, կամ Հրանտ Դինքի տունը, Փարաջանովի սիրելի վայրերը, հյուրանոցը, որտեղ ապրել է և էլի շատ հայտնի մարդկանց մասին։ Տղաները նախնական իրենց ուսումնասիրած տեղեկությունների չէին համբերում տեսնել տեսարժան վայրերը, բայց ամենից շատ սպասում էին նավարկությանը Բոսֆորի միախառնվող ջրերով, երկու աշխարհամասեր միացնող լեգենդար Բոսֆորի կամուրջով։
Չէ… Ստամբուլը սկսեցի սիրել…
Մեծ տպավորություններ ապրեցինք Դոլմաբահչպալատում, որի ճարտարապետը պոլսահայ հայտնի ճարտարապետ Կարապետ Բայլանն է։ Բալյանների ընտանիքի կառույցները այնքան ոճային են, որ առանց ներկայացնելու էլ կարելի է ճանաչել։ Նավարկության ընթացքում հիանում էինք ծովի ափերը զարդարոզ ճարտարապետի շքեղ կառույցները։ Բալյանների գերդաստանը եղել է Օսմանյան շրջանի հայտնի ճարտարապետներից, որը հանդիսացել է պալատական ճարտարապետ։ Իր գործունեության ընթացում կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար և 7 եկեղեցի։
Եղանք Թոփկապի պալատում, Փակ շուկայում, որը գտնվում է Ֆաթիհ թաղամասում, այն շատ մեծ էր ու մարդաշատ, եղանք Ստորգետնյա ջրամբարպալատում, Գալաթիոյի աշտարակում, տեսանք գիշերային լուսավորությունիը, Շիշլիի Հայոց գերեզմանատանը, որտեղ տեսան Զահրատի շիրիմը, Դանիել Վարուժանի, Տիգրան Գարակէօզեանի շիրիմները։ Տպավորությունները շատ-շատ էին։
Մեծ պատիվ ունեցանք լինել Պոլսո Հայոց Պատրիարքարանում, Պէշիքթաշի Սուրբ Աստուածածին եկեղեցում, Ղալաթիո Սուրբ Գրիգոր եկեղեցի
Տղաները շատ սիրում էին փողոցային սնունդը։Զվարճալի էր պաղպաղակ խաղացնող տղան, այնքան ծիծաղեցին ու նկարեցին․․․Հետո սիրեցին սիմիթը, տաք-տաք շագանակը և էլի համեղ ուտեսներ․․․
Այդ օրերին Երևանի Փարաջանովիթանգարանային նմուշները ցուցադրվում էին Սարգիս Զապունեանի թանգարանում․ իհարկե ունեցանք այդ հնարավորությունը այցելելու թանգարան, որտեղից դատարկ չվերադարձանք՝ ցուցադրված նռերից ամենքս մեկական նվեր ստացանք։ Եղանք Արա Գյուլերի թանգարանում։ Շենքը տպավորիչ ներքին կառուցվածք ուներ՝ պարզ, հնաոճ, սակայն այդ տարածքը նախկինում գարեջրի գործարանի շենք էր և թանգարանը ժամանակավոր էր այստեղ։
Զգացողություններս ինչքան էլ գրեմ, պատմեմ, միևնույն է, չի ստացվի մեր ապրած պահերը նույն աչքով ցույց տալ: Բացի կրթական փոխանակումներից, այն կամուրջները, որ ստեղծվում են այսպիսի ճամփորդությունների ընթացքում, շատ հուզիչ են. փաստ է: Այս բոլոր տպավորությունների հետ միարժամանակ Հենրիի Ստամբուլ չհասնելը ինձ սառեցնում է: Հուսանք, որ այս ամառ Իզմիրը բաց դռներով կընդունի Հենրիին: