Posted in Ուսումնական մառան

«Ուսումնական մառանի» աշխատանքային ընթացք


33312A05-1AC3-4B70-B390-10B18A477903

Մառանային տարածքն արդեն ունենք նկուղում: Այս տարածքում ստեղծելու ենք մառանի մոդելային հարթակ: Այսօր արդեն սկսել ենք մառանի մաքրման, ձևափոխման, գույքի տեղավորման աշխատանքները: Սովորողների փոքր խմբեր սիրով մասնակցում են նախագծի իրականացման աշխատանքներին:

 

«Ուսումնական մառան» արտադրական ուսուցմամբ արտադրատեսակները կտեղավորենք այստեղ. մուրաբաներ, պահածոներ, քացախների տեսականի, չորացրած կանաչ թեյեր, դեղաբույսեր: Կստեղծվի հարմար անկյուն տեղում գինի պատրաստելու, գյուղատնտեսական չոր բանջարեղեն` սխտոր, սոխ, պղպեղ, ավելուկ չորացնելու համար: Մառանը կծառայի նաև որպես չրանոց, կունենանք կախկանով խնձոր, ալոճ…Որոշել ենք ագարակի թոնրատանը տարեհաց թխել և մշտապես լավաշ ունենալ մառանում, պանիր պատրաստել և կճուճներով հորել: Իսկ դեկտեմբերին մենք իսկական խնոցի ենք ունենալու….

 

Ոճավորման նախնական էսքիզները գյուղական են` փայտային լուծումներով, և ամենահրապուրիչ հատվածը մառանի սեղանատունն է: Այն կհավաքենք չոր խոտի տուկերից և փայտե պադոններից:

 

Ռաֆայել Հովհանիսյանը իր բլոգում պատմում է մառանի նշանակության մասին և նկարահանել մի հատված:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment