Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Արատես դպրական կենտրոնից…


Կրթահամալիրի Միջին դպրոցի աշխատանքային ջոկատը եռօրյա ճամբարում անցկացրեց Արատեսի դպրական կենտրոնում: Խումբն առաջնորդում էր տիար Բլեյանը, ում շնորհիվ ունեցանք իսկական հայրենագիտական օրեր: Շնորհակալ ենք, լիացած ենք:

Բուռն հայրենագիտական ճանապարհից հետո Վայոց ձորում ենք: Մեզ դիմավորեցին Եղեգնաձորի երիտասարդական կազմակերպության անդամները, միասին պետք է ճանապարհն անցնենք: Սկսեցինք բարձունքի հաղթահարումից՝ 14 կմ վերելք դեպի Ցախաց քար և Սմբատաբերդ: Ճանապարհը շատ տպավորիչ էր՝ սկսած օձերին նկատելուց, վայրի պտղատու ծառերի պտուղները վայելելուց, մասուր ուտելուց մինչև անուշ աղբյուրներից սառնորակ ջուր խմելը:

 

Ցախաց քաըր, Սմբատաբերդն անցանք մի շնչով: Լիարժեք չվայելածս տեղանքներով նորից կանցնեմ, մի տեսակ կիսատություն եմ զգում, լավ չեմ «ապրել»: Արևից խանձված դեմքերով իջանք Արտաբույնքով դեպի Արատես: Պատմելով չի լինի, տեսնել է պետք, ապրել է պետք. եթե ոգեշնչվեցիր․ ուրեմն քոնն է․ վերջ: Արատեսն այդպիսին է:

Աշխատանքը շատ էր, անցանք գործի, մենք ունեինք մեր բաժին անելիքը…

Աշխատանքից հետո` սառնորակ Եղեգիսի վտակում լողալու, ջա՜ն ուրախությունն. հովացա՜ն…

Կենտրոնը նախատեսված է կրթական փոխանակումների, ամենատարբեր հավաքների, կլոր սեղան-քննարկումների, ռազմամարզական պատրաստությունների, հայրենագիտական և ստեղծագործական ճամբարումների համար:

Մարկ Ներսիսյանի պատումը իր բլոգում։ 

Հայկ Մրգարյանի պատումը իր բլոգում։

Հասմիկ Հակոբյանի պատումը իր բլոգում։

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment