Posted in Նախագիծ, Կրթահամալիրյան ծեսեր

Ծիսական խոհանոցային նախագիծ


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական բաց հավաք-ճամբարը: Ճամբարը կգործի մինչև նոյեմբերի 3-ը: Ճամբարին մասնակցում են Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զվերեց» պարային-ազգագրական, Գյումրի քաղաքի «Հրայրք» պարային-ազգագրական, Ջավախքի դպրոցների, հայաստանյան դպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ազգագրական-նախագծային խմբերը:

Ճամբարի ծրագրում ներառված է երեքանգամյա ծիսական սնունդ։ Սննդի կազմակերպումը խոհանոցային տեխնոլոգիայի շրջանակում իրականացվում է որպես ուսումնական նախագիծ։

Նախագծի մասնակիցները 6-րդ դասարանի սովորողների ճամբարային խումբ է.

  1. Կարինե Գոմցյան
  2. Մոնիկա Օհանջանյան
  3. Հայկ Արշակյան
  4. Արթենի Ջանիկյան
  5. Շուշան Փաշինյան
  6. Ղալամքարյան Հրաչ
  7. Ղալամքարյան Լևոն

Նախագծի կազմակերպման փուլ

Մասնակից խմբի հետ պետք է ընտրենք այնպիսի ուտեստներ, որոնք հայկական են և կարող ենք խոհարարների հետ պատրաստել։ Այնուհետև, որոշում ենք ուտեստների ինքնարժեքը, քանի որ կրթահամալիրում հյուրընկալվողների ճաշացանկի ընդունված գնային արժեք գոյություն ունի և այն պետք է պահպանել։ Սովորողների հետ քննարկման ընթացքում, բոլորը սկսում են վերհիշել, թե ինչ ազգային ուտեստներ են պատրաստում իրենց մայրիկները, տատիկները. սկսվում է անկեղծ ու համեղ զրույց։ Վերհիշվածներից ընտրեցինք ուտեստների մի քանի տեսակներ։

Որոշվում է ուտեստները՝

  • հարիսա
  • ավելուկ տապակած
  • թանապուր
  • չամիչով փլավ
  • տապակած կանաչի
  •  խառը թթու
  • հորած պանիր
  • ջեռոցի կաչտոֆիլ
  • թարմ հյութ

Նախապատրաստման փուլ

Մթերքների կշիռները արդեն որոշված է և պահեստային մասից կարող ենք դրանք կշռել և վերցնել։ Այնուհետև նախօրոք պատրաստում ենք հաջորդ օրվա պատրաստվելիք մթերքը՝ կիսաֆաբրիկատի տեսքով։

Ծիսական միջավայր

Խոհանոցը, ճաշասեղանները ձևավորելու ենք հայկական էլեմենտներով՝ կավե սպասք, ցորենի հասկեր, կավե աղամաններ, սփռոցներ և այլն։

Արդյունքնր կլինեն հաշվետու նկարաշարերի, նյութերի տեսքով։

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment