Posted in «Կրթական պարտեզ», Տեխնոլոգիա, Uncategorized

Ճիմապատման տեխնոլոգիա


Տեխնոլոգիայի դասաժամերին իրականացնում ենք պարտիզապուրակային տարբեր նախագծեր՝ ծաղկանոցների ստեղծում, ծառատունկ, լանդշաֆտային դիզայն և այլն։ Այս անգամ դասաժամը 6-րդ դասարանցիների հետ սկսեցինք տարածքի մաքրման աշխատանքից և վերջում, երբ պարկով աղբը տանում էինք գցելու, հանդիպեցինք մեր հերթական լանջերի ճիմապատման աշխատանքներին։ Սովորողները շատ ինքնաբուխ հավաքվեցին աշխատանքի շուրջ ու սկսեցին միմյանց փսփսալ՝ ինչ հավես է… ես էլ եմ ուզում փորձել։ Անցավ երկու րոպե և սովորողները հայտնվեցին վարպետների կողքին։ Փայտե մուրճերով հարվածում էին, տեղավորում ճիմերի կտորները, ուրախանում էին իրենց ուղղված գովեստներից։

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment