Posted in Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Արայի լեռ. Բարձունքի հաղթահարում


Սեպտեմբերի 2- ին մեծ խմբով սեբաստացիներ նվաճեցին Արայի լեռան բարձունքը Ապարանի կողմից։ Խմբում էին միջին դպրոց նոր ընդունված 11 սովորողներ։ Այս բարձունքը նրանց առաջին հաղթանակն էր։ Մեծ սպասումներով քայլում էին և շտապում վերևից երևացող տեսարանին։ Ճանապարհին իրականացրեցինք էկո նախագիծ, հետո շարունակեցինք մեր վերելքը՝ անծայրածիր թվացող խիտ անտառով, որը չէր դադարում մեզ զարմացնել իր հրաշք տեսարաններով, պտղատու, վայրի մրգերով, բացառիկ բուսական տեսակներով։Ճանապարհի կանգերը վերածվում էին մտերիմ, քացր-մաղցր հյուրասիրությունների։ Վերելքի ճանապարհին ջուրը բոլորիս մոտ վերջացավ և փրկությունը մրգերն էին։ Իսկ սովորողներն անընդհատ որոշում էին, թե հաջորդ ճամփորդությունը որն է լինելու։ Բոլորը ոգևորված էին իրենց հաղթանակով։ Անհամբեր սպասում են հաջորդ նվաճումներին։

Վերևում արդեն տեսարանը այլ էր. Ներքևից երևացող Արա գեղեցիկի պառկած դիրքի տեսարանից միայն քթին նմանվող բլուրը ճանաչեցինք ու կարծես մի կորցրած բան գտած լինեինք, բղավում էինք՝ քիթը, քիթը… Մնացածը պատմելու չէ՝ տեսնելու տեսարան է՝ մաքո՜ւր, խաղա՜ղ, անմե՜ղ պատմություն…

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment