Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Ճամփորդության հաշվետվություն


17103371_1339492942792544_8282593502510502855_n

Մարտի 3-5-ը Միջին դպրոցի 7-8- րդ դասարանցիների 31 սովորողի հետ մեկնել ենք Ծաղկաձոր։ Նպատակը կրթական փոխանակումն էր: Նախապատրաստական աշխատանքները սկսեցինք մեկնելուց օրեր առաջ: Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցի հետ կապ հաստատեցինք: Տնօրենը համաձայնեց իրականացնել համատեղ կրթական փոխանակումը: Նրանք պատրաստել էին հայոց լեզվի միջոցառում և շատ ցանկացան, որ մենք ներկա լինենք, հետո մեր մասնակցությունն ունենանք: Նախօրոք ուղարկեցինք մեր ծրագիրը: Նախապատրաստական աշխատանքներ տարվեցին սովորողների հետ` երգեր, ընթերցումներ, ձայնագրումներ: Կարելի է ասել, որ այն մի մասով իրականացավ (ուղիղ եթերով թողարկվել է իմ ֆեյսբուքյան էջում)։ Վաչե Խաչատրյանի պատումը։

Ունեցանք քաղաքային թափառումներ, ընթերցումներ՝ Թումանյան, Չարենց… Ափսոս, որ մարդիկ մեր ընթերցումը դիտում էին՝ որպես ներկայացում։

Վարդուհի Հայրյանը և Միքայել Ղազարյանը անցկացրեցին դահուկի և սահնակի մրցաշար։

Նույն հարկի տակ տեղավորվել էր նաև մի ուրիշ ճամբարականների խումբ, ում հետ Սուսան Սահակյանը և սովորողները բնագիտական փորձեր իրականացրեցին. շատ հետաքրքիր էր։

Երեկոյան հավաքված էինք Նելի Փիլոյանի երգերի, Վաչեի, Արսենի, Արենի պարերի միասնական ուսուցման շուրջ։ Ֆիլմ:

Միքայել Ղազարյանը քայլարշավ կազմակերպեց՝ հյուրատնից մինչև սպորտային համալիր։

Այցելեցինք «Կեչառիս» վանական համալիր, բարձրացանք նաև հարևանությամբ գտնվող մատուռը, որտեղ կարծես բացի մեր խմբից այս ձմեռ դեռ ոչ ոք ոտք չէր դրել. այստեղ ձյունը կուսական էր և անհավանական առատ, դիրքը՝ իսկական դիտակետ։ Մի լավ խաղացինք, զվարճացանք, թավալվեցինք ձյան ծովում։

Ճամբարականների հաշվետու պատումները ներկայացնում են իրենց բլոգներում։

  1. Արեն Պողոսյան
  2. Արսեն Խաչատրյան
  3. Սևակ Պետրոսյան
  4. Գագիկ Մադոյան
  5. Տիգրան Ադամյան
  6. Էրիկ Խաչատուրյան
  7. Անրի Անդրեասյան
  8. Նվեր Ղևոնդյան
  9. Մարինե Ասատրյան
  10. Մարինե Մանուկյան
  11. Ռայիսա Խաչատուրովա
  12. Քեթրին Արիսյան
  13. Սամվել Հակոբյան
  14. Խուդոյան Գագիկ
  15. Մանե Թոռունյան
  16. Աննա Ղարիբյան
  17. Մանե Գյոզալյան
  18. Արմեն Աթանյան
  19. Վաչե Խաչատրյան
  20. Արմեն Աթանյան

Նպատակը

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s