Posted in Նախագիծ, Uncategorized

Նախագծային շաբաթ


«Սովորեցնող-սովորող» նախագիծ

Այս շաբաթը իր մեջ ներառում է նախագծեր, որոնք կդառնանք տոնական ցուցադրություններ համերգային, էդյուդների, երգչախմբային, երժշտական և այլ: 8-րդ դասարանցիների համար շեշտը դնում ենք փոխանակմանն ուղղված նախագծերի վրա, որովհետև այսպիսի շփումը արդեն դարձել է ինքնաբուխ և ավելի տեսանելի մի շարք, որտեղ մեծերը (8-րդ դասարանցիները) սովորոցնեղներն են, իսկ կրտսերները` սովորում, օրինակ` ընհանուր պարապմունքների պարերի ընթացքում: Տարատարիք սովորողների շփումը միմյանց հետ այս ճանապարհով կդառնա շատ արդյունավետ, թե’ սովորելու տեսանկյունից, թե’ նոր ընկերներ ձեռք բերելու, մեծերին հարգելու, սիրելու, նրանցից նոր բան սովորելու առումով:

Սկսում ենք քառօրյա «Սովորեցնող-սովորող»  նախագծ.

Երկուշաբթի օրվանից 8-րդ դասարանցիների երգող, պարող, նվագող սովորողների խմբեր, նշված ժամերի, որպես նախագծայի ուսուցում կայցելեն Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ ուսուցանելու իրենց կրտսեր ընկերներին: Ուսուցումը կշարունակվի 4 օր:

Նախագծային խմբեր.

Արևմտյան դպրոց.

Պար «Յարխուշտա» «Մշո խըռ»

  • Արսեն Խաչատրյան
  • Վաչե Խաչատրյան
  • Մարինե Ասատրյան
  • Մարինե Մանուկյան
  • 4-5-րդ դասարանցիներ

Արևելյան դպրոց.

Պար Եվրոպական

  • Ամգելինա Արզումանյան
  • Եվա Բերբերյան
  • 5 տարեկանների խումբ

Հյուսիսային դպրոց.

Պար «Կարնո քոչարի»

  • Սոնա Փափազյան
  • Միլենա Մարկոսյան

Հարավային դպրոց.

Պար «Երեք ոտք»

  • Արեն Պողոսյան
  • Աննա Ստեփանյան
  • Սոֆի Առաքելյան
  • 4-5-րդ դասարանցիներ

Հինգշաբթի օրը տեղի կունենա նրանց հաշվետու տոնական համերգ-ցուցադրությունը:

Նախագծի մասին սովորեցնող սովորողները պատմում են իրենց բլոգներում` ներկայացնում դժվարությունները, ուրախությունը:

Վաչե Խաչատրյան

Արեն Պողոսյան

Սոֆի Առաքելյան

Եվա Բերբերյան

Անգելինա Արզումանյան

Արսեն Խաչատրյան

Մարինե Ասատրյան

Աննա Ստեփանյան

Մարինե Մանուկյան

 

Սովորեցնող դասավանդողներ

Յուրաքանչյուր դասավանսող աշխատում է իր նախագծային դասարանի հետ. բեմադրում է պար, էտյուդ, երգ, երաժշտական համար.

Լուսինե Ներսեսյան-8-1, 8-4 դասարանների հետ պարի բեմադրում

Սեդա Այվազյան -8-3 դասարանի հետ երգի բեմադրում

Սպասված տոնախմբություն. 23.12.2016

Բոլոր նշված խմբերը սկսեցին ներկայացնել իրենց խմբերի ելույթները։ Անչափ տպավորիչ էր նրանց պատասխանատվության խառնվածությունը… Ամեն ինչ արվում էր, որպեսզի ելույթները լինեին համակարգված՝ ինչպես իրենք էին նախագծել։ Շատ ուրախ անցավ, կազմակերպված։ Նվեր Ղևոնդյանը ներկայացավ անհատական նախաձեռնությամբ, որպես պարող Ձմեռ Պապ։ Բոլորի ուրախությանը չափ չկար։

Ներկայացնում եմ տոնախմբության արդյունքները՝

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment