Posted in Նախագիծ, Սեբաստացու օրեր, Uncategorized

Տեխնոլոգիան որպես բիզնես նախագիծ


Բաժինը` «Տեխնոլոգիա»

Տեխնոլոգիայի դասաժամ.

Երկուշաբթի-9.20-10.55

Ուրբաթ-9.20-10.55

Մասնակիցները.

8-1, 8-2 դասարաններ

Աշխատանքները ներառում են.

  • Խոհանոցային գործ
  • ձեռագործություն

Նախագծի նպատակը.

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, ձեռագործության, կարուձևի կարողություններ: Սովորողների արտադրանքը վաճառելու ենք:

 

Նախագծի կազմակերպումը և իրականացումը.

  • Քննարկման փուլ – Այս փուլում սովորողները ծանոթանում են աշխատանքի ուղղություններին (նախագիծը սկսել ենք խոհանոցային գործով՝ հաշվի առնելով ճաշարանում ուտեստների տեսականին հարստացնելու ցանկությունը): Նախագծի մասնակիցները համացանցից գտնում են բաղադրատոմսեր, ներկայացնում են խմբին, նախագծի ղեկավարի օգնությամբ առանձնացնում են արագ պատրաստվող և գնային առումով մատչելի բաղադրատոմսերը, որին հաջորդում է պատրաստման փուլը:
  • Արտադրական բիզնես ծրագրի մշակում – Բաղադրատոմսն ընտրելուց հետո սովորողները կատարում են մթերքի նախահաշվարկ, գտնում են ստացվող ապրանքի ինքնարժեքը, որոշում դրա վաճառքի գինը:
  • Աշխատանքի բաժանում – Խոհանոցային գործունեությունը իրականացվում է 2-3 ուղղություններով (մի քանիսը ջեռոցում թխվող ուտեստն են նախապատրաստում, մեկ-երկու սովորող գազօջախի մոտ pop-korn կամ բլիթներ է պատրաստում), մյուս խմբերը կրեմ, շոկոլադե ջնարակ, բլիթի միջուկ են պատրաստում, կա նաև խոհանոցի մաքրությանը հետևող մեկ-երկու սովորող:
  • Ծրագրի նոր էջքննարկում– Աշխատանքն ավարտելուց հետո սկսվում է հաջորդ դասաժամին պատրաստվելիք բաղադրատոմսի քննարկումը: Հաշվարկում ենք նախորդ ապրանքատեսակի վաճառքից ստացված ինքնարժեքը, եկամուտը: Ինքնարժեքից գոյացած գումարով գնում ենք նոր մթերք, իսկ եկամտային մասը առայժմ կուտակվում է:

 

Նախագծի արդյունքները.

Նախագծի արդյունքում զարգանում են սովորողների խոհարարական գործունեության, խմբում աշխատելու, մթերքը ռացիոնալ օգտագործելու, նախահաշվարկ, վերջնահաշվարկ անելու հմտությունները, այդ կարողությունները այլ միջավայրում կիրառելու, տարածելու կարողությունը:

Գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով: Դրանք տարածվում են նաև սոց.ցանցերում՝գտնելով լայն արձագանք սոց.ցանցերի անդամների կողմից:

Սովորողների առաջարկած ծրագրերը բլոգներում.

Արմեն Աթանյան

Սոնա Փափազյան

Մանե Թոռունյան

Մեսրոպյան Քրիստինա

Արդյունքում.

Պատրաստում ենք «պիցցա»

«Կեքս» պատրաստելու տեխնոլոգիա

Պատրաստում ենք քաղցր սուջուխ

Պատրաստում ենք գոգնոցներ

Թթուդրիք

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment