Posted in «Կրթական պարտեզ», Նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 11-րդ հավաք


Միջին դպրոցի ներքին բակի մուտք համատեղ նաախագիծ

Ներքին բակի մուտքը կարիք ունի նորացման, մոդեռնացման, գույնի, ճիշտ կանաչապատման: Սովորողների մի խմբի, դիզայնի մասնագետի հետ քննարկում ենք, թե ինչպիսի բարեկարգում պետք է կատարենք: Սկզբի համար պետք է պատերը ազատել հին ստենդերից, ավելորդ նկարներից, այնուհետև սպիտակեցնել դիմային ծեփամածիկով, որից հետո դիզայնի խումբը կաշխատի կոնկրետ պատկերների էաքիզներ նկարելով: Երբ գծապատկերները վերջացնեն, կարող ենք հեշտությամբ այն գունավորել: Աշխատանքային խումբը` 3-4 սովորող և ես: Աշխատանքային ժամերը կլինեն տեխնոլոգիայի դասաժամերին և հերթապահ խմբի հետ:

sovmes

Մասնակիցները` Միջին դպրոցի սովորողներ

Նպատակը` ունենալ բարեկարգ, գեղեցիկ մուտք, որի աշխատանքներին կմասնակցեն սովորողները: Սովորողները ձեռք կբերեն նոր հմտություններ, փորձ, ստեղծագործական ունակություններ:

Նման աշխատանքը կարելի է համարել իսկական թերապիա և մոտորիկայի զարգացում:

Անհրաժեշտ նյութեր. ծեփամածիկ, գունավոր ներկեր, աշխատանքային ձեռնոցներ, խոզանակներ, հարթեցնելու գործիքներ:

 

Աշխատանքային ընթացք.

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment