Posted in Նախագիծ, Uncategorized

Կոմպոստ


Картинки по запросу կոմպոստ

Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կենսաքայքայվող նյութերը կարելի է վերամշակել կոմպոստի` արժեքավոր օրգանական պարապտանյութերի : Կոմպոստ կարելի է վերապատրաստել ինչպես տնային այնպես էլ քաղաքային մասշտաբի կոմպոստ արտադրող մեծ գործարաններում:

Կոմպոստը մասնակիորեն քայքայված օրգանական նյութ է: Այն առաջանում է բնական միջավայրում` անտառում գետնին թափված տերևների և աղբի քայքայումից: Տան պարտեզներում մենք կարող ենք ավելի արագ ստանալ նույն արդյունքը` պատրաստելով կոմպոստի կույտ: Ժամանակի ընթացքում կոմպոստի հետագա քայքայման արգասիքները և հողի մյուս բաղադրիչները փոխազդելով միմյանց հետ առաջացնում եմ հումուս: Հումուսը հողի գլխավոր բաղադրիչն է, որի կազմավորման համար պահանջվում են երկար տարիներ: Օրգանական նյութերի` կոմպոսի կամ հումուսի անհրաժեշտ քանակությունը չափազանց կարևոր է հողը պահպանելու համար:

Կոմպոստ պատրաստելու համար պահանջվում են սննդարար նյութեր,թթվածին, ջուր, միկրոօրգանիզմներ և ժամանակ:

Պատրաստման եղանակը

Որպես սննդարար նյութեր անհրաժեշտ է օգտագործել պարտեզի մնացուկները`հիմնականում չոր տերևները, ճյուղերը, որոնք ածխածնով հարուստ զանգված են: Թարմ, կանաչ մնացորդները և խոհանոցային թափոնները հարուստ են ազոտով: Կատարյալ խառնուրդը պետք է պարունակի մոտավորապես 3 բաժին ածխածին և 1 բաժին ազոտ:

Գոյություն ունեն շատ այլ թափոններ, որոնք կարելի է կոմպոստի վերածել` թեյի տերևները, սուրճի նստվածքը, կավի մնացորդները և այլն:

Թթվածին: Թթվածինը չափազանց կարևոր է կոմպոստի պատրաստման համար: Սկզբնական շրջանում կույտը նոսր է և բավականին թթվածին է պարունակում: Զանգվածի խտանալու հետ մեկտեղ անհրաժեշտ է որոշակի ժամանակ անց ապահովվել թթվածնի մուտքը դեպի զանգված:

Ջուր: Միկրոօրգանիզներին անհրաժեշտ է խոնավություն, բայց ոչ մեծ քանակությամբ: Եթե ողջ օդային տարածքը լցվի ջրով, ապա զանգավածը կդառնա թթվածնազուրկ: Զանգվածի համար խոնավության պարունակությունը պետք է լինի 50%:

Միկրոօրգանիզմներ: Միկրոօրգանիզմները զանգվածի մեջ հայտնվում են հում նյութի  հետ: Միկրոօրգանիզմների մուտքը հաստատ ապահովելու համար պետք է զանգվածին պարբերաբար ավելացնել հող կամ գոմաղբ:

Ժամանակ:  Գործընթացի հաջող ընթացքի դեպքում քայքայման դպրոցեսը տևում է մոտ տասը շաբաթ: Փորքան մեծ է լինի կոմպոստացման զանգվածը այնքան գործընթացը բարեհաջող կընթանա:

Կոմպոստացման գործընթացին խանգարող նյութերն են `

  • Մսեղենը, ձկնեղենը, ձեթը, յուղը. Սրանք գրավում են վնասատուներին  (առնետներ)
  • Մեծ քանակությամբ աղաջրերը, աղը վնաս է ինչպես հողին և բույսերին, այնպես էլ կոմպոստին
  • Թունավոր մոլախոտերի պտուղներն ու սերմերը
  • Մեծ քանակությամբ մոխիրը
  • Մեծ ճյուղերը

Աղբյուրը` Էմանուել Ագջոյանի բլոգ

Կոմպոստի նախագիծ

Նպատակը

Կոմպոստի արտադրությունը դպրոցի բակում դարձնել ուսումնական անընդհատ և շարունակական էկոնախագիծ: Կոմպոստի արտադրությունը զգալի կնվազեցնի բակային և կենցաղային բնական թափոնների քանակը:

Արդյունքում

Կունենանք թափոնից վերածված բարձրակարգ պարարտ հող, որը կարող ենք օգտագործել սենյակային, ծաղիկների  համար, պարտեզային նորատունկ ծառերի և թփերի համար:

Խնդիրներ

  • Ընտրել տարածք, որը կլինի ստվերային և քիչ օգտագործելի:
  • Տարածքն առանձնացնել փայտե խորանարդով, փոս փորել կամ թողնել որպես կույտ:
  • Հավաքել պարտեզային թափոններ` չոր տերևներ, հնձած մոլախոտեր, մանր ճյուղեր, խոհանոցային սննդային թափոններ, գոմաղբ, կավահող:

Աշխատանքային ընթացք

Հերթապահ դասարանի աշխատանքային ժամերին հավաքվում են պարտեզային թափոնները և սայլակներով տեղափոխվում համապատասխան տարածք` բնագիտական արտաքին բակի մի անկյունում: Օրեր անց այն դառնում է կոկիկ կույտ, որի մեջ շերտ-շերտ լցնում ենք նաև խոհանոցի սննդային թափոնները և նորից ծածկվում չոր տերըներով, հետո կավահողով:

 

Նախագծի մասնակիցներ.

Արսեն Խաչատրյան

Տիգրան Արամյան

Սմբատ Պետրոսյան

Նարեկ Խաչատրյան

Էրիկ Հարությունյան

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment