Posted in Երևան-Ստամբուլ, Uncategorized

Երևան-Ստամբուլ ճամբար


 

 

 

Նախագիծ

Այցելություն Ստամբուլի «Գարակոզէան» վարժարան

Ժամանակահատվածը`դեկտեմբերի 8-15

Նպատակը`

  • կրթական փոխանակում Ստամբուլի «Գարակոզէան» վարժարանի հետ
  • կապերի ամրապնդում պոլսահայերի հետ
  • ծանոթացում կրթական ծրագրերին
  • այլընտրանքային փորձի ներկայացում, ծանոթացում
  • մշակութային Ստամբուլի ճանաչում

Երթուղին՝ Երևան-Գյումրի-Բավրա-Ախալքալաք-Կարծախ-Էրզրում-Սիվազ-Անկարա-Ստամբուլ

Կրթական փոխանակման նախագծի շրջանակում առաջարկվում է իրականացնել հետևյալ ուսումնասիրություններն ու աշխատանանքները.

Նախագծի նախապատրաստական աշխատանքային փուլ

  • Կաղանդը Հայաստանում-ավանդույթներ, սովորությներ, ծես-սովորողները իրականացնում են ուսումնասիրություն, առանձնացնում կարևոր և հետաքրքիր փաստեր Կաղանդի մասին
  • Կաղանդի ուտեստներ-սովորղները գտնում են կաղանդային ավանդական ուտեստներ, գրառում դրանց բաղադրատոմսերը, Միջին դպրոցի ակումբում պատրաստում են դրանք (օրինակ՝ Կաղանդի սեղանի ավանդական անուշապուր)
  • Սովորողները բանահավաքությամբ են զբաղվում՝ իրենց տատիկ-պապիկներից, բարեկամներից հետաքրքրվում են Կաղանդի ավանդույթների մասին, գրառում, ձայնագրում, հրապարակում տեղեկությունները: Այս նախագծին ակտիվ կմասնակցեն սփյուռքի սովորողները, ում մոտ Կաղանդը ավանդական է

Նախագծի ստամբուլյան փուլ

  • Սովորած-հաջողված ուտեստների միասնական պատրաստում
  • Կաղանդային թեմաներով բանահավաքչություն
  • Ուսումնական մառանի գաղափարի ներկայացում
  • Միասնական թթուդրիկ վարժարանում
  • Ուսումնական խոհանոցի ներկայացում
  • Միասնական ժամերգություն
  • Միասնական պարուսուցում
  • Ճանաչողական զբոսանքներ Ստամբուլում՝ պտույտ Բոսֆորի նեղուցով, Դոլմաբահչե պալատ, Թոփ կապ, Գալաթա աշտարակ, Մեծ շուկա, Հայկական եկեղեցիներ 
  • Զբոսանք երեկոյան Ստամբուլում
  • Տեխնոլոգիակա փոխանակման նախագիծ’ կաղանդային կերպարների պատրաստում

Ստամբուլ-Երևան ճամբարային փուլից հիշողություններ, տեսաֆիլմերի դիտումներ.

Միասնական ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում

Երևան-Ստամբուլ ճամփորդություն` Չարենցի կամար-Գառնի-Գեղարդ

Ծիսական խոհանոցի միասնական համտես` սովորողների հյուրընկալ ընտանիքներում: Նորա Բաղդասարյան

Ծիսական հյուրասիրություն Կարինե Գոմցյանի ընտանիքում:

Ստամբուլյան ճամփորդության նախահաշիվ

  • 100$ — Երևան-Ստամբուլ-Երևան ավտոբուս
  • 25$ — վիզա
  • 5$–բժշկական ապահովագրություն
  • 100$ — թանգարանների մուտքի տոմսեր, մետրոյի ու ավտոբուսի տոմսեր, ամեն օրվա ճաշը

Գիշերակացը «Գարակոզէան» վարժարանի սովորողների տանը:

Ճամփորդության մասնակիցները Միջին դպրոցի սովորողներ.

 

  1. Հայկ Ղազարյան, 6-րդ դասարան
  2. Մարկ Հովհաննիսյան, 6-րդ դասարան
  3. Սևակ Ավետիսյան, 7-րդ դասարան
  4. Արեգ Հակոբյան, 7-րդ դասարան
  5. Դավիթ Հարությունյան, 7-րդ դասարան
  6. Դավիթ Մկրտչյան, 7-րդ դասարան
  7. Դավիթ Հարությունյան, 8-րդ դասարան
  8. Հայկ Պետրոսյան, 7-րդ դասարան
  9. Հայկ Մարգարյան, 7-րդ դասարան
  10. Սամուել Աշեղ, 7-րդ դասարան
  11. Գրիքոր Զատիկյան, 7-րդ դասարան
  12. Մամիկոն Ղազարյան, 8-րդ դասարան
  13. Հենրի Ֆիլիպ Իբհար, 8-րդ դասարան

Նախագծին մասնակից դասավանդողներ

  1. Գոհար Եղոյան
  2. Տաթև Աթոյան
  3. Հասմիկ Մաթևոսյան

 

Գարակէօզեան Ազգային Վարժարանի կողմից ներկայացրած ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

Այցելութիւն՝ Ստամպուլի Գարակէօզեան Ազգային Վարժարան

Ժամանակահատուած`Դեկտեմբերի 9-15

Նպատակներ`

  • Կրթական փոխանակում Ստամպուլի Գարակէօզեան Վարժարանի հետ
  • Կապերի ամրապնդում պոլսահայերու հետ
  • Ծանօթացում՝ կրթական ծրագիրներու
  • Այլընտրանքային փորձի ներկայացում, ծանօթացում
  • Ճանչնալ՝ մշակութային Ստամպուլը
  • Համագործակցութիւն

 

9 Դեկտեմբեր 2018, Կիրակի

Դիմաւորում (Արաս Ալաքուշ, Արի Թաշ)

Ժամանում՝ Գարակէօզեան Վարժարան:

Հանգիստի պահ (մինչեւ 10.30)

10.30-Ճամբայ ելլել

11.30-Մասնակցիլ Գատըգիւղ Սուրբ Թագաւոր հայոց եկեղեցւոյ պատարագին

** Հիւրասիրութիւն Գատըգիւղ Սուրբ Թագաւոր եկեղեցւոյ մէջ

15.00-16.00-ի միջեւ Պոսֆորի շրջապտոյտ (Գատըգիւղէն)

17.00-ին վերադարձ Գարակէօզեան, ճամպրուկները առնել եւ տեղաւորուիլ տուներուն:

10 Դեկտեմբեր 2018, Երկուշաբթի

09.00 – Ժամանում Գարակէօզեան վարժարան

09.30-10.15- Ծանօթացում՝ կրթական ծրագիրներու (Տարրալուծարանի մէջ աշխատանք) – (Սիլվա Տաղճը Տուման եւ Նարօտ Վէրոնիք Գուրուղօղլու)

10.30-12.00 Գեղարուեստական աշխատանոց (Ծանօթանալ Պոլսահայ աշխարհահռչակ արուեստագէտ Սարգիս Զապունեանի հետ) – (Իզապէլ Կիւլթօփ եւ Ասլը Շէքէրճի)

12.00-12.45 Երաժշտութեան աշխատանոց – Էպրու Այարճը (ռիթմի աշխատանոց)

12.45-13.15 Ճաշ

13.30- Պտոյտ Ստանպուլի թաղերուն մէջ (Թաքսիմի շրջակայքը)

Այցելութիւն՝ Ս. Ոսկեբերան եւ Ս. Երրորդութիւն եկեղեցիներուն

Այցելութիւն՝ Արաս հրատարակչատան

Կալաթայի աշտարակ

18.00-ին վերադարձ տուներուն

 

11 Դեկտեմբեր 2018, Երեքշաբթի

09.00 – Ժամանում Գարակէօզեան վարժարան

9.30-10.10 – Մտախաղերու աշխատանոց – Նատին Գասըմօղլու եւ Մտախաղերու ակումբի աշակերտները

10.30-12.00- Գծաֆիլմի աշխատանոց Պոլսահայ բանաստեղծ Զահրատի Կաղանդի բանաստեղծութեան վերաբերեալ –  «Անուշապուր» – Հավվա Գանկալ Էրտողան

12.00 Ճաշ

12.30- Ճամբայ ելլել դէպի Պէշիքթաշ

13.00-Տոլմապահչէ պալատ

16.00-17.00-Այցելութիւն Պէշիքթաշ Ս. Աստուածածին եկեղեցւոյ

18.00-19.00- Վերադարձ Գարակէօզեան վարժարան եւ

ընթրիք վարժարանի մէջ

12 Դեկտեմբեր 2018, Չորեքշաբթի

09.00 – Ժամանում Գարակէօզեան վարժարան

9.30-11.00 – Կաղանդի Պոլսահայ աւանդութիւններ (Խոհանոցային աշխատանոց՝ հին հայկական քաղաքներու յատուկ Կաղանդի տարբեր հացի տեսակներ

11.15- 12.45 Պոլսահայ արդի բանաստեղծ Զարեհ Եալտըզճեան (Զահրատ) անուան ներկայացում

12.45 -Կէսօրուան ճաշ

13.15- Այցելութիւն՝ Շիշլիի Հայոց գերեզմանատան (Առաջնորդութեամբ Սեւան Տէյիրմենճեանի այցելել հայ մտաւորականներու շիրիմները)

Արա Կիւլէր թանգարան (Պոմօնթի)

Այցելութիւն՝ Հրանդ Տինք հիմնարկի եւ Ակօս շաբաթաթերթի

17.30- Խոհանոցային աշխատանոց՝ պոլսահայ անուշապուրի պատրաստութիւն եւ

ընթրիք վարժարանի մէջ եւ Կաղանդի թեմաներով բանահաւաքչութիւն վարժարանի մէջ

13 Դեկտեմբեր 2018, Հինգշաբթի

9.00 – Ժամանում Գարակէօզեան վարժարան

9.30- Այցելութիւն՝ Կեդրոնականի Վարժարան եւ Մասնակցութիւն՝ Ս. Պատարագ Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ

13.30 Սուլթանահմէթ (Այասոֆիա)

Երէպաթանի ջրամբար

Ցուցահանդէս Փէրա թանգարան (Սարգիս Զապունեանի ցուցահանդէսը

19.00 Վերադարձ դէպի դպրոց եւ ընթրիք

 

14 Դեկտեմբեր 2018, Ուրբաթ

9.00-10.00-ի  Երգ ու պարի աշխատանոց

11.00- Ճամբայ ելլել դէպի Թոփքաբու պալատ

Գոց շուկայ եւ Մըսըր Չարշըսը

19.00 Ընթրիք

 

Ստամբուլյան նախագծերի ընթացք

Խմբի հետ հանդիպումներ ․Նոյեմբերի 27, 28, 29, դեկտեմբերի 4, 5, 6

Երեքշաբթի ՝ 3,4-րդ դասաժամեր (ընտրությամբ դասաժամ)

Չորեքշաբթի՝ 4-րդ դասաժամ

Հինգշաբթի ՝ 3,4-րդ դասաժամեր (ընտրությամբ դասաժամ)

Գործունեություն ․

  • Ծանոթացում ծրագրին, քննարկում-Գոհար Եղոյան
  • Հուշանվերների պատրաստում-Տաթև Աթոյան
  • Ուրախ անոնսի նկարահնում-Անի Սարգսյան
  • Նախնական ծանոթություն Ստամբուլի նշանավոր վայրերին՝  Բոսֆորի նեղուցով, այցելություններ Դոլմաբահչե պալատ, Թոփ կապ, Գալաթա աշտարակ, Մեծ շուկա, Հայկական եկեղեցիներ, Այա Սոֆիա
  • Ավետիսների երգերի փորձ- Հասմիկ Մաթևոսյան
  • Ազգագրական պարերի յուրացում՝ Էջմիածնի, Խոշ Բիլազիկ
  • Սովորողները բանահավաքությամբ են զբաղվում՝ իրենց տատիկ-պապիկներից, բարեկամներից հետաքրքրվում են Կաղանդի ավանդույթների մասին, գրառում, ձայնագրում, հրապարակում բլոգներում
  • Անուշապուրի պատրաստում․ նկարահանում

Պատասխանատու դասավանդողներ՝

Գոհար Եղոյան

Հասմիկ Մաթևոսյան

Տաթև Աթոյան

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment