Posted in Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր

Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն

Միջին դպրոցի արտադրական ուսուցմամբ խումբը Մայր դպրոցում կազմակերպեցին Ծառզարդարի ծիսական հյուրասիրություն🐝🐝🐝: Պատրաստել էինք կլոր գաթաներ, թարմ կանաչիներով մատաղացու բրդուճներ, հորած պանիր մեր պատրաստած կաթնաշոռով, չրերից պատրաստված հյութեր, գինի և այլն:

Continue reading “Ծաղկազարդի ծիսական հյուրասիրություն”
Posted in Տեխնոլոգիա

Արտադրական ուսուցմամբ ցուցադրություն-հանգանակություն

Միջին դպրոցում կազմակերպվեց արտադրական ուսուցմամբ ցուցադրություն- հանգանակություն, որից ստացված հասույթը փոխանցվեց Ասկերանի Համբարձումյաններ ընտանիքին: Սովորողների և ծնողների ոգևորությունը շատ տրամադրող էր և որոշել ենք այսպիսի ցուցահանդեսները դարձնել շարունակական:

Continue reading “Արտադրական ուսուցմամբ ցուցադրություն-հանգանակություն”
Posted in Մուտքի ճամբար

Գարնանային «Մուտք» ճամբար

Իրականացման ժամկետ՝ մարտի 23ից 26-ը

Ծրագրի բաղկացուցիչը՝ «Սովորող-սովորեցնող»

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի Միջին դպրոց դիմած սովորողներ (ծնողներ)

Ծրագրում՝

Continue reading “Գարնանային «Մուտք» ճամբար”
Posted in Նախագիծ, Uncategorized

«Ձոն» ստուգատեսին. Ընտանեկան գաթաթխիկ

Արտադրական ուսուցման ֆլեշմոբ

Միջին դպրոցի սովորողները իրենց ընտանիքներում պատրաստում են տարբեր տարածաշրջանների, տարբեր բաղադրատոմսերով գաթաներ:

Continue reading “«Ձոն» ստուգատեսին. Ընտանեկան գաթաթխիկ”
Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Հայացքս Արատեսին. Ամփոփում


նախագիծը


Արատեսյան ճամփորդությունները ինչ նախագծով էլ որ լինեն, միևնույնն է, ամեն խմբից հետո միջավայրը փոխվում է: Եվ այն դառնում է նկատելի մյուս խմբերին: Ինչքան էլ հեռահար կապով ագահաբար հետևել եմ Արատեսի աշխատանքներին, բայց իրականությունը ավելի շոշափելի է: Շատ եմ ուրախանում բարեկարգման արդյունքներով, մի աթոռով, լույսերով, ջահերով, մառանում խնամքով շարված խնձորով, ամեն-ամեն ինչով: Այս անգամվանն առանձնացնեմ մեր արվեստագետ տղաների՝ Հարությունի, Մուշեղի և ընկերների աշխատանքներով: Գովք չլինի հանկարծ, բայց աչքս առել է, պիտի ասեմ, թե ինչ սրտացավ մարդիկ են, ինչքան մեծ աշխատանք տարվեց սովորողների հետ, ինչքան փոխվեց մեր գեղարվեստի տունն ու դուռը. անճանաչելի, և դեռ դառնում է: Թե ինչ հոգատար էին բոլոր սովորողների նկատմամբ, հատկապես՝ միջին դպրոցի սովորողների, ինչ ուրախ ժամանցներ էին կազմակերպում, հետևում, որ բոլորը մասնակցեն, ներառվեն…Արատեսը որ չլիներ, էլ որտեղ պիտի բացահայտեինք միմյանց: Դե, մնացածս մեր գործերով, Տարոնն էլ` մեզ մշտապես հոգատար, օգնող ընկեր: Որ պատմեմ, հա կպատմեմ, բայց չերկարացնեմ, ուղղակի ամեն անգամ վերադառնալիս ուզում եմ բոլորիս շնորհակալ լինել մեր ստեղծած միջավայրի համար, սիրելի կրթահամալիր:

Տեսաֆիլմերը շատ պատմող են, դիտեք:

Continue reading “Հայացքս Արատեսին. Ամփոփում”
Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Տյառնընդառաջի ծեսի մասին թողարկում Արատեսից

Ճամփորդությունը ըստ նախագծի

Ճամորդները Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիներն են, ովքեր նախապես ծանոթանալով ճամփորդության նախագծին, սիրով ցանկացել են Արատեսում իրականացնել Տյառնընդառաջի ավանդական ծեսը: Արատեսի վանքում իրականացրեցինք հոգևոր երգերի կատարում, մոմավառություն և այդ լույսով էլ վառեցինք մեր խարույկի կրակը: Սովորողները ուսումնասիրել էին վաղ ժամանակներում այս տարածաշրջանի ավանդական Տրընդեզի ծեսի խաղիկները, գուշակությունները. մնացածը կտեսնեք տեսաֆիլմում:

Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Տյառընդառաջի ծեսը Արատեսում

Ճամփորդության ժամանակահատվածը՝ փետրվարի 12-14-ը

Մեկնումը՝ ժամը 10:00, Բաբաջանյան փողոցից
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Գոհար Եղոյան, Աննա Երիցյան, Նաիրա Հարություն, Հարություն Հովսեփյան, խոհարար՝ Գոհար Ավետիսյան

Ճամփորդության երթուղին՝

Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով, վերադարձը

Վերադարձը՝ փետրվարի 4-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ – Երևան երթուղով․

Continue reading “Տյառընդառաջի ծեսը Արատեսում”