Posted in Նախագիծ, Տեխնոլոգիա

Մայր դպրոցի խոհանոց-ակումբի նորացում

3Kitchen-Midjin

Մայր դպրոցի ընդհանուր խոհանոց-ակումբի միջավայրային, ինքնասպասարկաման և ներառականության ավելի հարմարավետ պայմանների առաջարկ:

Վայրը՝ Մայր դպրոցի ընդհանուր խոհանոցը և ակումբը միասին Continue reading “Մայր դպրոցի խոհանոց-ակումբի նորացում”

Posted in Ուսումնական մառան, Տեխնոլոգիա, Ամառային դպրոց

2020-2021 ուսումնական չրանոց-չորանոցը

18539E13-235D-48BA-9D5C-522536DF36E6

Միջին դպրոցի տանիքում ստեղծված ջերմոցային տարածքը ամառային տապին սկսում է գործել որպես ամենաբարենպաստ չրանոց-չորանոց, մինչև խոր աշուն, այնուհետև նորից դառնում է որոշ բույսերի համար ջերմոց-բուծարան. ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում` հարմար է էսպես: Առաջին  հերթին` ունեցանք ամենահարմար չրանոցային ցանցափեղկերը. վարպետ Պետիկն է պատրաստել. շատ սիրուն ու կոկիկ են. երկու օրինակից էր դեռ, բայց արդեն կավելանան:

Ծիրանի այս ոսկի շրջանում լավ բռնացրեցինք մեր դպրոցների բակերի բերքը: Փորձենք մեր ունեցած փորձը ընդլայնել և ընտանեկան դպրոցի հետ համատեղ ստանալ չրերի պատրաստման տեխնոլոգիաների նոր բաղադրատոմսեր: Այս գործում անընդհատ միմյանցից սովորելու բան կա: Բերքահավաքը սկսեցինք Արևմտյան դպրոցից:

7-8-րդ դասարանցիների մի սիրուն խմբով հավաքեցինք մեր ունեցած վայրի ծիրանը ու տեղափոխեցինք չրանոց: Իսկ այսօր Հյուսիսային դպրոցի մեր սիրելի ընկերների հետ, խոսքուծիծաղով հավաքեցինք այստեղի բերքը: Քանի որ վերջին հավաքած ծիրանն ավելի հասած էր, չրի պատրաստելը սկսեցինք դրանից: Մեր չրերը միայն բնական համերով են լինելու` առանց շաքարային հավելումների:

Աշխատանքը շարունակական է ամբողջ ամառվա համար, իսկ ամենատարբեր բերք ներմուծել ցանկացողներին` շնորհակալ կլինենք:

Posted in Մայիսյան հավաք, Նախագիծ, Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում, Կրթահամալիրյան ծեսեր

Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում

Մայիսյան հավաքի եզրափակումը ընտանեկան խոհանոց ակումբում:

Հեռավար-առցանց միջավայրում Միջին դպրոցի խոհանոց-ակումբը գործելու է առաջին անգամ: Այս անգամ ընտանեկան դպրոցը ներկայանալու է ծիսկան խոհանոցով. թխելու ենք հաց: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ իր հացի բաղադրատոմսով և ցուցադրել խմորհունցը: Հացաթխման տեխնոլոգիան բարդ չէ, կարծում եմ կստացվի: Continue reading “Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում”

Posted in Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում, Կրթահամալիրյան ծեսեր

Զատկի ծեսն ընտանիքում․ առցանց նախագիծ

6DF2F0C1-80FA-4567-B20D-AF35E0A6B4ED

Հեռավար-առցանց ուսուցման պայմաններում առաջարկում եմ ընտանեկան նախագիծ՝ Զատկի ծեսը ընտանիքում։ Վստահ եմ, որ այս պայմաններում շատ ավելի բուռն են լինելու ընտանեկան միջոցառումները։ Հանձնարարությունը դժվար չէ․ ինչպես՞ եք ձեր ընտանիքում տոնում Զատիկը, նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ ածիկի աճեցնելը, բանջարհավաքը, բանջարեղենով ճաշատեսակները, ձվերի ներկելու կամ զարդարելու կարգը, նորույթներ դրանց մասին, ինչ ձկնային ուտեստ եք պատրաստում, փլավը, գինին, դրանց խորհուրդները և այլն․․․

Կարող եք տատիկ-պապիկներից, հարազատներից հարցազրույցներ  վերցնել Զատիկի տոնի, ավանդույթների մասին․ հնարավոր է կներկայացնեն երգ, կամ զատկական խաղեր: Ցանկալի է դրանք լինեն ֆիլմերի տեսքով։

Սիրով կսպասեմ ձեր նյութերին։

Զատկական նախագծեր

  1. Լիրա Խաչատրյան
  2. Դավիթ Ամիրյան Զատկական խոհանոց
  3. Լիլիթ Մինասյան-Զատկական զրույց
  4. Գոհար Պետրոսյան-Ածիկացան
  5. Կարինե Գոմցյան-Զատկի
  6. Ալինա Արզումանյան-Պատրաստվում ենք Զատիկին
  7. Արշակ Առուստամյան-Զատկի ձու
  8. Մարգարիտա Համբարձումյան-Զատիկ
  9. Վաչե Թաթոյան-Զատիկ
  10. Մանե Աբգարյան-Զատկե զատիկ է
Posted in Տեխնոլոգիա, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում.Գարունն ընտանեկան նախագիծ

157F817D-E498-4585-8BB6-5EF7BC3A0EEB

Մասնակցությունը` բոլոր տարիքի ծանոթ-անծանոթների համար

Ֆլեշմոբ առաջադրանք.

Կիսվենք միմյանց հետ մեր գարնանային տրամադրությամբ կամ գարնանային աշխատանքներով: Նյութը փորձեք ներկայացնել տեսագրությունով, նկարաշարով, զրույցներով…

Աշխատանքները ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին` g.eghoyan@mskh.am

Սեբաստացի սովորողները նյութերը կտեղադրեն բլոգներում, հղումը կուղարկեն նշված հասցեով: Continue reading “Առցանց ուսուցում.Գարունն ընտանեկան նախագիծ”

Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Դդմատոնին ընդառաջ պատրաստում ենք դդումով թխվածք

532FE750-7CFB-46A1-925A-78217B464DD8

Իրականում այսօր հյուրասիրության պատվեր ունեինք: Պետք է պատրաստեինք դդումով ինչ որ ուտեստ, և որոշեցինք ստեղծագործել դդումով բիսկվիթի նոր տեսակ: Continue reading “Դդմատոնին ընդառաջ պատրաստում ենք դդումով թխվածք”

Posted in Ձմեռային ճամբար, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր

Ազգագրական փառատոն. խոհանոց

417A81F7-0B03-4832-BF97-AE0487B6A9B3

«Ազգագրական փառատոն 2020»– ին ընդառաջ սկսում ենք ազգային ուտեստների պատրաստման շարք: Ուտեստները կպատրաստեն սովորողները, դասավանդողների կամ ծնողների օգնությամբ: Քանի որ առջևում Ղափամայի ծեսն է, մեր խոհանոցը սկսում ենք դդումով: Continue reading “Ազգագրական փառատոն. խոհանոց”