Category: Մայիսյան հավաք
Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում
Մայիսյան հավաքի եզրափակումը ընտանեկան խոհանոց ակումբում:
Հեռավար-առցանց միջավայրում Միջին դպրոցի խոհանոց-ակումբը գործելու է առաջին անգամ: Այս անգամ ընտանեկան դպրոցը ներկայանալու է ծիսկան խոհանոցով. թխելու ենք հաց: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ իր հացի բաղադրատոմսով և ցուցադրել խմորհունցը: Հացաթխման տեխնոլոգիան բարդ չէ, կարծում եմ կստացվի: Continue reading “Ընտանեկան խոհանոց ակումբը հաց է թխում. միասնական խմորհունց. բաց հանդիպում”
Այսպիսի դպրոցը մեր ձեռքբերումն է
Հեռավար առցանց շրջանում ես դարձա սովորող-ծնող կապի հանգույցը. սկսեցի կազմակերպել սովորողի հեռահար դասերի իրականացման աշխատանքները: Իմ դերը դարձավ խորհրդատվությունը և ընտանիքի հետ մշտապես կապի մեջ լինելը: Սկսեցի ծնողին, սովորողին ծանոթացնել նոր օնլայն հարթակների հետ, աշխատել տեխնիկական հարցերի կարգավորումից մինչև ուղղորդումը դեպի սովորողի հետաքրքրությունները, ինքնակրթությունը, դրանք ներկայացնելու ձևը, իրականացրեցի խորհրդատվություն՝ ընտանեկան զբաղվածությունները, առօրյան ներկայացնելու, պատմելու վերաբերյալ: Սկսվեցին անհատական աշխատանքները սովորողի և ծնողի հետ: Սկզբից թվում էր, թե մի նոր փուլ ենք մտնում, մի նոր բան է լինելու բոլորիս կյանքում, մի կերպ մի բան փրկելու շրջան է լինելու… Շատ արագ հասկանալի դարձավ, որ սա մեր գործի շարունակությունն է ընտանիքներում: Այս փուլը տարբերվելու է մի պարզ իրականությամբ`սովորողի դպրոցը դառնում է ընտանիքը, իսկ ղեկավարը դառնում է ծնողը:
Ես կարողանում եմ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 4-9
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
2019- 2020 ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների կարողությունների և հմտությունների աճի գրանցում
Աշխատանքային հարթակ՝ Google Forms հարցաշար
Պարտադիր բաղկացուցիչեր
Ես կարողանում եմ՝
- Նախագիծ կազմել
- Ճամփորդել, ճամբարական լինել(կարողություններ)
- Ուսումնասիրություն կատարել
- Հետազոտել
- Ինքնակրթվել
- Լրացուցիչ կրթություն
- Նոր մեդիածրագրեր կիրառել
- Լեզուների իմացություն
- Բլոգի կարգավորում
Նախագիծը ներկայացումը՝
- Մայիսի 4-9-ին՝ ամփոփ ներկայացում բլոգում, կայքում
Արդյունքը.
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք
Մայիսյան 15-րդ հավաք
2020թ. մայիսի 4-9
Ծրագրում՝
- Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ընտանեկան դպրոցների բաց ցանց
- «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագրերը 2020-2021 ուստարում
Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք”