Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Ձմեռային մարզական սահադաշ 2021

Սովորողների ուրախությունը ձմեռային խաղերն են: Այս անգամ դեպի Գեղասահքի Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ: Ֆիլմը կպատմի, թե ինչ ուրախություն և հրճվանք էին ապրում սովորողները սահելիս: Մեր սովորողները այնքան հմտորեն են սահում, որ աշխատող անձնակազմը զարմանում էր: Կեցցեն մեր մարզիչները, որ մեր կողքին են և աշխատում են բոլոր սովորողների հետ: Մեր երեխաները չմուշկին տիրապետել են մեր այսպիսի ճամփորդությունների շնորհիվ: Մարզական շարքից նաև դահուկ վարելը, սահնակ, հեծանիվ, լողը, ձիավարությունը և այլն: Մեծ ձեռքբերում է մեր սովորողների հմտությունները, որոնց հնարավորությունը ստեղծում է մեր կրթահամալիրը:

Continue reading “Ձմեռային մարզական սահադաշ 2021”
Posted in Ձմեռային ճամբար, Նախագիծ, Սովորող-սովորեցնող

Սովորող-սովորեցնող նախագիծ. Բլոգավարություն

Ձմեռային ճամբարի շրջանակում Միջին դպրոցի սովորողները կրտսեր սովորողներին սովորոցնելու են բլոգավարություն:

Նախագծային խումբ՝ Միջին դպրոցի սովորողներ.

Մայիլյան Մանե

Continue reading “Սովորող-սովորեցնող նախագիծ. Բլոգավարություն”
Posted in Ձմեռային ճամբար, Կրթահամալիրյան ծեսեր

Անուշապուր

Ազգագրական փառատոնի շրջանակում Միջին դպրոցի սովորողները, որպես սովորեցնողներ, իրենց կրտսեր ընկրների Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիների հետ համատեղ պատրաստեցին արևմտահայերի նախակաղանդային ուտեստը անուշապուրը: Նախապես կազմել էինք մեր աշխատանքային խմբերը, պայմանավորվել օրը, ժամը, մթերքի պատրաստությունը և այլն: Հյուսիսային դպրոցի ջոկատի ջոկատավարը Տաթև Աթոյանն է, համակարգումը Հասմիկ Մաթևոսյանի: Մտածեցինք, որ համատեղ նախագիծը ավելի նպատակահարմար կլինի, որ իրականացնենք Միջին դպրոցում, որպեսզի արդեն ծանոթանան միջավայրին, ակումբին, խոհանոցին և այլն:

Continue reading “Անուշապուր”
Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Մարզական ստուգատեսային օրը Սևաբերդում

Միջին դպրոցի ճամբարականնեի մի խումբը Սևաբերդում մեկնարկեց մարզական ստուգատեսը: Ձյուն-ձմեռոց ընդամենը 53 կմ հեռավորությամբ Երևանից: Մի պահ մեզ թվաց վերջ, ձյունը վերջացավ և ստիպված հետ կդառնանք. ու մի հրճվանք ապրեցինք, երբ բացվեց ճերմակ անվերջություն... Դե, սահնակ, դահուկ, արագ, արագ...Էնպիսի տպավորություն էր, թե հիմա հալվելու է ձյունը: Բոլորը խրախչանքի մեջ էին: Շատ ուրախ և տպավորիչ զգացողություն էր:

Continue reading “Մարզական ստուգատեսային օրը Սևաբերդում”
Posted in Ձմեռային ճամբար

Մարզական ստուգատեսային մեկնարկը Զառ-Սևաբերդում

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին: Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ: Սևաբերդը սամանակից է ԶովաշենԶառԳեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ 

Ժամանակահատվածը՝ հունվարի 13

Նպատակը՝ մարզական ստուգատեսի շրջանակում ձյունառատ տարածքում իրականացնել ձմեռային խաղեր՝ սահնակ, դահուկ…

Տարածքը ձմեռային խաղեր իրականացնելու համար նախապես ընտրել է Միքայել Ղազարյանը, եղել է այնտեղ և նկարներով հրապարակում կատարել իր սոցցանցում:

Մասնակիցները՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Կազմակերպիչներ՝ Գոհար Եղոյան, Վարդուհի Հայրյան

Մարզիչ՝ Նաիրա Հարությունյան

Մասնակիցներ.

Տիգրան Բազիկյան-6-րդ դաս

2. Սամվել Հովհաննիսյան-6-րդ դաս

3. Հովհաննես Ղազարյան-6-րդ դաս

4. Էվա Պետրոսյան-6-րդ դաս

5. Նարե Ղազարյան-6-րդ դաս

6. Մանե Խաչատրյան-6-րդ դաս

7. Արսեն Պալյան-6-րդ դաս

8. Արթուր Գասպարյան-6-րդ դաս

9. Էլինա Թոփալյան-6-րդ դաս

10. Ավետ Չամսարյան-6-րդ դաս

11. Դավիթ Մնացականյան-6-րդ դաս

12. Արայիկ Արշակյան-6-րդ դաս

13. Դավիթ Առաքելյան-6-րդ դաս

14. Հրաչյա Հակոբյան-6-րդ դաս

15. Ռաֆայել Քեքեջյան-6-րդ դաս

16. Շատվերյան Վիկտորիա-6-րդ դաս

17. Շահանե Հովսեփյան-6-րդ դաս

18. Մանան Սեմրջյան-6-րդ դաս

19. Հայկ Ղազարյան-6-րդ դաս

Posted in Ձմեռային ճամբար, Կրթահամալիրյան ծեսեր

Ձմեռային ազգագրական փառատոն 2021

Ձմեռային ճամբարի շրջանակում արտադրական ուսուցման փոքր խմբով շրջելու ենք կրտսեր դպրոցներով և սովորող-սովորեցնող նախագծի սկզբունքով համատեղ պատրաստելու ենք ազգային ուտեսներ:

Մասնակիցները միջին և կրտսեր դպրոցի սովորողներն են:

Continue reading “Ձմեռային ազգագրական փառատոն 2021”
Posted in Ձմեռային ճամբար, Կազմակերպչի աշխատակարգ

Հունվարյան նախագծեր

Հունվարի 11-29-ը

Ձմեռային ճամբարի տարատարիք ջոկատների կազմավորման համակարգում

Ծիսական փառատոնային մասնակցություն՝ ծիսական խոհանոցային գործունեություն

Continue reading “Հունվարյան նախագծեր”
Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

«Հետաքրքրաշարժ գիտություն» Ամերիկյան Համալսարանում

1038886C-4A3D-43F5-8DE5-D44AE3E45333

Ծրագրի իրականացնողները`Հայաստանի Ամերիկյան Համալսարան և Հայստանում ԱՄՆ դեսպանատուն


Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցման որակը պետական հանրակրթական դպրոցներում և բարձրացնելու այս ուղղությամբ բուհերում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդների թիվը։

Այսպիսի եռօրյա ծրագով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 8-10-րդ դասարանի սովորողները կամավոր սկզբունքով մասնակցեցին «հետաքրքրաշարժ գիտություն» նախագծին:

 

Continue reading “«Հետաքրքրաշարժ գիտություն» Ամերիկյան Համալսարանում”

Posted in Ձմեռային ճամբար, Տեխնոլոգիա, Կրթահամալիրյան ծեսեր

Ազգագրական փառատոն. խոհանոց

417A81F7-0B03-4832-BF97-AE0487B6A9B3

«Ազգագրական փառատոն 2020»– ին ընդառաջ սկսում ենք ազգային ուտեստների պատրաստման շարք: Ուտեստները կպատրաստեն սովորողները, դասավանդողների կամ ծնողների օգնությամբ: Քանի որ առջևում Ղափամայի ծեսն է, մեր խոհանոցը սկսում ենք դդումով: Continue reading “Ազգագրական փառատոն. խոհանոց”

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Մարզական ստուգատեսային Զառ

AA191BFE-0F85-4887-9297-8C6FE42A1924

Ըստ նախագծի

Միջին դպրոցի 7-8-րդ դասարանցիների մեծաքանակ ջոկատն այսօր ձմեռային մարզական ստուգատեսը մեկնարկեց Կոտայքի մարզի Զառ գյուղից: Օրը հրաշք էր` պայծառ, սառը, հետաքրքիր: Վայրը նախապես ընտրված էր Continue reading “Մարզական ստուգատեսային Զառ”