Posted in Հոդվածներ, Մայիսյան հավաք, Uncategorized

Այսպիսի դպրոցը մեր ձեռքբերումն է

logo

Հեռավար առցանց շրջանում ես դարձա սովորող-ծնող կապի հանգույցը. սկսեցի կազմակերպել սովորողի հեռահար դասերի իրականացման աշխատանքները: Իմ դերը դարձավ խորհրդատվությունը և ընտանիքի հետ մշտապես կապի մեջ լինելը: Սկսեցի ծնողին, սովորողին ծանոթացնել նոր օնլայն հարթակների հետ, աշխատել տեխնիկական հարցերի կարգավորումից մինչև ուղղորդումը դեպի սովորողի հետաքրքրությունները, ինքնակրթությունը, դրանք ներկայացնելու ձևը, իրականացրեցի խորհրդատվություն՝ ընտանեկան զբաղվածությունները, առօրյան ներկայացնելու, պատմելու վերաբերյալ: Սկսվեցին անհատական աշխատանքները սովորողի և ծնողի հետ: Սկզբից թվում էր, թե մի նոր փուլ ենք մտնում, մի նոր բան է լինելու բոլորիս կյանքում, մի կերպ մի բան փրկելու շրջան է լինելու… Շատ արագ հասկանալի դարձավ, որ սա մեր գործի շարունակությունն է ընտանիքներում: Այս փուլը տարբերվելու է մի պարզ իրականությամբ`սովորողի դպրոցը դառնում է ընտանիքը, իսկ ղեկավարը դառնում է ծնողը:

Continue reading “Այսպիսի դպրոցը մեր ձեռքբերումն է”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Մենք եթերում ենք․․․

logo

Հայտնվել ենք արտակարգ իրավիճակային մի շրջանում․ վիրուսային տագնապ է։ Վերհիշելով մութ տարիները՝ թվում էր, թե մենք պատմելու բան ունենք, ու մի բան էլ «Մուրադի հայացքով» ասում էինք՝ բա մենք ո՜նց են ապրել, սովորել, այդ դժվար տարիներին, երբ տանից դուրս չէինք գալիս շաբաթներով, օրերով, ամիսներով, սովորում էինք՝ ով ինչպես պատահի, անտեսելով դժվար կենցաղային պայմանները, չկշտացած ստամոքսով։ Հիմա՝ 21-րդ դարի այս լուսավոր ու զարգացած օրերում արտակարգ մի ժամանակաշրջանում հայտնվեցին նաև մեր երեխաները․ ո՛վ կմտածեր, որ երբևէ մեր տեսած անիրական սյուժեով կինոներից մեկը կդառնա իրականություն․․․ Հիմա ամեն ինչ կա, բայց ինքնամեկուսացված

Continue reading “Մենք եթերում ենք․․․”

Posted in Հոդվածներ

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Fri, 09/07/2012 – 08:37 | Գևորգ Հակոբյան

Խորխե Բուկայի «Ես ձեզ ուզում եմ պատմել. . . » գրքի այս հատվածը ռուսերենից թարգմանաբար ուղղում եմ բոլորիս, ով գոնե մեկ անգամ մտածել է այդպես:
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին: Continue reading “Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա”

Posted in Հոդվածներ, Uncategorized

Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա

Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Continue reading “Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա”