Category Archives: Հերթապահի օրագիր

Կանաչ անկյուն

Standard

Միջին դպրոցի սովորող Արամյան Տիգրանի և ծնողի նախաձեռնությամբ մեր դպրոցի ներսի և դրսի տարածքները դարձել են իսկական ծաղկող պարտեզներ։ Ամեն անգամ ծրագիրը դառնում է ավելի տեսանելի, քանի որ ծաղիկներն այնքան են բազմացել, որ տարածել են ամբողջ միջանցքներով, պատշգամբներով, բակով մեկ։ Վերջին անգամ տնկված ծաղիկները, նույնիսկ դեկտեմբեր ամսին այսպիսի տեսք ունեն։

Ծաղիկների տնկման աշխատանքը կատարել ենք հերթապահության ընթացքում, Տիգրանի հետ։

Ակումբային անկյուն

Standard

Միջին դպրոցի տարբեր անկյուններում « հանգստի անկյուններ» նախագծով սովորողների մասնակցությամբ, սկսեցին պատրաստել պադոններով նստարաններ, սեղաններ։ Վերջերս համալրեցինք ևս այդպիսի մի անկյուն՝ հարմար և գեղեցիկ։

Հերթապահ խումբ.12.10.2016թ

Standard

Տեխնոլոգիայի դիզայնի խումբ` 8-4 դասարան

Մի խմբի հետ ներքին բակում իրականացրել ենք բարեկարգման աշխատանքներ փխրեցրել ենք խոտածածկույթի համար հող, տեղափոխել ենք գունավոր քարեր աստիճաններին տեադրելու համար, հրաձգարանից բերել ենք կոճղեր` բացօթյա լսարանը համալրելու համար:

Հերթապահ խումբ 19.09.2016թ.

Standard

Տեխնոլոգիայի խումբ` 8-րդ դասարան

Պատասխանատու` Գոհար Եղոյան

Ժամանակահատվածը` 10.10-10.55

Խումբը աշխատել է ըստ նախագծի: Յուղաներկով ներկել ենք ներքին բակի մուտքի պատը: Համագործակցում ենք տիկին Թամարի  խմբի հետ: Այսօր արդեն ընդհանուր ֆոնից բացի սկսեցին աշխատել գույներով: