Posted in Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Սաղմոսավան հայրենագիտական ճամփորդություն

Իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 27

Նախագծի մասնակիցները՝  8-7 րդ դասարանցիներ

Մեկնումը` ժամը 11.00, Մայր դպրոցի բակից

Ճամփորդության երթուղին՝  Երևան- Սաղմոսավան-Մուղնի-Երևան

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Տաք հագուստ
  • Ջուր
  • Բրդուջներ

Նպատակը. Continue reading “Սաղմոսավան հայրենագիտական ճամփորդություն”

Posted in Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, Նախագիծ

Ճանաչենք կենդանաբանական այգու բնակիչներին

Բնապահպանական նախագիծ.

431bc74efa

Նպատակը.

Ճամփորդություն քաղաքային կենդանաբանական այգի` ճանաչելու բնակիչներին: Այգու աշխատակիցների օգնությամբ ուզում ենք ավելի իմանալ այստեղ բնակվող կենդանիների կենսագրությունը, բնավորության առանձնահատկությունները,  դժվարությունները և այլ տեղեկություններ:

Ակնկալիքներ.

Սովորողների կողմից հավաքագրված տեղեկատվական անձնագրերը, լուսանկարներն ու պատումները տեղ կգտնեն սոցիալական ցանցերում, սովորողների բլոգներում և այդ ճանապարհով բոլորը կճանաչեն այգու կենդանիներին, կսիրեն նրանց, կտեղեկացվեն, իսկ այգի այցի ժամանակ արդեն կիմանան ինչպես մոտեցում ցույց տալ նրանցից յուրաքանչյուրին:

Նախապատրաստական աշխատանքներ.

Ճամփորդության մասնակիցներին բաժանել աշխատանքային խմբերի, որպեսզի նախօրոք ուսումնասիրեն կենդանաբանական գլխավոր կայէջը, բաժինները: Հարկավոր է տեղեկանալ կայքէջի ենթաբաժիններին, որպեսզի հարցերի և ուսումնասիրությունների ժամանակ չկրկնվել և նույն հարցերը չտալ, իսկ հետո այն սեփական կարծիքի և վերլուծության ձևակերպումով լուսաբանի իր բլոգում, կայքում: Այդ պատճառով այգու կենդանիների ցանկին համապատասխան, կենդանիներին նույնպես պայմանականորեն բաժանում ենք խմբերի միջև, որպեսզի տեղում կատարեն իրենց ուսումնասիրությունները տվյալ կենդանու վերաբերյալ:

Աշխատանքի բաժանում.

Ասատրյան Մարինե, Ռայիսա Խաչատուրովա- փղի մասին

Անի Գևորգյան –եղնիկների մասին

Մարինե Մանուկյան-վագրի մասին

Արփի Մելքումյան, Մանե Սարգսյան-հիմալայան արջ

Միլենա Թորոսյան, Սամվել Բալախչյան-

Ռաֆայել Վարդանյան, Պետրոսյան Սմբատ-գառնանգղ

Ազատուհի Հարությունյան-պատում

Պետրոսյան Սմբատ, Նարեկ Իսախանյան-օձեր

Մանե Թոռունյան, Աննա Թադևոսյան-կապիկ Գուգոյի ընտանիքը

 

Արդյունքներ.

Տեսանյութ այգու լրագրողների կողմից

 

 

Posted in Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ

Արշավ դեպի Գառնի

Վայրը` Գառնի

Նպատակը` 

Հայրենագիտական արշավ` ճանաչելու, տեսնելու Գառնի գյուղը, Միհրի տաճարը, Գառնու կիրճը, Ազատ գետը, Քարերի սիմֆոնիան: Հանացանցի նյութերի, տեղացիների հետ զրույցների, ուսումնասիրությունների օգնությամբ կճանաչենք հին ու նոր Գառնին:

Կրթական փախանակումներ ծրագրով այցելություն Գառնիի միջնակարգ դպրոց:

Ծրագրում.

  • Մեկնումը մարտի 25-ին, Մայր դպրոցի կայանտեղից
  • Քայլարշավ կիրճով
  • Նախաճաշ կիրճում
  • Զբոսանք գյուղում
  • Այցելություն Միհրի տաճար
  • Բնապահպանական դիտարկումներ
  • Այցելություն Գառնիի միջնակարգ դպրոց

Անհրաժեշտ իրեր.

  • ուսապարկ
  • ջուր
  • բուտերբրոդ