Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Գիտագործնական հավաք

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի երկրորդ օրը։

10։00-11։00՝ կլոր սեղան կրթահամալիրի Արևմտյան կրտսեր դպրոցում

  • ուսումնական բաց ճամբարներ

 

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

  • Ստեղծագործական-հետազոտական ճամբարի գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
  • Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները:
  • Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է:
  • Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները:
  • Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները:
  • Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է:
  • Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները:
  • Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբարը կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները` ընդհանուր պապապմունք-տողաններ, մարզական, երաժշտական և այլ: 
  • Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:
  • Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով:
  • Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

Continue reading “Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում”