Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր

Հայացքս Արատեսին. Ամփոփում



նախագիծը


Արատեսյան ճամփորդությունները ինչ նախագծով էլ որ լինեն, միևնույնն է, ամեն խմբից հետո միջավայրը փոխվում է: Եվ այն դառնում է նկատելի մյուս խմբերին: Ինչքան էլ հեռահար կապով ագահաբար հետևել եմ Արատեսի աշխատանքներին, բայց իրականությունը ավելի շոշափելի է: Շատ եմ ուրախանում բարեկարգման արդյունքներով, մի աթոռով, լույսերով, ջահերով, մառանում խնամքով շարված խնձորով, ամեն-ամեն ինչով: Այս անգամվանն առանձնացնեմ մեր արվեստագետ տղաների՝ Հարությունի, Մուշեղի և ընկերների աշխատանքներով: Գովք չլինի հանկարծ, բայց աչքս առել է, պիտի ասեմ, թե ինչ սրտացավ մարդիկ են, ինչքան մեծ աշխատանք տարվեց սովորողների հետ, ինչքան փոխվեց մեր գեղարվեստի տունն ու դուռը. անճանաչելի, և դեռ դառնում է: Թե ինչ հոգատար էին բոլոր սովորողների նկատմամբ, հատկապես՝ միջին դպրոցի սովորողների, ինչ ուրախ ժամանցներ էին կազմակերպում, հետևում, որ բոլորը մասնակցեն, ներառվեն…Արատեսը որ չլիներ, էլ որտեղ պիտի բացահայտեինք միմյանց: Դե, մնացածս մեր գործերով, Տարոնն էլ` մեզ մշտապես հոգատար, օգնող ընկեր: Որ պատմեմ, հա կպատմեմ, բայց չերկարացնեմ, ուղղակի ամեն անգամ վերադառնալիս ուզում եմ բոլորիս շնորհակալ լինել մեր ստեղծած միջավայրի համար, սիրելի կրթահամալիր:

Տեսաֆիլմերը շատ պատմող են, դիտեք:

Արատեսյան Տյառնընդառաջի ծեսի իրականացում-Գոհար Եղոյանի բլոգում

Մարզական Արատես– Նաիրա Հարությունյանի բլոգում

Տյառնընդառաջը Արատեսում. Միջին դպրոց

Արատեսի նախատոնական տրամադրությունը-Աննա Երիցյանի բլոգում

Սամվել Հակոբյանի տեսանյութը

Արսեն Պալյանի բլոգում

Ավետ Չամսարյանի բլոգում

Մարի Աղայանի բլոգում

Դավիթ Սահակյանի բլոգում

Ավագ Առաքելյանի բլոգում

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s