Ազգագրական փառատոնի շրջանակում Միջին դպրոցի սովորողները, որպես սովորեցնողներ, իրենց կրտսեր ընկրների Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիների հետ համատեղ պատրաստեցին արևմտահայերի նախակաղանդային ուտեստը անուշապուրը: Նախապես կազմել էինք մեր աշխատանքային խմբերը, պայմանավորվել օրը, ժամը, մթերքի պատրաստությունը և այլն: Հյուսիսային դպրոցի ջոկատի ջոկատավարը Տաթև Աթոյանն է, համակարգումը
Հասմիկ Մաթևոսյանի: Մտածեցինք, որ համատեղ նախագիծը ավելի նպատակահարմար կլինի, որ իրականացնենք Միջին դպրոցում, որպեսզի արդեն ծանոթանան միջավայրին, ակումբին, խոհանոցին և այլն:
Նախագիծը շարունակական է:
Տեսաֆիլմը պատրաստել է Տաթև Աթոյանը: