Արտադրական ուսուցմամբ տեխնոլոգիական խումբը 3 դասաժամի ընթացքում պատրաստել է Արատեսի խնձորից քաղցր լավաշներ: Տեխնոլոգիական ընթացը սովորողները շատ սիրեցին, պատրաստում էին հավեսով, զարմացած. ասում էին, որ շատ են կերել, շատ են գնել, բայց չգիտեին, թե ինչպես է պատրաստվում: Իսկ պատրաստման տարբերակները մի քանիսն են՝ թարմ խյուսով, եփված խյուսով, բնական քաղցրությամբ, շաքարային հավելումով: Մենք պատրաստեցինք եփված խյուսի տարբերակաով:
Տեխնոլոգիական ընթացք
- Խնձորի կեղևահանում
- միջուկի մաքրում
- կտրատում
- եփել շատ քիչ ջրով
- տրորել, մախով անցկացնել
- բարալ շերտով լցնել սկուտեղի կամ այլ հարթ մակերևույթի վրա
- դնել չորանալու, տաք, արևոտ տեղում