Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Վարդենիկի հետ հանդիպումը սիրուն է իր հայտնի կիրճում…


Ստեղծագործ ու տեխնոլոգ իմ լավ ընկերների խումբը տիար Բլեյանի թեթև ձեռքով, Արմինե Մովսիսյանի ուղեկցությամբ հայտնվեց ինձ արդեն սիրելի ու հարազատ Վարդենիկում: Նախ ճանապարհը. Կոթավանքով ով չի անցել, թող անցնի. շատ սիրուն դիրքով, հին ու նոր կառույցով, հին գերեզմանատնով ու քարերի խոսուն պատմությամբ եղեղեցի է. շատ տպավորիչ է: Նստել էինք վերևում ու հիանում էինք ներքևում քչքչալեն անցնող Արգիճի ջրերով, սիրուն մշակված հողատարածքներով… ամենքս մեր գյուղից մի բան հիշեցինք ու խոսքը հասավ ազգային պարերին, պարզվում է մեր պարերի մեծ մասը տխուր առիթների՝ սգո պարեր են. վայ, Աննա Երիցյան, չլուսավորեիր մեզ: Ճանապարհը շարունակեցինք: Վարդենիկը ամենամեծ գյուղն է տարածաշրջանում, մոտ 10.000 բնակչություն ունի, լավ ժողովուրդ, հետաքրքիր երիտասարդություն: Վարդենիկցիների հայտնի ակտիվ գործիչներից է Արտուշ Խաչատրյանը, ում հյուրն էին մենք այստեղ: Արտուշը «Սարերի բարիք» կազմակերպության հիմնադիրն է: Գյուղում բոլորը մասնակից են այս գործին: Հավաքում են իրենց տեղանքի, սարերի բարիքները, հանձնում Արտուշի ստեղծած չորանոց, այստեղ անցնում է բոլոր անհրաժեշտ տեղնոլոգիական մշակումները ու արտադրանքը վաճառում են, որպես իրենց Վարդենիկի «բռենդ»: Բարիքները տարբեր են, սկսած ավելուկից մինչև տապակվող բանջարներ, մասուր, մորի և այլն: Իրենց փորձը դիտարկելու, ուսումնասիրելու նպատակով էլ հայտնվել էինք Վարդենիկում: Մեզ հետ էին նաև քոլեջի, միջին դպրոցի մի խումբ սովորողներ, ովքեր տեղեկացված լինելով թե, ինչ էր իրենց սպասվում, անհամբեր սպասում էին իրենց մասնակցությանը այդ գործընթացին: Հենց հասանք Արտուշի չորանոց, արդեն երևացին արկղերով լոլիկները՝ կարմիր, շողշողուն… Այ, հենց լոլիկներից էլ պետք է չիր պատրաստեինք: Անցանք գործի: Մեկ ժամից վերջացրեցինք լոլիկի մաքրելը և անցանք ծխեցմանը: Ամենահետաքրքիրը ինձ համար, դա ծխեցման գործընթացն էր, որը ես այսքան մանրամասն ոչ մի տեղ չէի տեսնի: Անչափ արդյունավետ է, երբ սրտացավ ու կամեցող մարդ է սովորեցնում: Մեր կրթահամալիրի չորանոց-չրանոցի համար, որպես փորձի դիտարկում Վարդենիկի չորանոցի օրինակը շատ արդյունավետ էր բոլոր մասնակիցներիս համար: Տեսանք չիչխանի չրի պատրաստումը, մասուրի, դեղձի, սալորի, ավելուկի, հաղարջի, լոլիկի:

Ծանոթացանք ջերմամշակման սարքերին, ցանցային չորանոցներին, սառնարանային ձևերին, դրանք տարբեր էին և այլն: Մենք հիմա ավելի վստահ ենք պատրաստ մեր չրանոցի աշխատանքները սկսելուն: Իսկ Արտուշը անպայման կայցելի մեզ, որպեսզի տեղում իր դիտարկումները և ուղղությունները հուշի մեզ: Մենք վաղուց էինք ընկերներ, իսկ հիմա լուրջ համագործակցություն ենք սկսելու. ընկերությունը այսպես է լինում: Շնորհակալ ենք տիար Բլեյանից՝ մեզ ճամփա գցելու, վստահելու համար, Արմինե Մովսիսյանից, որ իր գյուղում պարծանք է և այսքան սիրված բոլորիս կողմից, իմ վարդենիկցի ընկերներից, որ լսել էին մեր գալու լուրը ու եկել էին մեզ տեսնելու, օրը մեզ հետ անցկացնելու համար: Մնացածը՝ ըստ աշխատանքների փուլերի:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s