Posted in Նախագիծ, Uncategorized

Կթահամալիրի ծնողական համայնքի ինքնաբուխ գրառումները սոցիալական ցանցերում, մեկնաբանություններում:


117593263_1227583340928938_8852259088082039779_n
Ներկայացնում եմ մեջբերումներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների ծնողական համայնքի մեկօրյա գրառումնեիցը սոցիալական ցանցերում և դրանց արձագանքները մեկնաբանություններում:
Հասմիկ Նահապետյանի գրառումը և արձագանքները ֆեյսբուքյան սոցցանցում:

Երբ հաստատ որոշեցի, որ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը” կդառնա մեր դպրոցը, այս նկարը ցույց տվեցի տղայիս և ասացի.
– կուզե՞ս նման տնօրեն ունենալ։
Նա զարմացավ և ասեց.
-Ոնց որ կինոյից լինի։ Կյանքում էլ է՞ էսպես այս մարդը։😁
Ասեմ, որ նա արդեն յոթ տարի սովորել էր երեք տարբեր դպրոցներում։
Ինձ մի փորձեք համոզել, որ Աշոտ Բլեյանը սովորական տնօրեն է, բոլորի նման։
Երբ ձեր պատանի տղան կուշանա և դուք անհանգստացած կզանգեք (մտածելով, թե մի տեղ գնացած չլինի, վտանգավոր բան չանի), իսկ նա հեռախոսին կպատասխանի շշուկով, “թե մամ դպրոցում եմ, մի խանգարի, տիարնա խոսում”։
Կամ ձեր ամաչկոտ, վեց տարեկան աղջիկը, որ օտար մարդկանցից միշտ խուսափել է, հանկարծ դպրոցի միջանցքում տեսնելով տնօրենին (որը հեծանիվով է շրջում միջանցքներում), ձեռքդ բաց թողնի և վազի դեպի նա, որպեսզի բարևի ու գրկախառնվի։ Այդ ժամանակ գուցե պատկերացնեք, որ սա սովորական դպրոց չէ, իր սովորական տնօրենով։
Շնորհակալ եմ, որ իմ և իմ երեխաների պատկերացումը դպրոցի և տնօրենի վերաբերյալ փոխեցիք։ ♥️
Satenik Grigoryan

Սաթ ջան պատկերացրու, որ չեմ կարողանում ամբողջ պատկերը նկարագրեմ։ Իրականում շատ ավելի լավն են։ Ու հա, ես էլ շատ կուզեի նման դպրոցում սովորել։

Դասերի ժամանակ մեկ-մեկ գնում էի, շրջում դպրոցում, նստում բակի նստարանին, մի տեսակ վայելում էի ։ Չեմ կարող բացատրել բառերով, թե ինչ մթնոլորտ է այնտեղ։
Մեր աղջիկները չեն դիմանում, արձակուրդների ժամանակ ամիսը 1,2 անգամ մեզ խնդրում են, որ տանենք դպրոց իրենց։
Iren Khechoyan Danielyan

անցած օրը մենք էլ ենք գնացել, շրջել ։ Իմ համար հետաքրիր էր, թե ոնց էր Աբրահամը նայում իր դպրոցին, ոնց որ իր տանը, ուշադիր ու ամեն փոփոխությունը, վերանորոգածը ֆիքսում էր. “հա էս էլ սենց են արել, էս մեկն էլ սենց”

Բայց Ադելինան հետո ասում էր. ” ես ավելի կարոտեցի դպրոցս:
Տիար Աշոտ Բլեյան ջան. Հարգանքներս իմ և ընտանիքիս կողմից ուզում եմ հայտնել Ձեզ։ Իզուր չէ, որ մի ամբողջ մեծ Դուրգարյան ընտանիքը իր երեխաների դաստիարակությունը Ձեզ է վստահել։ Միշտ միասին✋

Narek Durgaryan

 

Ես’ Երազ Հայկազյանս’ լինելով շրջանավարտ Արեգ Ռավոյանի և սովորող Ալեն Ռավոյանի մայրը, մեծագույն հարգանք եմ տածում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի’Տիար Բլեյանի , ուսուցչական կազմի և ուսումնական մեթոդների նկատմամբ:Դպրոցը հարգանքի է արժանի, որտեղ արվեստով ‘բարոյահոգեբանական և ստեղծագործ մոտեցումներով կրթում են երեխաների. Ես շնորհակալ եմ և միանում եմ պահանջին:

Թավշյա հեղափոխությունից հետո բոլորս սպասում էինք միայն դրական փոփոխությունների ցանկացած բնագավառում։ Զավեշտն այն է, որ ես չեմ հայտնվում այնտեղ, որտեղ դրանք արտահայտված են:։Առողջապահության բնագավառում խառնաշփոթ է, աթոռի կռիվ ու պաշտոնի չարաշահում…Բայց այսօր ինձ ավելի շատ հուզում է կրթության բնագավառը, այնտեղ տիրող քաոսը: Բայց ամենակարևորը մեր կրթահամալիրի բնականոն զարգացման հարցն է խոչընդոտվում։
Ինչու չդառնալ հիմնադրամ, ինչու՞մն է խնդիրը: Միթե ուրախ չէ կառավարությունը, որ Հայաստանում կա նման կրթական միջավայր՝ բաց ու ազնիվ մինչև վերջ: Մի՞թե կարելի է գրիչի մի հարվածով կամ անձի քմահաճույքով որոշել մի ամբողջ կրթահամալիրի ճակատագիր…Մի՞թե կրթության նախարարությունում այնքան զբաղված են չստացված ծրագրերով, որ ժամանակ չունեն լուծելու իր տեսակով յուրահատուկ այս կրթահամալիրի ապագային վերաբերող հարցերը,և մի՞թե կարելի է անտեսել այն գերաշխատանքը, որն արվել է, արվում է, և դեռ պետք է արվի, եթե չխանգարեն, անգամ եթե օգնելու ցանկություն չունեն…
Ոչ մի կերպ չեմ պատկերացնում մեր երեխաների կրթության կազմակերպումը առանց հեղինակային կրթության հիմնադիրի. Կրթության նախարարությունը պետք է շահագռգռված լիներ համագործակցելու և արդեն ձեռք բերված ծրագրերի տարածման հարցում: Հուսամ՝ դեռ ամեն ինչ կորած չէ, ամեն ինչ կշտկվի և մենք սեպտեմբերին մեր օրը կսկսենք այդքան հարազատ դարձած ընդհանուր պարապմունքով, և Աշոտ Բլեյանի ողջույնի խոսքով:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s