Posted in Ընդունելություն

Վերլուծում և գրանցում են 6-րդ դասարանցիները. Փաթեթ


111149356_2985057108288182_8558508614683609093_o

Ուսումնասիրում և վերլուծում են Միջին դպրոց փոխադրվող 6-րդ դասարանի սովորողները:

Յուրա Սահակյանի վերլուծությունը իր բլոգում:

Ահա թե ինչու եմ սիրում իմ դպրոցը, որովհետև այստեղ երեխայի իրավունքների պաշտպանություն միայն խոսքերով չի։ Ինձ շատ դուր եկավ, որ ես նույնպես հանդիսանու եմ պայմանագրի կողմ, որտեղ հստակ նշված են իմ իրավունքները և պարտավորությունները։ Նաև դուրս եկավ, որ պայմանագրով գրված է, որ ոչ ոք իրավունք չուն ստիպել ինձ ընտրել որևիցե գործունեություն։ Ես ինքս եմ որոշում, որ խմբակ գնամ ու որ ոք իրավունք չունի ինձ ստիպի անել հակառակը։ Ահա իմ իրավունքները և պարտավորությունները՝

Սովորողը պարտավոր է.

  1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքը
  2. պահպանել անվտանգության կանոնները
  3. չուշանալ ուսումնական պարապմունքներից
  4. բացակայելու դեպքում սահմանված կարգով տեղեկացնել
  5. սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ծեսերին, տոներին
  6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնահասարակական նախագծերին
  7.  վարել իր ուսումնական բլոգը
  8. հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին
  9. վարել էլ. հասցե, պատասխանել դասավանդողի, կազմակերպչի, տնօրենի, գրասենյակի ղեկավարի էլ նամակներին
  10. մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական պարապունքների հաճախել կոկիկ հագնված
  11. սամանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության մասին հաշվետվություն

Սովորողը իրավունք ունի.

  1. ուսումնական նպատակներով օգտվելու կրթահամալիրի  ուսուցման բոլոր միջոցներից, ուսումնական տարածքներից
  2. ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը, լրացուցիչ կրթության ծավալը
  3. ստանալ հեռավար, առցանց ուսուցում
  4. ընտրելու մարզաձևը
  5. հարցեր ուղղելու դասավանդողներին, տնօրենին, խորհրդին մասնաժողովին
  6. մասնակցելու առցանց քննարկումներին, դպրոցի կայքում նյութեր հրապարակել
  7. հայց ներկայացնել խաղարկային դատարան

Իսկ մայրիկիս դուր եկավ, որ ամեն ինչ հստակ գրված է։ Վարձը վճարելու տարբերակների և ժամկետների մասին, որ կարող ես միանգամից վճարես, կես կես կամ ամսեկան, նշված են բոլոր կողմերի իրավունքները և պարտավորությունները և որ յուրաքանչյուր սովորող հանդիսանում է պայմանգրի կողմերից մեկը։

 

 

 

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s