Posted in Մուտքի ճամբար, Ամառային ճամբար, Ընդունելություն

Միջին դպրոցի մուտքը ճամբարով


117332355_1395507270636688_4192207503584880795_o

Օգոստոսի 11-14, 17-21

Տևողությունը՝ ժամը 11:00-13:00

Տեղեկատվությունը սովորողների՝ նամակագրությամբ, հեռախոսակապով, նախնական գրանցում-պայմանավորվածությամբ

Օգնականներ՝ Քնարիկ Մելքոնյան, Գայանե Սարգսյան

Մասնակցությունը՝ պահպանելով անվտանգության կանոնները.

Սովորողը գալիս է դիմակով, դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվում է, գրանցվում է, ձեռքերը լվանում է ալկոգելով. իր հետ ունենում է թաց անձեռոցիկ, ալկոգել, անհատական ջրաման:

Ճամբարի նպատակը.

Միջին դպրոց փոխադրվող սովորողները ծանոթանում են Մայր դպրոցի միջավայրին, լաբորատորիաներին, մարզասրահներին, գրադարանին, խոհանոցին: Ծանոթանում են կազմակերպչի, Միջին դպրոցի ղեկավարի, դասավանդողների հետ, քննարկում և գրանցում են 2020-2021 ուսումնական անհատական պլանը: Մասնակցում են քանդակագործության փառատոնին, կատարում են բնագիտական աշխատանքներ, մասնակցում են միջավայրի բարեկարգման և խնամքի աշխատանքներին:

Օրակարգում

  • շրջայց Մայր դպրոցում
  • «Սասնա ծռեր» փառատոնային գործունեություն պուրակում-Թագուհի Հմայակյան
  • պարտիզապուրակային աշխատանք բակում, բույսերի խնամք
  • մարզական պարապմունք-Միքայել Ղազարյան
  • սովորողները ներկայացնում են իրենց հարցերը և առաջարկները ուսպլանի վերաբերյալի/նկարահանումներ/

Լուսաբանումները՝ բլոգներում, տեսազրույցներ, պատումներ

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s