Posted in Նախագիծ, Կրթահամալիրյան ծեսեր, Uncategorized

«Սասնալանջ» կամ «Մհերի դուռ» փառատոնային մեկնարկ


E483366B-DF20-4813-BFA7-C56B59504623

Սասնա ծռեր․ Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ․ քանդակագործ՝ Վիգեն Ավետիս

«Սասնալանջ» կամ  «Մհերի դուռ» խորագրով քանդակագործության
ամենամյա փառատոնի բացման արարողությունն իր ընթավքով:

Արարողությունը կայացավ Մայր դպրոցի փառատոնային պուրակում, որը իր ողջ կոլորիտով էր լցրել դարբնի քուրան՝ իր հերոս դարբնով։ Վիգեն Ավետիսի և դարբին Խաչիկի համատեղ զրնգոցներով, կեծակե հարվածներով սկիզբ դրվեց փառատոնին և Թուր կեծակին կռելու արարին։

Փառատոնի նախագիծ

Ստեղծագործական հավաքի պաշտոնական բացումը՝ 2020թ․ հունիսի 15-ին։

Հայտագրվելու  համար անցնել հղումով

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Նյութերը՝ քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ….

Վայրը՝ աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում․․․

Թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոս։

Աշխատանքները կձևավորեն Սարալանջը՝ որպես Սասնալանջ,  կամբողջանա Փառատոնային պուրակը՝ իր Ագռավաքար քարանձավով։

Հանդիպում են Սասնա հերոսները՝ 2020թ հուլիսի 1-ին ժամը 19:00 Սասնալանջին։

Փառատոնը կրթական շքերթով կամփոփվի Սեպտեմբերի 4-ին:

Պարգևներ՝ բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր, իսկ ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Փառատոնի կազմակերպիչ՝  «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Փառատոնի համակարգող՝ Լիլիթ Սարգսյան, հեռ․+37494460060, էլ․ հասցե lilitsargsyan@mskh.am

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Փառատոնի բլոգը՝ sculpturemskh.wordpress.com

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s