Posted in Մուտքի ճամբար, Նախագիծ

«Միջին դպրոց փոխադրվող 6-րդ դասարանցիների քննարկումների, սպասումների ուսումնական փաթեթ» նախագիծ


Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, կանգնած

2020-2021 ուստարվա նախապատրաստական աշխատանքների փուլում ուսումնասիրում ենք Կրտսեր չորս դպրոցների 5-րդ դասարանների ուսումնական փաթեթները՝ Միջին դպրոց սահուն անցումը կազմակերպելու նպատակով: Ելքի-մուտքի առցանց հանդիպումները ծնող-սովորողի մասնակցությամբ ստացվեց շատ անմիջական և անկեղծ՝ ուսումնառության պայմանագրերի, ուսումնական պլանի, կարգերի քննարկումներով, պարզաբանումներով: Սովորողներից շատերին ճանաչեցինք իրենց բլոգներով, այնտեղ արտահայտած իրենց կարծիքներով, մտքերով: Բլոգային ուսումնասիրությունների փոխանակումներ եղան 5-րդ և 8-րդ դասարանցիների միջև, տպավորությունների փոխանցում և այլն: Հունիսյան պլեներային շրջանում Կրտսեր դպրոցներից եղան կամավոր մասնակիցներ: Մասնակցեցին այգեպանական աշխատանքներին, ծանոթացան ուսուցիչներից շատերին, մարզական ակումբներին, բնագիտական լաբորատորիաներին, տեղեկացան ընտրությամբ գործունեություններին, շրջայցեր եղան Կրթահամալիրի Ագարակ, Քոլեջ:

Այսպիսի տրամադրությամբ պատրաստվում ենք 169 5-րդ դասարանցիների Միջին դպրոց մուտքի ուսումնասիրությունների կլոր սեղան-հանդիպում իրականացնել մի խումբ հետաքրքիր և սիրելի պատասխանատու կազմակերպիչների և Կրթահամալիրի տնօրենի հետ: Կփոխանակվենք կարծիքներով, նոր առաջարկներով, վերլուծություններով, որը ավելի նպատակային կդարձնի Միջին դպրոցի ընդունելությունը: Հունիսյան այս շրջանը ամենահարմար ժամանակահատվածն է, որ սովորողը ընտանեկան դպրոցում ուսումնասիրի և վերլուծի Ուսումնառության պայմանագիրը, Ուսումնական պլանը և իր գրառումն ու առաջարկները ունենա իր բլոգում՝ որպես հասունության և ինքնուրույնության դրսևորում: Իր կարծիքն ու համաձայնությունը կարտահայտի հանդիսանալու Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող:

Հանդիպման օրը՝ հունիսի 16, ժամը՝10:00

Վայրը՝ Մայր դպրոց, Քամդագործության պուրակ

Կլոր սեղան-հանդիման օրակարգում՝ հարցեր և խնդիրներ

  • 6-րդ դասարանցի սովորողի կողմից պայմանագրի ստորագրման ընթացքը՝ քայլերը։ 
  • 2019-2020-ին եկած սովորողներ. ներառման խնդիրներ
  • Այլ դպրոց տեղափոխվող սովորողներ
  • Սովորողների կողմից ընտրությամբ գործունեության առաջարկներ, ուսումնական պլանի կազմակերպմանն առնչվող առաջարկներ

Մասնակցությունը՝ առցանց և տեղում

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Միջին դպրոցի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Միջին դպրոցի կազմակերպիչ՝ Գոհար Եղոյան

Արևմտյան դպրոցի կազմակերպիչ՝ Սոնա Փափազյան-առցանց

Արևմտյան դպրոցի ղեկավար՝ Գոհար Բալջյան

 Արևելյան դպրոցի կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան-առցանց

Հյուսիսային դպրոցի կազմակերպիչ՝ Ռիմա Քեքեջյան

Հարավային դպրոցի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s