Posted in Հետազոտական աշխատանքներ, Առցանց ուսուցում, Uncategorized

Սովորողի կարողությունների վերլուծություն


cropped-0-02-05-efbed87aff7135a26c53993e64f45dbab27d5fffd44f4c0f8b3a367061411cfc_b8550ddc

Նպատակը՝ 8-րդ դասարանցի սովորողի կարողությունների ուսումնասիրություն

«Ես կարողանում եմ» ստուգատեսային հարցումը google հարցաթերթի ձևաչափով

 Հարցմանը մասնակցել է 111 սովորող

Հարցեր՝

  • Նախագիծ կազմել
  • Ճամփորդել, ճամբարական լինել(կարողություններ նշել)
  • Ուսումնասիրություն կատարել, հետազոտե
  • Ինքնակրթություն
  • Լրացուցիչ կրթություն
  • Նոր մեդիածրագրեր կիրառել
  • Լեզուների իմացություն
  • Բլոգի կարգավորում
  • Ընտանեկան, հեռավար-առցանց ուսուցման շրջանում ցուցաբերած օգնությունդ
  • Ընտանեկան, հեռավար-առցանց ուսուցման շրջանում ցուցաբերած օգնությունդ

Նախագիծ կազմել-Հարցումից պարզվում է, որ սովորողների մեծ մասը կարողանում է կազմել իր նախագիծը և հարցման սյունակում տեղադրել է իր կազմած և կատարած նախագծերի հղումները:  8 սովորող բաց է թողել հարցումը:

Ճամփորդել, ճամբարական լինել(կարողություններ նշել)-Հարցումին պատասխանել են բոլոր մասնակիցները: Երկու սովորող նշել է, որ ֆուտբոլի պարապմունքների պատճառով չեն կարողացել ճամբարների մասնակցել, իսկ ճամփորդությունների հղումները տեղադրել են: Մի քանի սովորող գրել են, որ ճամբարների չեն մասնակցել, բայց ինձ հետ են ճամփորդել և կարծում եմ,, ուղղակի հարցը չեն հասկացել: Սաթինե Տեր-Պետրոսյանը նշել է, որ գիշերակացի խնդիրի պատճառով ափսոփում է, որ ճամբարների չի մասնակացել: Պատասխանների մեծ մասի մոտ նշված էր իրենց ճամբարների քանակը: Բայց ոչ ոք չի խոսել ձեռք բերած հմտությունների մասին:

Ուսումնասիրություն կատարել, հետազոտել-Հարցումին պատասխանել էին տարբեր ձևերո. մի մասը ուղղակի տեղադրել էր իր ուսումնասիրությունների հղումները, մի մասը, չհասկանալով հարցը նշել էին, որ չեն կատարել, իսկ մի մասը շատ հետաքրքիր էր պատասխանել. մեջբերեմ մի քանիսը.

  • Ամենակարևորը իմ ազգանվան պատմությունն էր և ֆիզիկայի փորձերն էին: Նարեկ Ներսիսյան
  • Ուսումնասիրում եմ տիեզերքի մասին տեղեկությունները և ուսումնասիրում եմ դիցաբանությունը: Էմմա Միրզոյան
  • Ուսումնասիրել ենք Երևանի բնապահպանական խնդիրները և առանձնացրել ենք մի քանի կարևորագույն խնդիրներ։ Արտյոմ Աղեկյան
  • Ուսումնասիրել ենք Երևանի Բնապահպանական խնդիրները և առանձնացրել ենք մի քանի կարեւորագույն խնդիրներ։ Թերեզա Հակոբյան
  • Ուսումնասիրել եմ դերասանների ամերիկյան և ոչ միայն։ Մարգարիտա Պետրոսյան
  • Ես ուսումնասիրել եմ եռանկյունաչափական ֆունկցիաները սինուսը, կոսինուսը, տանգեսը և կոտանգեսը: ԵՎ հիմա կարողանում եմ բարդ խնդիրներ լուծել դրանց շուրջ: Նարե Մանուկյան
  • Ուսումնասիրություններ դեռևս արել եմ միայն մի թեմայի շուրջ՝ Ասիական երկրները, իրենց մշակույթը, լեզուն, խոհանոցը, պատմությունը, դրանք իմ երկարաժամկետ անհատական նախագծերն են. Եվ իմ ամենասիրելի ընտանեկան ուսումնասիրությունը.
  • Հետազոտական աշխատանքներ անչափ սիրում եմ: Կառանձնացնեմ մի քանիսը: Միլենա Դանիելյան

1.Կատարել եմ հետազոտական աշխատանք, որտեղ ուսումնասրել եմ իմ բլոգը, որի ընթացքում նաև բարելավել եմ այն :

2. Մոտ օրերս կատարեցի հետազոտական աշխատանք, որտեղ կրակի տակ առա ՙՙՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՚՚

3.Եվ իմ ամենասիրելի հետազոտական աշխատանքներից մկեը, որի արդյունքում մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքեցի հենց ինքս իմ մասին:ՙՙ Հոգեբանի ակումբ՚՚-ի հանձնարարած ծրագրի շրջանակներում բացահայտեցինք ինքներս մեզ: 

  • Ես շատ եմ սիրում հետազոտություն անել թե ինչպես են քիմիական նյութերը մտնում ռեակցիայի մեջ և նաև սիրում եմ ուսումնասիրել մարմինները մանրադիտակի ներքո։ Էլիզա Այվազյան
  • Հետազոտում եմ տարբեր երկրներ, մշակույթներ, լեզուներ: Նազենի Սանոյան
  • Թե ինչպես են պատրաստում մեր դպրոցում գինի։ Նարե Մկրտչյան
  • Հայրիկիս հետ ֆիզիկական և քիմիական փորձեր ենք կատարել: Արթուր Վարելջյան
  • 5-րդ դասարանի սովորողների բլոգների ուսումնասիրություն եմ կատարել: Նորա Բաղդասարյան

Հետաքրքիր պատասխանները շատ են… 13 սովորող պատասխանել է, որ չի ուսումնասիրել:

Ինքնակրթություն-Ամենազարմացնող պատասխանները այստեղ են: Որքան ինքնուրույն են մեր սովորողները իրենց ինքնակրթության հարցում: Զարմանալի շատ են այն սովորողները, ովքեր ուսումնասիրում են օտար լեզուներ, հատկապես՝ կորերեն, գերմաներեն. շատերը ուսումնասիրում են համակրգչային ծրագրեր: 4 սովորող նշել է, որ չի ինքնակրթվում:

Հետաքրքիր պատասխաններ.

  1. Duolingo հավելվածով սովորում եմ պորտուգալերեն։ Սերլի Շաջանյան
  2. Հիմա սովորում եմ Իսպաներեն և Հուներեն, կարդում եմ <<Կախարդանքի գույնը>>գիրքը, շարունակում եմ նվագել կիթառ: Էմմա Միրզոյան
  3. Առանց որևէ մեկի միջամտության սովորում եմ իսպաներեն լեզուն։ Գոհար Ստեփանյան
  4. Այս կարանտինի ընթացքում սկսել եմ սովորել նոր լեզու՝ կորեերենը, աշխատում եմ ավելի անկաշկանդ խոսել, լեզուներիս իմացությունն էլ ավելի բարելավել: Ամալյա Զաքարյան
  5. Անգլերեն ֆիլմեր եմ նայում: Կարդում եմ տարբեր հայերեն գրքեր: Վահե Մուսայելյան
  6. Փորձում եմ ինքնակրթվել ինձ հասանելի բոլոր տարբերակներով: Օգնականներս են ՝ համացանը և գիրքերը: Օգտվելով համացանից փորձում եմ սովորել ճիշտ նկարել դիմանկաներ <<YouTube>> -ի և <<TikTok>>-ի տեսահոլովակների միջոցով: <<Telegram>> հավելվածում մասնակցում եմ ամնեօրյա քննարկումների ՙՙ վիրտուալ կլոր սեղանների՚՚, որտեղ յուրաքանչյուր օր որևէ թեմայի շուրջ անցակցվում են բուռն քնարկումներ, ամեն մի մասնակից բերում է իր հետ նյութեր, ներկայացնում դրանք և քննարկում ալիքի մասնակիցների հետ : Այսպիսով ինքնակրթվում ենք միասին:(Ալիքի անվանումը -<< Ինքնակրթվել>>) Եվ իհարկե ինքնակրթվելու լավագույն միջոցը՝ պոլիգլոտ դառնալն է: Ընթերցում եմ բազում ժանրերի, հեղինակների գրքեր: Այդպիսով քաղում եմ մաքսիմալ քանակությամբ տեղեկություն: Միլենա Դանիելյան
  7. Սովորել եմ Ժեստերի լեզու: Կարդում եմ ռուսերերն և անգլերեն ստեղծագործություններ: Մանե Աբգարյան
  8. Սովորել եմ Ժեստերի լեզու Կարդում եմ ռուսերերն և անգլերեն ստեղծագործություններ: Մարգարիտա Համբարձումյան
  9. Տարբեր կայքերի և վիդեոնյութերի օգնությամբ սովորում եմ ծրագրավորում։ Նարե Ազարյան
  10. Կարդում եմ գրքեր, զարգացնում եմ առարկաների իմացությունը և սովորում եմ օտար լեզուներ՝ Գերմաներեն: Մարիա Ավետիսյան
  11. Սովորում եմ java ծրագրավորման լեզուն: Հետո պետք է սովորեմ javascript և HTML ծրագրավորման լեզուները: Վաճե Թաթոյան
  12. Համացանցի օգնությամբ սովորում եմ կորեերեն: Սաթինե Սաֆարյան
  13. Ուսումնասիրում եմ ծրագրավորումը, տիեզերքի մասին գրքեր եմ կարդացել: Արթուր Վարելջյան

Լրացուցիչ կրթություն – Հարցմանը պատասխանել են բոլորը, և նշում են, որ չեն դադարել մինչև առցանց ուսուցման շրջանի սկսելը իրենց լրացուցիչ կրթությունը: Նշում են, որ շարունակում են աշխատել հեռավար սկզբունքով: 4 սովորող նշել է, որ չունի լրացուցիչ զբաղվածություն:

Մեջբերումներ պատասխաններից.

  1. Հաճախում եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և ունենում եմ օնլայն դասեր սոլֆեջոյից և կիթառից: Ամալյա Զաքարյան
  2. Լրացնումեմ Անգլերեն թեստեր: Գալստյան Դավիթ
  3. Սովորում եմ Թուրքերեն: Ռուզաննա Արամյան
  4. Python ծրագրավորման լեզու: Շահեն Իսպիրյան
  5. Հաճախում եմ Թումո կենտրոն։ Թիլա Փամպեքյան
  6. Երգում եմ և վոլեյբոլային վարժանքներ եմ կատարում: Ամեն օր, առավոտյան վազում եմ:
  7. Սովորում եմ թուրքերեն։ Միլենա Քամալյան
  8. Հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և հաճախում եմ հիփ-հոփ տեսակի պարի՝ Արայի-դանս: Շուշան Փաշինյան
  • Նոր մեդիածրագրեր կիրառել – Սովորողների մեծ մասը նշել են հեռավար շրջանում կիրառվող Microsoft Teams ծրագիրը, որպես նոր գործիք, GeoGebra ծրագրերի կիրառումը այս տարում երկրաչափության անհրաժեշտ նոր գործիք: Շատերը նշում են նոր մոնտաժային ծրագրերի կիրառումը, օրինակ՝ kinemaster, Quizziz, adobe-photoshop, soundcloud և սրանք անհրաժեշտ են դառնում ընտանեկան և այլ աշխատանքները ներկայացնելիս: Մի քանի ինձ անհասկանալի ծրագրեր հանդիպեցի, որ ուսումնասիրում են՝ inShot, Bandicam, LearningAppsorg, Kahoot… Ալինա Արզումնայանի պատասխանից(Այս վերջերս կիրառում եմ շատ թարգմանող և այնպիսի ծրագրեր, որոնք սովորեցնում են լեզուներ: Եվ այդ ծրագրերով սովորում եմ իսպաներեն, և այլ լեզուներ:) հասկացա, որ սովորողներից շատերը գիտեն այս ծրագրերը, որովհետև շատ են ինքնակրթությամբ օտար լեզուներով հետաքրքրվածները:
  • Լեզուների իմացություն – Նախորդ հարցերում շատ էին նշել նոր լեզվի իմացությունները, և որպես ինքնակրութություն, և լրացուցիչ կրթություն, և հմտություն նաև: Պատասխաններից երևում է լեզուների տերապետման ձգտումի մեծ մոլուծք և  հասկացվում է, որ մեր սովորողները զարգանում են ինքնուրույն և լայն աշխարհայացքով:
  • Բլոգի կարգավորում- Այս հարցման պատասխանների մեծ մասում նշվաշծ է, որ վերջին շրջանում՝ բլոգայի ստուգատեսի ընթացքում տիրապետեցին կարգավորման հմտություններին և սկսեցին ինքնուրույն կամ ընտանիքի օգնությամբ կարգավորել իրենց բլոգները և համապատասխանեցնել սովորողի բլոգի պահանջներին: Մի քանիսը նշել են, որ կան կարգավորումներ, որ չեն կարողացել և օգնել է ընկեր Գոհարը: 

Մեջբերումներ.

  1. Իմ բլոգը կարգավորված է: Ես ինքս կարաղանում եմ կարգավորել: Վաչե Թաթոյան
  2. Ավելացրաել եմ բաժիններ, օրացույց, դասավադողներիս, դասընկերներիս, գլխավոր կայքի, և միջին դպրոցի հղումները: Մուշեղ Պապիկյան
  3. Վերջերս ջնջել եմ բոլոր անպետք բաժինները բլոգիցս և կատարել եմ մի քանի մանր կարգավորումեր։ Նաև առաջացան մի քանի խնդիրներ բլոգի “тема”-ի պատճառով, և ես այն փոխեցի, որպեսզի կատարեմ լիարժեք կարգավորումներ։ Արթենի Ջանիկյան
  4. Բլոգս համապատասխանում է սովորողի բլոգի պահանջներին. Անի Հարությունյան
  5. Իմ բլոգը ընկեր Գոհարն է կարգավորել: Ստեփան Հարությունյան

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s