Posted in Հոդվածներ, Uncategorized

Մենք եթերում ենք․․․


logo

Հայտնվել ենք արտակարգ իրավիճակային մի շրջանում․ վիրուսային տագնապ է։ Վերհիշելով մութ տարիները՝ թվում էր, թե մենք պատմելու բան ունենք, ու մի բան էլ «Մուրադի հայացքով» ասում էինք՝ բա մենք ո՜նց են ապրել, սովորել, այդ դժվար տարիներին, երբ տանից դուրս չէինք գալիս շաբաթներով, օրերով, ամիսներով, սովորում էինք՝ ով ինչպես պատահի, անտեսելով դժվար կենցաղային պայմանները, չկշտացած ստամոքսով։ Հիմա՝ 21-րդ դարի այս լուսավոր ու զարգացած օրերում արտակարգ մի ժամանակաշրջանում հայտնվեցին նաև մեր երեխաները․ ո՛վ կմտածեր, որ երբևէ մեր տեսած անիրական սյուժեով կինոներից մեկը կդառնա իրականություն․․․ Հիմա ամեն ինչ կա, բայց ինքնամեկուսացված

պայմաններում ենք, ասել է թե՝ սահմանափակ իրավունքներով: Մարդիկ խուճապի մեջ են, թե՛ ճնշված են, թե՛ վայելում են իրենց բաժին հասած պարապուրդը․․․ երևի թե բոլորը միասին: Իսկ ի՞նչ են անում մեր  սեբաստացի սովորողները, նրանց ընտանիքները, ուսուցիչները: Վազում ենք: Պատկերացնո՞ւմ եք, որ նստած կարող ենք վազել, վազել, չհասցնել, առավոտ, երեկո, կեսգիշեր ու էլի չհասցնել․․․

Հանրապետությունում հայտարարված է հեռահար ուսուցում։ Սեբաստացիներս՝ միշտ պատրաստ։ Նոր բան չէր առցանց ուսուցումը, կրթահամալիրի հեղինակային ամենագրավիչ առավելություններից է։

Ի՞նչ կարգով ենք անցկացնում առցանց ուսուցումը կուլիսների ետևում։ Դասավանդողները, ինչպես միշտ և յուրաքանչյուր շաբաթ, պատրաստում են նախագծային փաթեթներ, էլեկտրոնային փոստով ուղարկում սովորողների խմբերի հասցենաերով։ Սովորողները կատարում են աշխատանքը, արդյունքը տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում և հղումները ուղարկում դասավանդողին, կազմակերպչին, հետն էլ կցում իրենց հարցը, կամ՝ չկա հարց։ Դասավանդողը ստուգում է բլոգային աշխատանքը, գրում է իր նկատառումները, կարծիքը աշխատանքի վերաբերյալ, լրացումներ կատարում։ Կազմակերպիչը (այս դեպքում՝ ես) օրվա ընթացքում սկսում է գրանցել բոլորից ստացած նամակները, հերթով դրանք բացում, պարզում՝ որ առարկայից է աշխատանքը, գրում է առարկայի անվանումը, վրան տեղադրում է սովորողի բլոգի հղումը, նշում սովորողի անուն- ազգանունը: Իսկ սովորողը իր ազատ ռեժիմում աշխատում և իր աշխատանքները ուղարկում է օրվա տարբեր ժամերին, ոչ թե բոլորը միասին․․․

Աշխատանքները սկսում ես հավաքել, գրանցել արդեն կեսօրից, մինչ այդ՝ կենցաղային եռուզեռ ընտանիքում՝ խանութ, աղբ, մաքուր օդ, մաքրություն, հեռախոսազանգ, խոհանոց․ ու մեկ էլ՝ «մամ, բա շորս կարդուկես, իսկ մի քաղցր բան կպատրաստես»… Մտածում եմ՝ հազիվ ինձ տանն են տեսել, ոգևորվել են․ լավ, սա էլ կհասցնեմ, ոչինչ մի բան էլ արագ կթխեմ… Բայց ականջիս հեռախոսիս ու համակրգչիս զնգոցներն են. նամակները լցվում են․․․

Ընթացքում կապը սովորողների հետ անդադար է․ խոսում ենք խմբերով, անհատական, ծնողի հետ, տեղեկացնում եմ, որ նամակներ են ստացել, ուշադիր լինեն, գրեն, կատարեն հանձնարարությունները։ Երեկոյան արդեն հավաքագրում եմ, որպեսզի ներկայացնեմ կայքում, որպես հաշվետվություն օրվա ներկաների վերաբերյալ, չէ՞ որ պետք է հասկանալ հեռավար ուսուցուման մատչելիությունն ու հասանելիությունը յուրաքանչյուր սովորողի համար, պարզել՝ որ սովորողը դուրս մնաց ուսուցումից և ինչու: Իմ աշխատանքն է՝ սովորողներին ճանաչել որպես անհատականություն, անընդհատ դիտարկել յուրաքանչյուրին, բացահայտել նրան, գտնել այն թելերը, որոնք օգտակար կլինեն նրան ուսուցման և կայացման մեջ։ Եվ ահա այսպիսի մի պարզ, առցանց իրավիճակում ես ունեմ այդ հնարավորությունը՝ ևս մեկ անգամ կատարել այսպիսի ուսումնասիրություն։ Արդեն գիշեր է․ թողարկում եմ օրվա առցանց ներկաներին, հետն էլ մի հետաքրքիր ընտանեկան նախագծային նյութ եմ կցում, որպես համեմունք․ այդ նախագիծն էլ մի ուրիշ պատմություն է․․․

Կեսգիշեր է, հաղթանակած պառկած եմ, բայց աչքիս առաջ սովորղների նյութերն են շարվո՜ւմ, լողում․․․ ու՝ ծլը՜նգ․ Նունե Հովհաննիսյանը կենսաբանության առաջադրանք է ուղարկում, հետո  մեկ ուրիշը․․․ Էս ինչ ժամանակներ են․ մայրս կասեր՝ երեխան 10:00-ից պետք է քնած լինի։ Առավոտյան աշխատանքս սկսում եմ ծնողներին զանգելով, դե, նամակներին չհետևողը շարունակում է չհետևել, մնում է հզոր թվացող մեծն զանգը։

Շատ չերկարացնեմ․ եկավ մի պահ, որ նոր թեմաներ են հարկավոր հանձնարարել սովորողներին։ Նոր օնլայն հարթակ մտավ բոլորիս ընտանիք՝ Teams նոր գործիք․ Մեկ-երկու դասեր երևացին սոցցանցերում ու սկսվեց ծնողների ու սովորողների ահազանգերն ու անհամբերությունը՝ իսկ մենք չե՞նք սկսելու, վայ, ինչ հետաքրքիր է լինելու, բա հանրահաշիվը, բա ֆիզիկան․․․ այսպիսի տարափ։ Ընտանիքս հասկացավ, որ լավ կլիներ էլփաստով շարունակեինք աշխատել, քան առցանց միացումներով։ Հիմա ընտանիքով մասնակցում ենք դասերին, սեմինար հանդիպումներին, տնօրենի հետ նիստին, երգի դասերին, գրասենյակի հանդիպումներին․․․ Բոլորին ճանաչեցին, դեմքով տեսան, ձայնը լսեցին, թեմաներին մասնակցում են։

Եկանք հասանք առցանց առօրյային: Այնպիսի ժամանակաշրջան է՝ ով ինչ անում է, կարող ես տանից ուղղակի հետևել ու ճանաչել մարդուն, պատկերացնել նրա տեսակը, խառնվածքը, ճաշակը, ծանոթանալ ընտանիքի անդամներին և այդպես շարունակ։ Այսպես ապրում ենք ու աշխատում՝ թափանցիկ, ինչպես մեր դպրոցի ապակե պատերն են, ինչպես մեր միջավայրն է՝ պարզ ու տեսանելի։ Էնպես որ ուշադիր պետք է ապրենք՝ մենք եթերում ենք։

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s