Posted in Կազմակերպչի օրագիր, Uncategorized

Կազնակերպչի օրագիր. #6


93679793_223483062239312_4281246468922146816_n

Այսօրվա մտքերս զբաղված են սովորողի բլոգին ներկայացվող պահանջներով: Հայտարարված է բլոգային ստուգատես: Հիշում եմ, մի քանի տարի առաջ Կրթահամալիում ինչ-որ մրցանակային անվանակարգ ունեինք`լավագույն բլոգի համար: Քիչ կային լավ բլոգներ, որ հագեցած լինեին նյութերով, չափանիշներով, ակտիվ, ուսումնական: Եվ ես մեկ անգամ մրցանակ եմ ստացել կազմակերպչի լավագույն բլոգի համար: Բայց հիմա մեր սովորողներն ու դասավանդողները մի-մի բլոգերներ են արդեն`մեդիագրագետ, հմուտ, մեկը, մեկից հետաքրքիր. ասենք՝ բլոգի հետաքրքիրը ո՞րն է: Ուզում եմ պարզել, թե սովորողները հետաքրքիր բլոգը, ո՞րն են համարում: Այսպիսի հանձնարարություն ենք տվել սովորողներին՝ բլոգի ուսումնասիրություն: Սովորողը կհամեմատի իր վարած բլոգը պահանջների հետ, իր ընկերոջ բլոգը կփորփրի, մի բան երևի հետաքրքիր կգտնի, որ կառանձնացնի: Մի քանի նյութեր արդեն հանդիպել եմ`8-5 դասարանցի Գոհար Ստեփանյանը դիտարկել է Միլենա Դանիելյանի բլոգը և գրել վերլուծություն, դիտարկել է Հրաչյա Աբգարյանի բլոգը:Շատ գեղեցիկ է ներկայացնում և շատ ուշադիր է յուրաքնչյուր բաժնին: Կարինե Գոմցյանը իր բլոգը ուսումնասիրել է մաթեմատիկորեն. շատ հետաքրքիր է ստացվել: Ներկայացնելու ձևաչափը ազատ է, բայց ես որոշեցի յուրաքանչյուր դասարանից մեկ սովորողի հանձնարարել, որ նա պատմի իր բլոգի մասին և դիտարկի իր դասընկերների բլոգները. պայմանավորվել ենք, որ լինի տեսանյութի ձևովաչափով: Ուզում եմ իրենց մռութիկները տեսնել խոսելիս: Կարոտել եմ: Եվ այդ մեկ սովորողներին ընտրելու մասին եմ ուզում խոսել. ում հանձնարարել և ինչու:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s