Posted in Կազմակերպչի օրագիր, Uncategorized

Օրագիր #5


93687161_782695065590764_4832729830325747712_n

Օրս սկսվում է արևով: Դրսում տաքանում է, գարունը նահանջում է, բայց համաճարագը`ոչ: Այն մեզ կոփեց առցանց աշխատանքում: Ընտելացան նաև սովորողները, ծնողները.. փաստ է, որ ընտանեկան նախագծերը նոր են մտել ամենահետաքրքիր շրջան: Մեկ շաբաթվա ընթացում յուրաքանչյուր դասարանից գրանցում եմ 20-30 ընտանեկան նախագիծ. ամենատարբեր՝ բնագիտականից մինչև ընտանեկան խաղ: Առավոտյան արթնանում եմ սպասելով, թե այսօր ինչ անհավանական նյութ են ուղարկելու. որ մտքովդ չի անցնի, թե ուր կհասնի սովորողի կամ ընտանիքի երևակայությունը: Հիմա էլ՝ Фразеологизмы, ու ինչպես են մտածել ներկայացնելու ձևը ընտանիքում. շշմելու է: Շատ հետաքրքիր է դառնում անհատի ընտանեկան նախագծերի քանակն ու որակը: Արդեն տեսանելի է, որ սովորողը գնահատում է նաև տեսանյութի որակը՝ միջավայրի ընտրությունը, հետին ֆոնը, մաքուր ձայնը, իսկ մատուցման ձև՜, մի-մի լրագրող՝ խոսքը մշակված, կոկիկ…: Էսպես որ շարունակվի, ամեն սովորող կամ ընտանիք իր TV-ին  կունենա: Եվ ահա սկսում եմ արրդեն ներկայացման շարք՝ անհատակն փաթեթներ: Այս ձևաչափում սովորողը առաջ է գալիս իր ընտանեկան նախագծերով և շատ լավ երևում է իր ընտանեկան զբաղվածությունը, կրթության այլ աղբյուրները, լրացուցիչ կրթությունը, մարզական ժամանցի ձևը, ընտանիքի միջամտությունը՝ ոմանց մոտ նաև, որպես՝ ընտանեկան դպրոցի ղեկավարի: Իսկ ինչ է գրում ընտանեկան դպրոցի ղեկավարը՝ դրա մասին առանձին: Անկեղծ ասած, ես գալիս եմ այն համոզման, որ Կրթահամալիրի 8-րդ դասարանում սովորող, 14 տարեկան պատանին, արդեն այնքան լայն հորիզոն ունի կրթությունը տարբեր աղբյուրներից վերցնելու, դրանք ճիշտ կիրառելու առումով, որ ուսուցչին մնում է դառնալ դիտարկող և խորհրդատու՝ ազատ ու չդիմադրող: Օրինակ՝ սովորողների մի մասը, տանը մարզական պարապմունքեր է իրականացնում՝ ոչ թե, որովհետև ֆիզկուլտուրայի դասաժամն է պահանջում այն, այլ, որովհետև սպորտային կառուցվածք է ուզում ձեռք բերել և մնալ այդպիսի կեցվածքի մեջ(Նարեկ Ներսիսյան, Վահե Մուսայելյան), իսկ աղջիկները հետևում են իրենց, որպեսզի չգիրանան: Կամ իր համակարգչային խաղը այնպիսի պատմական խաղ է, որտեղ ուումնասիրում և ծանոթանում չգիտեմ որ թվականի Անգլիայի մշակույթին: Հասկանալի է, չէ՞, որ սա իր ընտրությունն է, և հետևաբար կատարելու է սիրով: Կամ այն սովորողը, որ չէր էլ պատկերացրել, որ խոհանոցը կարող է իրեն հնարավորություն տալ ճանաչել ֆիզիկան, բնագիտությունը կամ մի այլ գիտություն`կարողությունն էլ հետը: Մեկ անգամ ևս ուզում եմ ուրախանալ նշված փաստերի վրա և իմ մտքերը թողեցի իմ բլոգում: 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s