Posted in Առցանց ուսուցում, Կազմակերպչի օրագիր

Կազմակերպչի օրագիր. #4


64567108_2670459583029200_97781239800397824_nՕրերս արդեն սկսում են միանման դառնալ:  Խնդիրները սկսեցին երկարել, երևի դրանից է: Անցած գրումս խոստացա, որ ներկայացնելու եմ սովորողի ուսումնական պլանի հավաքագրման մասին:

Կարանտինային մեկուսարաններում մեր ուսումնական կյանքը փոխվեց. և ուսուցման միջավայրը, մոտեցումը և հանդիպման տարածքը… Եվ կարգին համաձայն`սովորողը այս ուսմնական երրորդ շրջանի համար, ինչպես առաջին և երկրրորդ շրջանների, պետք է կազմի իր ուսումնական անհատական պլանը: Իսկ այս ընտանեկան ուսուցման շևջանում այն արդեն պետք է կազմվի, որպես`ընտանեկան առցանց ուսուցման շրջանին համապատասխան՝ անկեղծ ու շիտակ: Քանի որ արդեմ մեկ ամիս է ամեն սովորողի առցանց ուսուցումը իրականացնում ենք և հետևում ենք , պարզ է դառնում, թե ինչքան ինքնաբուխ ու հետաքրքիր զբաղվածություններն են նրանք ունենում ընտանիքի հետ: Մոտավորապես հուշող կետերով սովորողներին ներկայացրեցինք ուսպլանի ձևաչափը, որը նրանց կօգնի կազմել իրենց անհատական պլանը: Աշխատանքը սկսեցին: Արդեն մի քանի օր է սովորողների բլոգներից հավաքագրում եմ նրանց ուսպլանները, շաբաթվա վերաբերյալ նրանց ամփոփումները և մարտի 30-ից ապրիլի 3-ի ընտանեկան նախագծերը՝ անդադար: Անհատական աշխատանք եմ կատարում սովորողի հետ, ով գրել է, բայց համապատասխան բաժնում չի տեղադրել, կամ չի վերնագրել, կամ առանց բլոգ տեղադրելու ուղարկում է նամակով և այլն… Այպիսի հաշվետու աշխատանքների մեջ սովորողները խառնվեցին, բայց ամենօրյա առաջադրանքներից էլ պարզվում է չեն հրաժարվում, աշխատում են սիրով, անընդհատ: Մի քանի դիտարկում առանձնացնեմ. քանի որ օրեկան 170-ից ավել բլոգ եմ ստուգում և աշխատանքը միևնույնն է չի վերջանում, այնուամենայնիվ, որպես ձեռքբերում նշում եմ.

    • ընտանեկան նախագծերը օր օրի դառնում են ավելի հետաքրքիր ու անկաշկանդ: Ինչքան բան իմացանք մեր սովորողների մասին, նրանց ընտանիքների մասին, ինչ լավ ճանաչեցինք միմյանց՝ նրանք մեզ, մենք՝ իրենց, լսեցին առարկայական դասավանդողներին, ծանոթացան թեմաներին, դասավանդման մեթոդներին:
    • եթե ֆիզիկական միջավայրում սովորողների խումբ կար, որ դժվար էին կենտրոնանում դասերին, աշխատանքը չէր երևում, և տանից եկող ուշադրություններ էր նաև պակասում տարբեր պատճառներով, հիմա այդպիսի սովորողները ծնողների ուշադրության ներքո սկսեցին ակտիվանալ, ավելի ինքնավստահ դառնալ:
    • առաջ եկան այն սովորողները, ովքեր տարիքային առանձնահատկություններից ելնելով քչախոս էին, դասերին ձեռնպահ դիրքում էին, փորձում էին շրջանցել իրենց մասնակցությունը, հիմա տեսադասերի սկսել են համարձակ խոսել, մասնակցել, այսինքն ազատվում դեռահասության շրջանի կոմպլեքսներից :
    • սովորողը հայտնվեց ուսուցչի և սովորողի կենտրոնում և սրա արդյունքում ինչքան հետաքրքիր ընտանեկան ուսուցում է ստացվում:
    • Սովորողների մասնակցությունը ուսուցմանը ավելի շատ է քան ֆիզիկական միջավայրում:

    Մանկավարժության մեջ հայտնվեցին ծնողներ, ումից շատ բաներ մենք ենք ուզում վերցնել և տարածել:

    Ինչքան էլ այս պայմաններում առցանց ուսուցման անհատական պլանները մինչև վերջ չեն հավաքվում, սակայն փաստ է, դրանից ուսուցման փաստը չի նվազում:

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s