Posted in Առցանց ուսուցում, Կազմակերպչի օրագիր, Uncategorized

Կազմակերպչի օրագիր #3


91092321_3012908015408303_6521093551831384064_n

Ուսումնական օրս սկսվեց: Նամակներ, պատասխաններ, տեսադասերի միջով ելքումուտք… սովորողների մասնակցությունը առավոտյան ժամին քիչ է լինում. հաստատ քնած են. առանց ընդհանուր պարապմունքի, ի՞նչ դաս. Սյուզի Մարգարյան ջան: Առաջին օրերը զանգում էի, որովհետև ստուգում էի, կարո՞ղ է չի ստացվում ծրագրին միանալ: Հիմա հանգիստ եմ, գիտեմ որ մասնակցում է, ուղղակի քնած է, հետո կարող է տեսադասի ձայնագրությունը նայել և հարցի դեպքում կապվել դասավանդողի հետ: Ժամը 11:30-ից հետո սկսվում է ակտիվությունը: Դասերին հետևում եմ՝ ուզում եմ հասկանալ՝ ով ինչպես է մասնակցում քննարկումներին, ծանոթ է դասի թեմային, թե լսում է միայն, հետո նայում եմ բլոգը, հասկանամ՝ այդ դասից ինչ ունի կատարած… իսկ տեսադասերը շատ հավես քննարկումներ են լինում. ես էլ իրենց հետ մի քիչ մասնակցում եմ: Դե, գաղտնիք չէ, որ դասարաններն ունեն առանձնահատկություններ՝ մեկում ակտիվ են, մյուսում խաղաղ, մյուսում սովորել սիրողները շատ են և այլն. ամեն տեսակից ունենք: Որպես դիտարկում պարզ է դառնում, որ թե ֆիզիկական միջավայրում, թե հետավար միջավայրում մեծ հաշվով նույն վարքագիծն են ցուցաբերում՝ 8-2 դասարանը հերթ չի տալիս մյուսին, որովհռտև բոլորն ուզում են մասնակցել, ոնց որ իտալական հին, խառը սյուժեով աղմկոտ կինո լինի, 8-1 դասարանի մի մասն է ակտիվ, մինչև չհարցնես մյուս խումբը չի խոսի և այսպես շատ տարբեր միմյանցից… եկանք 8-5 դասարան. շարունակ միմյանց հետ մի առվով չհոսող ջրեր, մեղադրանքներ, չգիտեմ ինչ, հիմա էլ փորփրել գտել են տեսադասի ծրագրերը ու մեկը մյուսի բարձրախոսներն են անջատում, միմյանց հեռացնում են դասից ու էսպես. նույնիսկ ինձ էին հեռացրել: Սա էլ առցանց դասը խանգարելու նոր ձևեր: Չլուծելի խնդիրներ չկան իհարկե, բայց դիտարկումս խմբերի առանձնահատկությունների մասին էր՝ դպրոցական խոխմաներ (բառը ռուսերեն է, բայց՝ տեղին):

Օրվա երկրորդ մասը շարունակվում է դասարանական  նամակագրական խմբերում ուսումնական և նախագծային տարբեր թեմաներով: Անհատական խորհրդատվություն նախագծերի շուրջ`ինչպես նկարեն, ինչ նկարեն, ում ներառեն և այլն:

Վաղվա օրագրումս կխոսեմ սովորողի առցանց ուսումնական պլանի մասին:

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s