Posted in «Կրթական պարտեզ», Uncategorized

Միջավայրն առանց ճաղավանդակների


Սովորողների անրադարձը «Առանց ճաղավանդակների միջավայր» շարժումին

Մի՛ ցանկապատեք միմյանց…

thumbnail_B7B47B3B-3167-49C9-A812-8E3253BE6909.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

Մտքերը՝ Շուշան Փաշինյանի…

Ի՞նչ է ցանկապատը: Ընդհանրապես, ինչի՞ համար է ցանկապատը: Կարծում եմ, հիմնականում ցանկապատը ոչ մի դրական ծառայություն չի ցուցաբերում: Ցանկապատը բաժանում է մարդկանց իրարից, բաժանում է միասնությունը, ոչնչացնում է հարևանությունը, խաղաղությունը և, հնարավոր է, շատ դեպքերում թշնամություն է ստեղծում: Հնարավոր է, որ ինչ-որ դեպքերում այն անվտանգություն է ապահովում։ Բայց ինչո՞ւ կա վտանգ։ Եվ նույնիսկ եթե կա, կարելի է միասնության միջոցով կանխել վտանգը և չառանձնանալ միմյանցից ցանկապատի պատճառով:

 

Թույլ մի տվեք, որ ցանկապատերը պատնեշ լինեն մեր ազատությանը

73267138_146330276732115_2789378626489942016_nՄտքերը` Ջանիկյան Արթենիի

Բոլորս էլլսած կլինենք վերջերս կրթահամալիրում տիրող լարված իրավիճակի մասին։ Հյուսիսային դպրոցպարտեզի կողքին գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ դնել և բաժանել տարածքներըորի արդյունքում փակվելու է այդ հատվածի ճանապարհը։ Հիմա կասեք՝ իբր ցանկապատ է էլիթող լինիինչով է մեզ խանգարում։ Բայց իրականում ցանկապատ դնելու արդյունքում տուժում են ոչ միայն մեր դպրոցի սովորողներըայլ նաև տվյալ տարածքի բնակիչները՝ նրանց կարճ ճանապարհը փակվում էև մարդիկ ստիպված են լինելու դպրոցը շրջանցելորպեսզի անցնեն մյուս կողմ։ Իսկ շրջանցումը այնքան էլ անվտանգ չէ՝ այն մեքենաների ճանապարհով է։ Այո՛երեխաների համար դա իրոք վտանգավոր է. անցնել մի ճանապարհովորով ամեն վայրկյան կարող է մեքենա անցնել։

Ապրեք բաց, ազատ ու գեղեցիկ

73352252_2689133631313699_5932523654632964096_nՄտքերը՝ Մոնիկա Օհանջանյանի

Ցանկապատը մի երևույթ է, որը ամեն ինչը բաժանում է իրարից: Այսօր մարդիկ ցանկապատը օգտագործում են այլ մարդկանցից պաշտպանվելու համար: Բայց ինչո՞ւ: Եթե այն մարդը, ումից դու ուզում ես պաշտպանվել, ապրում է քո երկրում, ապա քո հայրենակիցն է, ինչո՞ւ ես ուզում պաշտպանվել քո հայրենակցից, նա քո թշնամին չէ և ոչ էլ ցանկանում է, որ դուք իրար հանդեպ թշնամանքով լցվեք: Մարդիկ ցանկապատերի միջոցով ուզում են առանձնացնել իրենց տարածքը հարևանի տարածքից, ինչո՞ւ: Ո՞րն է պատճառը. քո իսկ երկրում ստեղծես սահմաննե՞ր, ինչի՞ համար ապրել սահմանափակ տարածքում, ինչի՞ համար ապրել փակ ու ճաղապատված տարածքում:

 

 

Պետք է ազատվել բոլոր ցանկապատերից

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s