Posted in Մայիսյան 14-րդ հավաք, Uncategorized

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 14-րդ հավաք


Կլոր սեղան

«Մուտք» ճամբարը Միջին դպրոցում

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է:

Կրթահամալիրում 6-8-րդ դասարաններ սովորել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը, կամ դասընթացներին մասնակցելը:  Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Միջին դպրոցի ջոկատի գործունեությունը ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն  (ընտրության ցանկի, գործունեության միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիա
  • սովորողի ընտրությամբ մարզաձև (ընտրության ցանկի ներկայացում, ընտրություն)
  • օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • անհատական ուսումնական պլանի կազմում:

Հայտարարության տարածման հարթակներ

  • Հայտարարություն Կրթահամալիրի կայքում, ենթակայքում
  • Սոցցանցերում
  • Տեղեկատվական թերթիկների բաժանում
  • Ուսումնական բաց ճամբարների միջոցով
  • Ծնողի, սովորողի միջոցով
  • Կրթական փոխանակման ծրագրերի միջոցով

Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։

«Մուտքի» արտագնա ճամբար Սևանի «Ժայռում»

 

 

Ամառային «Մուտք» ճամբարի առաջին փուլ

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s