Monthly Archives: April 2019

Հեղինակային կրթական բաց ցանցի բաց հավաքի երկրորդ օր… Կլոր սեղան՝ ուսումնական բաց ճամբար

Standard

Օրվա լուսաբանումը կատարել է 8-րդ դասարանի սովորող՝ Անի Արղությանը

Այսօր հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի երկրորդ օրն էր: Արևմտյան դպրոց-պարտեզում կազմակերպվել էին կլոր սեղաններ երկու թեմաներով` <<Ուսումնական բաց ճամբարներ>> և <<Արտադրական ուսուցում>>:

Advertisements

Ընդհանուր պարապմունք

Standard

0E1F857A-E875-46B0-826D-D53620170E1D

Շաբաթվա ընդհանուր պարապմունք` 29-03.04.2019թ.

Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Հնչյունային օպերատորներ՝ Վալերի Բալասյան, Կայ Խաչատրյան

Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի օրացույցի Read the rest of this entry

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

Standard

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի երկրորդ օրը։

10։00-11։00՝ կլոր սեղան կրթահամալիրի Արևմտյան կրտսեր դպրոցում

  • ուսումնական բաց ճամբարներ

 

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

  • Ստեղծագործական-հետազոտական ճամբարի գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
  • Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները:
  • Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է:
  • Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները:
  • Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները:
  • Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է:
  • Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները:
  • Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբարը կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները` ընդհանուր պապապմունք-տողաններ, մարզական, երաժշտական և այլ: 
  • Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:
  • Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով:
  • Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

Read the rest of this entry

Նախազատկական ուսումնական ժամերգություն պոլսահայ ընկերների հետ

Standard

Կայացավ հերթական «Ուսումնական ժամերգությունը»: Այս անգամ ժամերգությանն էին մասնակցում նաև Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանից ժամանած խումբը: Ժամերգությունը նախազատկական էր: Պատասխանատուն էր Արևելյան դպրոցը:

Read the rest of this entry

Ստամբուլի սեբաստացիները կրթահամալիրում

Standard

8742C391-FF7C-4F14-B72A-89035CFF61ED

Այսօր Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման շնորհանդեսը: Ցուցադրություններից և միջավայրից շատ տպավորված էին մեր  բարեկամ-հյուրերը, օրինակ` Read the rest of this entry

Նոր կամուրջներ.Սեբաստացի-Սեբաստացի Ստամբուլ-Երևան հանդիպում

Standard

293E9305-73FF-41C4-A604-57FED3C28800

Ապրիլի 16-22-ը  կրթական նոր կամուրջներ նախագծով կրթահամալիր է ժամանել Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանը` իր տնօրեն-ուսուցիչ և սովորողների խմբով: Պոլսահայերի այսպիսի շատ տարբեր տարիքային խումբը  առաջին անգամ է Հայաստանում: Առավոտյան տեղի ունեցավ հանդիպում Read the rest of this entry

Ստամբուլ-Երևան կամուրջներ

Standard

6AE6B666-9606-4542-9D96-C4EED842EE34

Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի այցը կրթահամալիր

Ժամանակահատվածը՝ ապրիլի 16-22

Օրակարգ

  1. 04, երեքշաբթի

3:30-խմբի դիմավորումը օդանավակայանում-պատասխանատու՝ Լուսինե Բուշ, Գոհար Եղոյան

5:00-խմբի տեղավորումը Արևմտյան և Հյուսիսային դպրոցի կացարաններում Read the rest of this entry

Ապրիլ-մայիսի պարտիզապուրակային նախագիծ

Standard

8658B7C2-35D9-4CB5-A818-68A487CEA5AC

Աշխատանքներ

  • գործիքների հաշվառում, վերանորոգում, լրացում
  • ծառերի, թփերի հաշվառում, գրառում
  • ծառերի կրապատում
  • մասնակցություն ծառերի, թփերի էտի աշխատանքին
  • ճեմուղիների, հեծանվաուղիների բարեկարգում
  • թփատունկ
  • խաղողատունկ
  • թփերի, ծառերի, ծաղկանոցի, ներքին բակերի խնամք
  • մագլցող բույսերի խնամք
  • վարդերի խնամք
  • դպրոցի մուտքերի բարեկարգում, միջավայրի փոփոխություն

Աշխատանքները իրակացվում են ամեն օր, 1-2 ժամ, տեխնոլոգիայի դասաժամերին: