Քաղաք քաղաքի ներսում.Կոնդ

Standard

345A9701-B230-4697-81AF-DFFF6FF7F19A

Փետրվարի 20, ժամը`12:00

Քայլք տիար Բլեյանի հետ Կոնդ թաղամասում:

Սովորողների խումբ.

  • Փաշինյան Շուշան
  • Կարինե Գոմցյան
  • Ջանիկյան Արթենի
  • Գրիգոր Գրիգորյան
  • Հրաչ Ղալամքարյան
  • Լևոն Ղալամքարյան
  • Գևորգ Հովհաննիսյան
  • Վիգեն Հովակիմյան

Նկարագրություն Կոնդ թաղամասի մասին

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է: Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ:

Տեքստը` «ԵՐԵՎԱՆ» ամսագրից

Ճարտարապետ Արշավիր Աղեկյանը Հարթակ Գեղարվեստում

 

Քայլք Կոնդում

 

About Կազմակերպիչ

Ես Գոհար Եղոյանն եմ, աշխատում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում` որպես կազմակերպիչ: Կարծում եմ ծանոթացանք..., իսկ իմ աշխատանքայի գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով: Խնդրում եմ, Ձեր առաջարկնեը գրել կարծիքներ բաժնում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s